030.0519.140300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը հաստատելու մասին» ՆՀ-518 հրամանագիրը` որոշում եմ.
1. Մկրտիչ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
2. Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
14 մարտի 2000 թ.
ՆՀ-519