Սեղմել Esc փակելու համար:
ԿՆԻՔԻ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՆԻՔԻ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-13-Ո-22 2018 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ԿՆԻՔԻ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 3-6-րդ մասերով և 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Սահմանել.

ա) ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների, ՀՀ վարչական դատարանի, Սնանկության դատարանի, Հակակոռուպցիոն դատարանի, ՀՀ վերաքննիչ դատարանների դատավորների և ՀՀ վճռաբեկ դատարանի կնիքների նկարագրությունը` տեքստային և գծապատկերային տեսքով` համաձայն հավելվածի 1-ի:

բ) դատավորների դրոշմակնիքների նկարագրությունը` տեքստային և գծապատկերային տեսքով` համաձայն հավելված 2-ի:

գ) կնիքի և դրոշմակնիքի տրամադրման կարգը` համաձայն հավելված 3-ի:

(1-ին կետը փոփ. 26.12.2018 ԲԴԽ-61-Ո-171 որոշում)

2. Հանձնարարել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին` իրականացնել դատավորների մոտ առկա կնիքների և դրոշմակնիքների հաշվառում 2018թ. հունիսի 8-ի դրությամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 23.11.2018 ԲԴԽ-51-Ո-145, 30.06.2022 ԲԴԽ-65-Ո-170 որոշումներ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. հունիսի 4

ք. Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018 թ. հունիսի 4-ի

թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշման

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՆԻՔՆԵՐԻ

 

ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների, ՀՀ վարչական դատարանի, Սնանկության դատարանի, Հակակոռուպցիոն դատարանի և ՀՀ վերաքննիչ դատարանների դատավորների կնիքները պետք է լինեն կլոր: Շրջանի կենտրոնում պատկերվում է ՀՀ զինանշանը, զինանշանից ներքև` դատավորի անունը և ազգանունը` մեծատառերով, այնուհետև` «ԴԱՏԱՎՈՐ» բառը, զինանշանի վերևում` եզրային շրջանագծերի ներսում, համապատասխան դատարանի անվանումը` մեծատառերով: Միևնույն դատարանի դատավորների անուն-ազգանունների համընկնման դեպքում դատավորի անվան և ազգանվան մեջտեղում մեծատառերով պատկերվում է տվյալ դատավորի հայրանվան առաջին տառը կամ առաջին տառերը:

ՀՀ վճռաբեկ դատարանի կլոր կնիքի կենտրոնում պատկերվում է ՀՀ զինանշանը, զինանշանից ներքև` «ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ» բառերը:

Կնիքների վրա պատկերված ՀՀ զինանշանի պատկերը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թ. դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 21-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության դրոշի և Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանելու մասին» N 888-Ն որոշմամբ սահմանված պահանջներին: Կնիքների տեքստերը գրվում են հայերենով:

(1-ին հավելվածը փոփ. 26.12.2018 ԲԴԽ-61-Ո-171 որոշում)

 

       ԳԾԱՊԱՏԿԵՐ                             ԳԾԱՊԱՏԿԵՐ

    ԴԱՏԱՎՈՐԻ ԿՆԻՔԻ                    ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՆԻՔԻ

________________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերները չեն բերվում

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018 թ. հունիսի 4-ի

թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշման

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ

 

Դատավորների դրոշմակնիքները պետք է լինեն ուղղանկյունաձև: ՈՒղղանկյան վերևի հատվածում` մեջտեղում` հորիզոնական դիրքով, համապատասխան դատարանի անվանումն է` մեծատառեր ով, ուղղանկյան կենտրոնում` դրոշմակնիքի հերթական համարը` քառակուսու մեջ, ներքևում` «գ. թ.» բառերը, որից հետո` հորիզոնական տող:

Դրոշմակնիքների տեքստերը գրվում են հայերենով:

 

ԳԾԱՊԱՏԿԵՐ ԴԱՏԱՎՈՐԻ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ

 

._____________________.

| ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ  |

|        .____.       |

|        | N  |       |

|        .____.       |

|գ.թ.________________ |

|                     |

._____________________.

