Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ...

 

 

041.0565.250518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2018 թվականի N 565-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ հոդվածի 3-րդ մասով`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը և փոխվարչապետերն իրավասու են իրենց համակարգման ոլորտներին վերաբերող կոնկրետ հարցերով գրավոր և բանավոր հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին.

2) Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը և փոխվարչապետերը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կարող են իրենց համակարգման ոլորտների շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի մայիսի 25-ի

N 565-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

i

1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 17.07.18 թիվ 975-Լ որոշում)

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 17.07.18 թիվ 975-Լ որոշում)

3) արտակարգ իրավիճակներ.

4) կրթություն և գիտություն.

5) մշակույթ.

6) սպորտ և երիտասարդություն.

7) սփյուռքի հետ կապեր.

8) տարածքային կառավարում և զարգացում.

9) կոռուպցիայի դեմ պայքար, կանխարգելում, վերահսկողություն և մոնիթորինգ.

10) տեսչական բարեփոխումներ և տեսչական գործունեության քաղաքականություն.

11) պետական կառավարման համակարգի բարեփոխումներ և արդյունավետության բարձրացում.

12) հանրային ծառայության քաղաքականության և պետական կառավարման համակարգի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցեր.

13) մարդասիրական օգնության քաղաքականություն.

14) (14-րդ ենթակետն ուժը կորցրել է 17.07.18 թիվ 975-Լ որոշում)

15) Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի, նախարարական կոմիտեների և դրանցում քննարկվող փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներ.

16) օրենսդրության գնահատման և կարգավորման քաղաքականություն, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հետ աշխատանքներ:

(1-ին կետը փոփ. 17.07.18 թիվ 975-Լ որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում`

1) բնապահպանություն.

2) գյուղատնտեսություն.

3) էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ.

4) տնտեսական զարգացում և ներդրումներ.

5) տրանսպորտ, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ.

6) միջուկային անվտանգություն.

7) վիճակագրություն.

8) քաղաքաշինություն, անշարժ գույքի կադաստր.

9) գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներ.

10) արտադրական ենթակառուցվածքների բնագավառի աշխատանքներ:

(2-րդ կետը փոփ. 17.07.18 թիվ 975-Լ որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում`

1) աշխատանք և սոցիալական քաղաքականություն.

1.1) առողջապահություն.

2) ֆինանսական-հարկաբյուջետային քաղաքականության հարցեր.

3) արտաքին տնտեսական կապեր.

4) միջազգային առևտրի հարցեր.

5) միջազգային ֆինանասավարկային կառույցների և տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.

6) Եվրոպական միության կողմից տրամադրվող աջակցության և Եվրոպական միության գործիքակազմի շրջանակներում իրականացվող ծրագրեր:

(3-րդ կետը փոփ. 17.07.18 թիվ 975-Լ որոշում)

 

@ան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.05.2018
N 565-Լ
Որոշում