Սեղմել Esc փակելու համար:
«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒ ...

 

 

040.0572.230518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մայիսի 2018 թվականի N 572-Ա

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված գույքը` 7,993,324,084 դրամ արժողությամբ, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի, բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին` մինչև 2018 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 25.10.2018 թիվ 1181-Ա որոշում)

3. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքում ներգրավվելու, համայնքային գույքերի արդյունավետ շահագործման, հետագա ներդրումների ապահովման նպատակով քննարկել համայնքների ջրամատակարարման գույքը Հայաստանի Հանրապետությանը, հանձին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, նվիրատվության տալու հարցը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ղեկավարին և «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությանը կնքել համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցերի անհատույց շահագործման պայմանագրեր:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համաձայնեցնել համայնքներից գույքը նվիրատվությամբ ստանալուց հետո այն ընկերության վարձակալական պայմանագրում ներառելու հարցը.

2) համայնքներից նվիրատվությամբ ստացած գույքը գրանցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի անունով և վարձակալության հանձնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի մայիսի 17-ի

N 572-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ՀՀ մարզի և  օբյեկտի անվանումը              |Օբյեկտի|Կառույցի     |

|ը/կ|                                           |հզորու-|արժեքը (դրամ)|

|   |                                           |թյունը |             |

|   |                                           |(գծ. մ)|             |

|___|___________________________________________|_______|_____________|

| 1 |                     2                     |   3   |      4      |

|___|___________________________________________|_______|_____________|

|   |                 IRFSP/CW/NCB-2016/034     |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|1. |ՀՀ Լոռու մարզի Դսեղի համայնքի              |  34447|  480,671,911|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|   |                         Լոտ 1             |       |             |

|   |                IRFSP/CW/ICB-2016/010-1    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|2. |ՀՀ Արագածոտնի մարզի Աղձքի համայնքի         |  23155|  562,338,749|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|3. |ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի համայնքի       |  58881|1,152,580,514|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|4. |ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենուտի համայնքի    |  19354|  423,914,599|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|5. |ՀՀ Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի համայնքի  |  13723|  369,578,956|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|   |Ընդամենը                                   | 115113|2,508,412,818|

|___|___________________________________________|_______|_____________|

|   |                         Լոտ 3             |       |             |

|   |                IRFSP/CW/ICB-2016/010-3    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|6. |ՀՀ Լոռու  մարզի Սվերդլովի համայնքի         |  24319|  501,129,536|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|7. |ՀՀ Տավուշի  մարզի Արծվաբերդի համայնքի      |  15484|  253,275,546|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|8. |ՀՀ Տավուշի մարզի Կոթիի համայնքի            |  20288|  466,180,352|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|9. |ՀՀ Տավուշի մարզի Այգեձորի համայնքի         |  16745|  365,873,304|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|10.|ՀՀ Տավուշի մարզի Չինչինի համայնքի          |  12925|  204,258,517|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|11.|ՀՀ Տավուշի մարզի Նորաշենի համայնքի         |  11611|  237,560,249|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|   |Ընդամենը                                   | 101372|2,028,277,504|

|___|___________________________________________|_______|_____________|

|   |                         Լոտ 4             |       |             |

|   |                IRFSP/CW/ICB-2016/010-4    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|12.|ՀՀ Շիրակի մարզի Ձիթհանքովի համայնքի        |  14954|  312,697,125|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|13.|ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուրի համայնքի      |  34211|  859,006,473|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|14.|ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղի համայնքի     |  15544|  469,511,485|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|15.|ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռի համայնքի           |   9236|  225,362,498|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|16.|ՀՀ Շիրակի մարզի Ջրառատի համայնքի           |   4976|  195,957,072|

|   |ջրամատակարարման համակարգի վերակառուցում    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|   |Ընդամենը                                   |  78921|2,062,534,653|

|___|___________________________________________|_______|_____________|

|   |                         Լոտ 6             |       |             |

|   |                IRFSP/CW/ICB-2016/010-6    |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|17.|ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի համայնքի         |  10060|  202,873,091|

|   |ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում   |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|18.|ՀՀ Սյունիքի մարզի Ալվանքի համայնքի         |   9410|  153,720,264|

|   |ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում   |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|19.|ՀՀ Սյունիքի մարզի Կարճևանի  համայնքի       |   3364|   77,700,883|

|   |ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում   |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|20.|ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազի համայնքի         |   2722|   93,265,396|

|   |ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում   |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|21.|ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի          |   3091|  128,005,095|

|   |ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում   |       |             |

|   |վերակառուցում                              |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|22.|ՀՀ Սյունիքի մարզի Շվանիձոր-Նռնաձորի        |  18144|  257,862,469|

|   |համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի        |       |             |

|   |վերակառուցում                              |       |             |

|___|___________________________________________|_______|_____________|

|   |Ընդամենը                                   |  46791|  913,427,198|

|___|___________________________________________|_______|_____________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                                   | 376644|7,993,324,084|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.05.2018
N 572-Ա
Որոշում