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018 թ. հունիսի 4-ի

թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշման

 

ԿՆԻՔԻ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն որոշմամբ սահմանված կնիքներն ու դրոշմակնիքները տրամադրվում են «դատական դեպարտամենտի կողմից`» բարձրագույն դատական խորհրդի նախագահի որոշման հիման վրա:

(1-ին կետը փոփ. 28.11.2022 ԲԴԽ-113-Ո-360 որոշում)

2. «առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների, ՀՀ վարչական դատարանի, Սնանկության դատարանի, Հակակոռուպցիոն դատարանի, ՀՀ վերաքննիչ դատարանների դատավորների կնիքները և բոլոր դատավորների դրոշմակնիքները տրամադրվում են հետևյալ դեպքերում և ժամկետներում.

ա) դատավորի պաշտոնում նշանակվելու պահից, այդ թվում` առաջխաղացման, տեղափոխման կամ պաշտոնների փոխանակման կարգով, հնարավոր սեղմ ժամկետում,

բ) կնիքի կամ դրոշմակնիքի` օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում համապատասխան դատավորի դիմումը ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին մուտքագրվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում,

գ) կնիքի կամ դրոշմակնիքի կորստի դեպքում` համապատասխան դատավորի` սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին մուտքագրվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

(2-րդ կետը փոփ. 26.12.2018 ԲԴԽ-61-Ո-171, 28.11.2022 ԲԴԽ-113-Ո-360 որոշումներ)

3. ՀՀ վճռաբեկ դատարանի կնիքը տրամադրվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում, իսկ նոր կնիք տրամադրվում է կնիքի` օգտագործման համար ոչ պիտանի դառնալու կամ կորստի դեպքում` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի դիմումը ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին մուտքագրվելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում:

4. Կնիքի կամ դրոշմակնիքի կորստի դեպքում համապատասխան դատավորը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի կնիքի դեպքում` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն այդ մասին անհապաղ գրավոր ձևով տեղեկացնում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահին: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կամ համապատասխան դատավորի հայտարարության հիման վրա ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր որոշմամբ անվավեր է ճանաչում համապատասխան կնիքը կամ դրոշմակնիքը և այդ մասին հրապարակում տեղեկատվություն:

(4-րդ կետը փոփ. 28.11.2022 ԲԴԽ-113-Ո-360 որոշում)

5. Սույն կարգի 2-րդ կետի «բ», «գ» ենթակետերում և 3-րդ կետում նշված դիմումները հասցեագրվում են «բարձրագույն դատական խորհրդի նախագահին:

6. Դատավորներին կնիքներն ու դրոշմակնիքները փոխանցվում են համապատասխան դատավորի և ՀՀ դատական դեպարտամենտի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի միջև կնքվող հանձնման-ընդունման ակտի ստորագրմամբ (Ձև 1):

7. ՀՀ վճռաբեկ դատարանի կնիքը փոխանցվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի միջև կնքվող հանձնման-ընդունման ակտի ստորագրմամբ (Ձև 1):

8. Դատավորը, իսկ անհնարինության դեպքում համապատասխան դատարանի նախագահը դատավորի լիազորությունների դադարման պահից անհապաղ դատավորի կնիքը և դրոշմակնիքը հանձնում է ՀՀ դատական դեպարտամենտի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին` համապատասխան հանձնման-ընդունման ակտի ստորագրմամբ (Ձև 2):

9. Դատավորն իրեն հատկացված կնիքը կամ դրոշմակնիքն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում նոր կնիքի կամ դրոշմակնիքի տրամադրման պահից օգտագործման համար ոչ պիտանի դարձած կնիքը կամ դրոշմակնիքն անհապաղ հանձնում է ՀՀ դատական դեպարտամենտի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին` համապատասխան հանձնման-ընդունման ակտի ստորագրմամբ (Ձև 2):

10. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված հանձնման-ընդունման ակտերի ստորագրումից անմիջապես հետո ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից ձևավորված հանձնաժողովն ակտն ստորագրողների ներկայությամբ կտրտման միջոցով ոչնչացնում է վերադարձված կնիքը կամ դրոշմակնիքը` այդ մասին կազմելով արձանագրություն (Ձև 3), որը հանձնաժողովի անդամների ստորագրությամբ կցվում է հանձնման-ընդունման ակտին:

11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հանձնաժողովը բաղկացած է առնվազն երեք անդամից:

12. Սույն կարգով սահմանված գործողությունների արդյունքների մասին նշում է կատարվում կնիքների և դրոշմակնիքների հաշվառման մատյաններում (Ձև 4, Ձև 5):

13. Սույն կարգով սահմանված կնիքների և դրոշմակնիքների հանձնման-ընդունման ակտերը, ոչնչացման արձանագրությունները, ինչպես նաև հաշվառման մատյանները պահպանվում են 5 տարի ժամկետով:

14. Մինչև սույն որոշման ընդունումը ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների, ՀՀ վարչական դատարանի, ՀՀ վերաքննիչ դատարանների դատավորներին տրամադրված կնիքները և բոլոր դատավորներին տրամադրված դրոշմակնիքները շարունակում են մնալ գործածության մեջ, եթե համապատասխանում են սույն որոշմամբ սահմանված նկարագրությանը:

 

Ձև 1

 

ԱԿՏ N__

 

ԿՆԻՔԻ (ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ) ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Մենք` ներքոստորագրողներս,__________________________________________

(ՀՀ դատական դեպարտամենտի պատասխանատու

_______________________________________________________________________

ստորաբաժանման անվանումը, փոխանցող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը)

 

և _____________________________________________________________________

(ստացող դատավորի անունը, ազգանունը, պաշտոնը)

 

կազմեցինք սույն ակտն այն մասին, որ ________________________________________________________________հանձնեց,

(փոխանցող պաշտոնատար անձի անունը, ազգանունը) իսկ ____________________________________________________________________

(ստացող դատավորի անունը, ազգանունը) ընդունեց ________________________________________________________________

(կնիքի (դրոշմակնիքի) անվանումը, քանակը)

 

Կնիքի (դրոշմակնիքի) արտատպումը

 

Սույն ակտը կազմվել է 2 օրինակից, որոնք հանձնվում են ստորագրող անձանց:

 

             ՀԱՆՁՆԵՑ                               ԸՆԴՈՒՆԵՑ

 

Ձև 2

 

ԱԿՏ N__ ԿՆԻՔԻ (ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ) ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Մենք` ներքոստորագրողներս, ___________________________________________

(Կնիքը (դրոշմակնիքը) հանձնող

_____________________________________________________________________

               պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը)

և _____________________________________________________________________

(ՀՀ դատական դեպարտամենտի պատասխանատու ստորաբաժանման անվանումը,

_____________________________________________________________________

           ստացող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը)

 

կազմեցինք սույն ակտն այն մասին, որ

____________________________________________________________հանձնեց,

(հանձնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը) իսկ ___________________________________________________________________

(ստացող պաշտոնատար անձի անունը, ազգանունը) ընդունեց ______________________________________________________________:

(կնիքի (դրոշմակնիքի) անվանումը, քանակը)

 

Կնիքի (դրոշմակնիքի) արտատպումը

 

Սույն ակտը կազմվել է 2 օրինակից, որոնք հանձնվում են ստորագրող անձանց:

 

             ՀԱՆՁՆԵՑ                               ԸՆԴՈՒՆԵՑ

 

Ձև 3

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

ԿՆԻՔԻ (ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ) ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

Կնիքի (դրոշմակնիքի) անվանումը, հանձնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը _________________________________________________

____________________________________________________________________

Ոչնչացված է կապված ____________________________________________

(պատճառները)

