041.0104.100300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2000 թվականի N 104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Նախկին Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության` Երևան Նալբանդյան փողոց N 28 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը:
2. Նախկին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության` Երևանի Զաքիյան փողոցի N 10 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի Նալբանդյան փողոցի N 28 շենքի` նախարարության համար անհրաժեշտ մակերեսի, այլ գույքի հանձնման և մնացած տարածքների հետագա օգտագործման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը հանձնված շենքի վերանորոգման համար անհրաժեշտ միջոցների չափի և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ: