Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0568.250518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2018 թվականի N 568-Լ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`

Հաստատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի մայիսի 25-ի

N 568-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

 

1. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը (այսուհետ` գրասենյակ) վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (այսուհետ` փոխվարչապետ) ընթացիկ գործունեության իրականացումը:

2. Գրասենյակի անվանումն է` «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ»:

3. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք և անհատականացման միջոցներ:

4. Գրասենյակն իր իրավասությանը վերաբերող հարցերով դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

5. Գրասենյակի նպատակը փոխվարչապետի գործունեությանն աջակցությունն է:

6. Գրասենյակի խնդիրը փոխվարչապետի ընթացիկ գործունեության իրականացման ապահովումն է: Գրասենյակը պատասխանատու է այդ խնդրի իրականացման համար:

7. Գրասենյակի գործառույթներն են`

1) փոխվարչապետի համակարգման ոլորտների վերաբերյալ վերլուծական նյութերը, առաջարկությունները նախապատրաստելը և փոխվարչապետին ներկայացնելը.

2) փոխվարչապետի հանձնարարությամբ իր կողմից տրվող հանձնարարությունները և այլ փաստաթղթերը նախապատրաստելը և փոխվարչապետին ներկայացնելը.

3) փոխվարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման նպատակով խորհրդակցությունների հրավիրման և անցկացման ապահովումը` ներգրավելով պետական կառավարման համակարգի իրավասու մարմինների ներկայացուցիչների, մասնագետների, փորձագետների:

4) միջազգային տնտեսական ինտեգրման և արտաքին տնտեսական կապերի վերաբերյալ վերլուծությունների իրականացումը:

8. Փոխվարչապետի գրասենյակի կանոնադրությունը հաստատում և դրանում փոփոխություններ է կատարում վարչապետը:

9. Փոխվարչապետի գրասենյակի կառուցվածքը հաստատում և սահմանված կարգով կառուցվածքային փոփոխություններ է կատարում վարչապետը:

10. Փոխվարչապետը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին, իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

11. Փոխվարչապետն իր գրասենյակի ղեկավարի, խորհրդականի, օգնականի, ռեֆերենտի, մամուլի քարտուղարի, արարողակարգի պատասխանատուի անմիջական ղեկավարն է:

12. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

13. Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, գրասենյակի` իրեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ:

14. Գրասենյակի ղեկավարը`

1) ղեկավարում է գրասենյակի ընթացիկ գործունեությունը.

2) փոխվարչապետին ներկայացնում է առաջարկություններ իր համակարգման ոլորտում առկա խնդիրների, օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գրասենյակի նպատակների ու խնդիրների իրականացման վերաբերյալ.

3) իր լիազորության սահմաններում տալիս է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր լիազորության սահմաններում վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) փոխվարչապետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) փոխվարչապետի հանձնարարությամբ համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

7) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

15. Փոխվարչապետի խորհրդականը`

1) կազմում է իր աշխատանքային ծրագիրը և ներկայացնում փոխվարչապետի հավանությանը.

2) իրականացնում է փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտի ուսումնասիրություն, պարզում է ոլորտի զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման ուղղությամբ.

3) պարբերաբար փոխվարչապետին է ներկայացնում իրեն հանձնարարված ոլորտին վերաբերող վերլուծական-խորհրդատվական նյութեր.

4) փոխվարչապետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իր գործառույթներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) վերլուծում է փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում փոխվարչապետին.

6) վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումներից կարող է ստանալ իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված անհրաժեշտ նյութեր:

16. Փոխվարչապետի օգնականը`

1) փոխվարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում փոխվարչապետին իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման վերաբերյալ.

2) փոխվարչապետի հանձնարարությամբ, համագործակցելով վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատողների հետ, փոխվարչապետի համար նախապատրաստում է տեղեկատվական նյութեր.

3) փոխվարչապետի հանձնարարությամբ, համագործակցելով փոխվարչապետի ռեֆերենտների հետ, նախապատրաստում է փոխվարչապետի առանձին ելույթներ, նամակներ.

4) մասնակցում է իրեն հանձնարարված բնագավառին առնչվող` փոխվարչապետի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը.

5) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ.