Կնիքը (դրոշմակնիքը) ոչնչացրել է _______________________________

(անունը, ազգանունը)

Ոչնչացման եղանակը _____________________________________________

Ոչնչացման վայրը և ժամանակը ___________________________________

 

Իմ ներկայությամբ կնիքի (դրոշմակնիքի) ոչնչացման փաստը հաստատում եմ`

 

Հանձնաժողովի

անդամներ

________________ ______________________

                            (ստորագրություն)    (անուն, ազգանուն)

                            ________________ ______________________

                            (ստորագրություն)    (անուն, ազգանուն)

                            ________________ ______________________

                            (ստորագրություն)    (անուն, ազգանուն)

 

«__»__________ 20_ _թ.

 

Ոչնչացված կնիքի (դրոշմակնիքի) արտատպումը

 

Ձև 4

 

ԿՆԻՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|Հ|Կնիքի|ՀՀ ԴԴ   |Կնիքի |Կնիքը     |Կնիքը     |Նշումներ`|Նշումներ`|Նշում- |

| |անվա-|կնիքի   |արտա- |ստացողի   |վերադարձ- |կնիքի    |կնիքի    |ներ`   |

| |նումը|ստացման |տպումը|անունը,   |նողի      |օգտագործ-|կորստի   |կնիքի  |

| |     |ամսաթիվը|      |ազգանունը,|անունը,   |ման համար|մասին    |ոչնչաց-|

| |     |        |      |պաշտոնը,  |ազգանունը,|ոչ պիտանի|         |ման    |

| |     |        |      |ստորագրու-|պաշտոնը,  |դառնալու |         |մասին  |

| |     |        |      |թյունը,   |ստորագրու-|մասին    |         |       |

| |     |        |      |ստացման   |թյունը,   |         |         |       |

| |     |        |      |ամսաթիվը  |ամսաթիվը  |         |         |       |

|_|_____|________|______|__________|__________|_________|_________|_______|

|1|  2  |    3   |  4   |    5     |    6     |    7    |    8    |   9   |

|_|_____|________|______|__________|__________|_________|_________|_______|

| |     |        |      |          |          |         |         |       |

|_|_____|________|______|__________|__________|_________|_________|_______|

| |     |        |      |          |          |         |         |       |

._________________________________________________________________________.

 

Ձև 5

 

ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|Հ|Դրոշմա|ՀՀ ԴԴ   |Դրոշմա|Դրոշմա-   |Դրոշմա-   |Նշումներ`|Նշումներ`|Նշում-|

| |կնիքի |դրոշմա- |կնիքի |կնիքը     |կնիքը     |դրոշմա-  |դրոշմա-  |ներ`  |

| |անվա- |կնիքի   |արտա- |ստացողի   |վերադարձ- |կնիքի    |կնիքի    |դրոշմա|

| |նումը |ստացման |տպումը|անունը,   |նողի      |օգտագործ-|կորստի   |կնիքի |

| |և     |ամսաթիվը|      |ազգանունը,|անունը,   |ման համար|մասին    |ոչնչաց|

| |համարը|        |      |պաշտոնը,  |ազգանունը,|ոչ պիտանի|         |ման   |

| |      |        |      |ստորագրու-|պաշտոնը,  |դառնալու |         |մասին |

| |      |        |      |թյունը,   |ստորագրու-|մասին    |         |      |

| |      |        |      |ստացման   |թյունը,   |         |         |      |

| |      |        |      |ամսաթիվը  |ամսաթիվը  |         |         |      |

|_|______|________|______|__________|__________|_________|_________|______|

|1|  2   |    3   |   4  |     5    |     6    |    7    |     8   |   9  |

|_|______|________|______|__________|__________|_________|_________|______|

| |      |        |      |          |          |         |         |      |

|_|______|________|______|__________|__________|_________|_________|______|

| |      |        |      |          |          |         |         |      |

._________________________________________________________________________.

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
04.06.2018
N ԲԴԽ-13-Ո22
Որոշում