030.0519.140300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը հաստատելու մասին» ՆՀ-518 հրամանագիրը` որոշում եմ.
1. Գեներալ-մայոր Մանվել ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ` ազատելով նրան 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
2. Գեներալ-մայոր Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ` ազատելով նրան 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
3. Գնդապետ Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:
4. Գնդապետ Գուրգեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:
5. Գեներալ-մայոր Էնրիկո ԱՊՐԻԱՄՈՎԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
6. Գնդապետ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
7. Գնդապետ Լևոն ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ նշանակել 1-ին բանակային կորպուսի հրամանատար:
8. Գնդապետ Սեյրան ՍԱՐՈՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:
9. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
14 մարտի 2000 թ.
ՆՀ-520