031.0517.110300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Արարատ Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատախազության մարմիններում և հաստատություններում ծառայությունը ընդհանուր աշխատանքային ստաժում և երկարամյա ծառայության մեջ փոխադարձ հաշվառելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
11 մարտի 2000թ.
ՆԿ-517