6) փոխվարչապետի հանձնարարությամբ հրավիրում է աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.

7) փոխվարչապետի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

8) փոխվարչապետին առաջարկություններ է ներկայացնում կառավարության, վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

9) վերլուծում է փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում փոխվարչապետին.

10) կատարում է փոխվարչապետի առանձին հանձնարարականներ:

17. Գրասենյակն ունի միայն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների վրա տարածվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները:

18. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ, սահմանում է գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները:

19. Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) միջազգային տնտեսական ինտեգրման վարչությունը.

2) վարկային և դրամաշնորհային ծրագրերի համակարգման վարչությունը.

3) հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչություն:

(19-րդ կետը փոփ. 01.06.2019 թիվ 671-Լ որոշում)

20. Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթներն են`

1) միջազգային տնտեսական ինտեգրման վարչության`

ա. Եվրասիական տնտեսական միության կառույցների, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համապատասխան մարմինների հետ համագործակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների` փոխվարչապետի կողմից համակարգման աշխատանքների իրականացման ապահովումը,

բ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգերի հարցերի վերաբերյալ համապատասխան տեղեկանքների պատրաստումը, ՀՀ դիրքորոշման ձևավորմանն ուղղված աշխատանքների իրականացումը,

գ. Անկախ պետությունների համագործակցության կառույցների, Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների համապատասխան մարմինների հետ, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության կառույցների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների` փոխվարչապետի կողմից համակարգման աշխատանքների իրականացման ապահովումը,

դ. Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի, Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի օրակարգերի` վարչության լիազորություններին առնչվող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման ձևավորմանն ուղղված աշխատանքների իրականացումը,

ե. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության` ներառյալ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների համագործակցության աշխատանքների համակարգման իրականացման ապահովումը,

զ. Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հետ տնտեսական քաղաքականության ներդաշնակեցմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքների համակարգման իրականացման ապահովումը,

է. միջազգային տնտեսական ինտեգրման ոլորտին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությունն ու դրանց հետագա ընթացքի ապահովումը,

ը. միջազգային տնտեսական միությունների հետ տնտեսական հարաբերությունների վերլուծությունը և համադրումը, դրանց վերաբերյալ առաջարկների ներկայացումը,

թ. մասնակցությունը վարչության լիազորության շրջանակներում խորհրդատվական կոմիտեների, ենթակոմիտեների, աշխատանքային խմբերի և այլ խորհրդատվական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին.

2) վարկային և դրամաշնորհային ծրագրերի համակարգման վարչության`

ա. Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրասիական զարգացման բանկի, ինչպես նաև այլ միջազգային (տարածաշրջանային) ֆինանսական կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքների համակարգման իրականացման ապահովումը,

բ. միջազգային (տարածաշրջանային) ֆինանսական կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության և գործընկերության ծրագրային (ռազմավարական) փաստաթղթերի նախապատրաստման և մշակման աշխատանքների ապահովումը,

գ. միջազգային (տարածաշրջանային) ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորման շրջանակներում վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրավասու մարմինների աշխատանքների համակարգման իրականացման ապահովումը,

դ. միջազգային ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների ոլորտային ուղղությունների վերլուծությունը և համադրումը, ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելը դրանց վերաբերյալ,

ե. գրասենյակ ներկայացված օտարերկրյա պետություններից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկերի և դրամաշնորհների ստացման համար նախաձեռնողական աշխատանքների վերլուծությունը, այդ թվում` այլ պետական մարմինների ծրագրային առաջարկների ուսումնասիրությունը և կարծիքի ներկայացումը,

զ. օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հաշվետվությունների (կատարողական) ուսումնասիրությունը և ամփոփումը,

է. վարկային և դրամաշնորհային ծրագրերի տեղեկատվական բազայի վարումը,

ը. միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրերի` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից համապատասխան նախապայմանների կատարման ընթացքի ուսումնասիրությունը.

3) հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության`

ա. կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքների կազմակերպատեխնիկական ապահովումը,

բ. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ծրագրերի և միջոցառումների, միջազգային պայմանագրերով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցների մոնիթորինգի իրականացման ապահովումը:

(20-րդ կետը լրաց. 01.06.2019 թիվ 671-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.05.2018
N 568-Լ
Որոշում