Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

08.01.2024 -

 

040.0580.290518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2018 թվականի N 580-Ա

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը`

1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա մարմին է`

ա. Միասնական սոցիալական ծառայությունը.

2) Արդարադատության նախարարությանը ենթակա մարմիններ են`

ա. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը,

բ. Քրեակատարողական ծառայությունը,

գ. Պրոբացիայի ծառայությունը.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.01.2023 թիվ 17-Ա որոշում)

4) Արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմին է`

ա. Պետական արարողակարգի ծառայությունը.

5) Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա մարմին է`

ա. Էկոպարեկային ծառայությունը.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)

6.1) Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմիններն են`

ա. Ոստիկանությունը,

բ. Փրկարար ծառայությունը,

գ. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը.

7) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ենթակա մարմիններ են`

ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 997-Ա որոշում)

բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 997-Ա որոշում)

գ. Լեզվի կոմիտեն,

դ. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն.

8) Պաշտպանության նախարարությանը ենթակա մարմիններ են`

ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)

բ. Զինված ուժերի գլխավոր շտաբը.

9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմիններն են`

ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 05.01.2023 թիվ 17-Ա որոշում)

բ. Ջրային կոմիտեն.

գ. Պետական գույքի կառավարման կոմիտեն.

դ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.

10) Էկոնոմիկայի նախարարությանը ենթակա մարմիններն են`

ա. Զբոսաշրջության կոմիտեն,

բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)

11) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ենթակա մարմին է`

ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)

ա. Ռազմաարդյունաբերության կոմիտեն.

12) (12-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.04.2022 թիվ 595-Ա որոշում, որն ուժի մեջ է մտնում գնումների հետ կապված բողոքներ քննող բոլոր անձանց լիազորությունները դադարելու օրվանից)

(1-ին կետը փոփ. 20.06.2019 թիվ 923-Ա, 25.02.2021 թիվ 230-Ա, 28.04.2022 թիվ 595-Ա, 05.01.2023 թիվ 17-Ա, 22.06.2023 թիվ 997-Ա, 08.01.2024 թիվ 29-Ա որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2018
N 580-Ա
Որոշում