Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐ ...

 

 

005.210497

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը և Ղրղզական Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն` այսուհետև` «Կողմեր», հիմնվելով վիճակագրության բնագավառում համագործակցության զարգացման և երկու պետությունների վիճակագրական մարմինների փոխգործունեության ակտիվացման փոխադարձ շահագրգռվածության վրա, համաձայնվեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

Հոդված 1

 

Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով.

վիճակագրական ցուցանիշների համակարգերի ստեղծման և գործունեության մեթոդաբանական մշակումների, վիճակագրական դիտարկումների անցկացման, այդ թվում մարդահամարների, առավել կարևոր ընտրանքային հետազոտությունների և բնակչության հարցումների ծրագրերի և մեթոդների փոխանակում.

վիճակագրական տեղեկատվության փոխանակում Կողմերի կողմից համաձայնեցված թեմաներով.

պետությունների և առանձին տարածաշրջանների սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ վիճակագրական հրատարակությունների և հրապարակումների, տարեգրքերի, ժողովածուների, տեղեկագրերի, հաղորդագրությունների և ակնարկների փոխանակում.

հայելային վիճակագրության ներդրում և ըստ «Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» չորսանիշ կոդերի ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.

ըստ համապատասխան միջպետական համաձայնագրերում նախատեսված անվանացանկի և ժամկետների` ինվեստիցիոն և սպառողական ապրանքների մատակարարման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման կազմակերպում և փոխանակում.

վիճակագրության բնագավառում համակարգիչների, տեղական ցանցերի և ծրագրային մշակումների օգտագործման օգտագործման փորձի փոխանակում, տվյալների ավտոմատացված բանկերի ստեղծման, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործում փոխադարձ օգնության ցուցաբերում.

վիճակագրական պրակտիկայում ազգային հաշիվների և միջազգային նորմերին և ստանդարտներին համապատասխանող այլ հաշվառման և վիճակագրության համակարգերի ներդրման գործում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, ինչպես նաև համապատասխան ծրագրերի ու նախագծերի մշակումների ընթացքի և իրականացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.

գների վիճակագրության, համապատասխան վիճակագրական ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանության բնագավառներում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, սպառողական ապրանքների և ծառայությունների գների և սակագների մակարդակի փոփոխման, բնակչության կենսամակարդակի և սոցիալ-տնտեսական զարգացման այլ ցուցանիշների վերաբերյալ տվյալների փոխանակում.

բնակչության զբաղվածության, գործազրկության վերաբերյալ տվյալների և աշխատանքային ռեսուրսների շուկայի ձևավորման բնագավառում վերլուծական հետազոտությունների փոխանակում.

տնտեսավարող սուբյեկտների սկզբնական և հաշվապահական հաշվառման հարցերի վերաբերյալ փորձի փոխանակում.

պայմանագրային հիմունքներով վիճակագրության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների և կիրառական մշակումների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների այլ միջոցառումների իրականացում.

վիճակագրական տեղեկատվության տարածում, անհրաժեշտության դեպքում, համատեղ ձեռնարկությունների ստեղծում.

վիճակագրական մարմինների գործունեության նոր ուղղությունների ուսումնասիրության և փորձի փոխանակման նպատակով մասնագետների փոխանակման իրականացում:

 

Հոդված 2

 

Տեղեկատվության փոխանակությունը համագործակցության շրջանակներում կատարվելու է Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 3

 

Տնտեսա-վիճակագրական տեղեկատվության փոխանակումը կիրականացվի Կողմերի ունեցած կապի միջոցներով, պայմանավորված ժամկետներում ըստ համաձայնեցված սխեմաների, ձևերի և ցուցանիշների համակարգերի:

Տնտեսա-վիճակագրական տեղեկատվության միջգերատեսչական փոխանակման աշխատանքային լեզուն հանդիսանում է ռուսերենը:

 

Հոդված 4

 

Կողմերը կօժանդակեն իրենց ենթակա կազմակերպությունների, հիմնարկությունների գործունեության ընդհանուր կամ կոնկրետ ոլորտներում ուղղակի պայմանագրերի կնքմանը:

 

Հոդված 5

 

Կողմերը համատեղ կքննարկեն Համաձայնագրի մեկնաբանման և իրականացման ընթացքում առաջացած հիմնախնդիրները և կձեռնարկեն միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում` պաշտոնական պատվիրակությունների մակարդակով կքննարկվի սույն Համաձայնագրի, կնքված պայմանագրերի իրականացման ընթացքը:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել, լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ տեղեկացնելու պահից:

Սույն Համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարել Կողմերից մեկը, և այն իր գործողությունը դադարեցնում է մյուս Կողմից դրա վերաբերյալ հաղորդում ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուց հետո:

 

Իրականացված է քաղաք Երևանում` 1997 թվականի ապրիլի 21, երեք օրինակից, հայերեն, ղըրղըզերեն և ռուսերեն լեզուներով: Ընդ որում, բոլոր լեզուներով օրինակներն ունեն նույն ուժը:

 

     Հայաստանի Հանրապետության                Ղրղզական Հանրապետության

      վիճակագրության, պետական                  ազգային վիճակագրական

     ռեգիստրի և  վերլուծության                    կոմիտեի կողմից

        վարչության կողմից

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
21.04.1997
Համաձայնագիր