Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0643.080618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2018 թվականի N 643-Ա

 

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանին 2018 թվականի հունիսի 11-14-ը աշխատանքային այցով գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)` ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Արարատ Միրզոյանի և Վահան Կոստանյանի` Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արարատ Միրզոյանի և Վահան Կոստանյանի` Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Առաջին փոխվարչապետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.06.2018
N 643-Ա
Որոշում