Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

30 նոյեմբերի 1993 թ. թիվ 600

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 2-րդ կետի և հաշվի առնելով պետական հոգատարության դրսևորումը հաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված լրացուցիչ ծախսերի և նրանց նյութական սպասարկման ծառայությունների բարելավման գործում, ինչպես նաև տրանսպորտի, կապի միջոցների, շենքերի ու մյուս կառույցների հարմարեցման և հաշմանդամների համար դրանց մատչելիության ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագիրը (կցվում է):

2. Սահմանել, որ հաշմանդամների մասնագիտական ուսուցման, վերամասնագիտացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից` այդ նպատակով հանրապետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայավտոսերվիս» պետական ձեռնարկությանը` ապահովել հաշմանդամների տրանսպորտային միջոցների արտահերթ սպասարկումը և նորոգումը:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 10.11.03 թիվ 1367-Ն որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` տեխնիկական հնարավորության դեպքում 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին արտահերթ ապահովել հեռախոսներով, այդ թվում` հատուկ հեռախոսային սարքերով:

Սահմանել, որ հաշմանդամների հեռախոսների տեղադրման ծախսերը փոխհատուցվում են համապատասխան տեղական բյուջեների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանն ու բոլոր գործատուներին (անկախ սեփականության ձևից)` թույլատրել հաշմանդամներին անվճար, արտահերթ օգտվելու մարզական հատուկ գույքից, ինչպես նաև մարզական կառույցների ծառայություններից:

7. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` տրանսպորտի, կապի և տեղեկատվական գործող միջոցների, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտների հարմարեցման վերաբերյալ հաշմանդամների պահանջմունքների բավարարման նպատակով 1994թվականից սկսել վերանայել հանրապետության քաղաքների և մյուս բնակավայրերի բարեկարգման, շենքերի ու կառույցների շինարարության ու վերակառուցման գործող նորմատիվային փաստաթղթերը` հաշվի առնելով հաշմանդամների համար դրանց մատչելիությունը: Ուժեղացնել վերահսկողությունը` սահմանված նորմաների շեղումներ և խախտումներ թույլ չտալու համար:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության ու սերտիֆիկացման վարչությանը` մշակել և 1994 թվականին ներդնել անհատական և հասարակական ուղևորատար տրանսպորտի, կապի, տեղեկատվական և հաշմանդամների համար նախատեսված արդյունաբերական այլ արտադրանքի անհրաժեշտ ստանդարտներ:

9. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին` 1994 թվականից նախատեսել նոր կառուցվող և վերակառուցվող բնակավայրերի բարեկարգումը, ինչպես նաև շենքերի և կառույցների վերակառուցումը` հաշմանդամների համար մատչելիության պահանջների ապահովման նպատակով:

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության և մյուս շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակել հաշմանդամներն կարիքների բավարարման նպատակով տրանսպորտային միջոցների պատրաստման և վերասարքավորման ծրագրերի հիմնական սկզբունքները, դրանց նկատմամբ լրացուցիչ պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` մարդասիրական օգնության կարգով պարենամթերք և արդյունաբերական ապրանքներ ստանալիս, հաշվի առնելով հաշմանդամների կարիքները, պարբերաբար, առաջնահերթ կարգով, որոշակի քանակի հատկացումներ կատարել համապատասխան կազմակերպությունների միջոցով հաշմանդամներին բաշխելու համար:

12. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մարդասիրական օգնության տեղական հանձնաժողովների կազմում ընդգրկել նաև հաշմանդամների հայկական ընկերության աշխատողների:

Ուժեղացնել վերահսկողությունը և պահանջկոտությունը` հաշմանդամներին հատկացված պարենային և արդյունաբերական ապրանքները նրանց հասցնելու և նպատակային օգտագործելու համար:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

նոյեմբերի 30-ի թիվ 600 որոշմամբ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Ընդհանուր դրույթներ

1. Հաշմանդամների վերականգնումը միջոցառումների համալիր է` ուղղված հաշմանդամների նվազ կամ կորսված մասնագիտական ֆունկցիաների վերականգնմանը, մասնագիտության ընտրությանն ու դրան ընտելանալուն և նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեությունը վերսկսելը հաշմանդամի համար հնարավոր դարձնելուն:

2. Վերականգնողական ծրագրում սահմանվում են վերականգնման միջոցառումների կոնկրետ ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության ձևերը, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև կենսագործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:

3. Վերականգնման հիմնական տեսակներն են` վերականգնողական թերապիան և վերականգնողական վիրաբուժությունը` հետագա պրոթեզավորմամբ (սոցիալական վերականգնում), մասնագիտական կողմնորոշումը, մասնագիտական ուսուցումը կամ վերաուսուցումը, արդյունավետ աշխատանքի տեղավորումը (մասնագիտական վերականգնում), կենցաղի կարգավորումը և սոցիալ-կենցաղային հարմարումը (սոցիալ-կենցաղային վերականգնում), սոցիալ-հոգեբանական վերականգնումը:

4. Վերականգնողական անհատական ծրագիրը հաշմանդամների կամ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անձամբ հաշմանդամի մասնակցությամբ որոշում ու իրականացնում են պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործկոմների կողմից լիազորված հիմնարկները` ԲԱՓՀ-երը, բուժհիմնարկները, բուժձեռնարկությունները, սոցիալական ծառայությունները (այսուհետև` բուժսոցիալական ծառայություն )` կլինիկական-փորձաքննական, մասնագիտական, հոգեբանական-ֆիզիոլոգիական և սոցիալ-միջավայրային ախտորոշման տվյալների հիման վրա (ձևը կցվում է):

5. Հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագիրը ենթակա է պարտադիր կատարման համապատասխան պետական մարմինների կողմից: Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնողական անհատական ծրագիրը կրում է երաշխավորական բնույթ:

2. Հաշմանդամի վերականգնողական անհատական

ծրագրի ֆինանսավորումը

6. Հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է հանրապետական և տեղական բյուջեների, ինչպես նաև հասարակական ու այլ կազմակերպությունների և քաղաքացիների կամավոր մուծումների հաշվին:

7. Հանրապետական բյուջեի հաշվին ֆինանսավորվում են վերականգնողական անհատական ծրագիրը ձևավորող և իրականացնող հանրապետական ու տեղական պետական մարմինները և հիմնարկները` անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար:

8. տեղական բյուջեների հաշվին ֆինանսավորվում են վերականգնողական անհատական ծրագրում նախատեսված միջոցառումների անցկացումը և ծրագրի կազմումն իրականացնող հիմնարկների գործունեության հետ կապված ընթացիկ ծախսերը:

9. Վերականգնողական անհատական ծրագրի կազմման և դրա իրականացման համար լիազորված բուժսոցիալական ծառայությունը որոշում է ծրագրի իրականացման անհրաժեշտ միջոցառումների ընդհանուր ծախսերի չափը և բոլոր մասնակիցների մասնակցությունը:

3. Պատասխանատվությունը հաշմանդամի վերականգնողական

անհատական ծրագիրը չկատարելու դեպքում

10. Վերականգնողական անհատական ծրագրի իրականացման միջոցառումները չկատարող պետական մարմինները, ձեռնարկությունները և հիմնարկները, որոնք կատարողներ են համարվում վերականգնողական անհատական ծրագրում, փոխհատուցման գումարի չափով միջոցներ են հատկացնում սոցիալական ապահովության մարմիններին` վերջիններիս ներկայացրած հաշիվներին համապատասխան:

11. Սոցիալական ապահովության մարմինների և վերականգնման միջոցառումներն իրականացնելու համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների միջև վեճերը լուծվում են դատական կարգով:

12. Վերականգնողական անհատական ծրագիրը մշակող բուժսոցիալական ծառայությունը պատասխանատվություն է կրում ծրագրի ձևավորման որակի և դրա կատարման կազմակերպման համար: Ծրագիրը որակով և ժամանակին (մեկամսյա ժամկետում ) չկատարելու հետևանքով հաշմանդամին վնաս պատճառելու դեպքում, այդ մարմինները սահմանված դատական կարգով հաշմանդամներին փոխհատուցում են համապատասխան ծախսերը:

4. Հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի

իրականացման վերահսկողությունը

13. Հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է բուժսոցիալական ծառայությունը հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների և արհմիությունների հետ համատեղ:

Ձև

ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

1. Ազգանունը, անունը, հայրանունը -----------------------------------

2. Տարիքը ---------------- 3. Կրթությունը --------------------------

4. Մասնագիտությունը ------------------------------------------------

5. Աշխատանքի վայրը -------------------------------------------------

6. Բնակության վայրը ------------------------------------------------

ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

7. Կլինիկական-ֆունկցիոնալ ախտորոշումը ------------------------------

--------------------------------------------------------------------

8. Սոցիալ-միջավայրային բնութագիրը ----------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

9. Մասնագիտական կարգավիճակը ----------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

10. Ընդունակության կորուստը (անհրաժեշտ է ընդգծել ).

     10. 1. ինքնասպասարկման                             (մասնակի, լրիվ)

     10. 2. քայլելու                                    (մասնակի, լրիվ)

     10. 3. կողմնորոշման                                (մասնակի, լրիվ)

     10. 4. շփման                                       (մասնակի, լրիվ)

     10. 5. իր վարքագծի նկատմամբ հսկողության            (մասնակի, լրիվ)

     10. 6. աշխատանքային գործունեության                 (մասնակի, լրիվ)

11. Վերականգնման տեսակը

11. 1. բժշկական վերականգնում`

11. 1.1. վերականգնողական թերապիա ----------------------------------

-------------------------------------------------------------------

11. 1.2. Վերականգնողական վիրաբուժություն --------------------------

-------------------------------------------------------------------

11.1.3. պրոթեզավորում (նշել տեղակայումը, մակարդակը)

11. 2. սոցիալական վերականգնում`

11. 2.1.օժանդակ կենցաղային-տեխնիկական միջոցներով ապահովում.

-------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------

11. 2.2. սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնների

ծառայությունների մատուցում

11. 2.3. բնակարանային-կենցաղային պայմանների փոփոխությունը

հիվանդության առանձնահատկություններին համապատասխան

-------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------

11.2.4.  վերականգնման հատուկ հիմնարկներում ապրելու կամ լինելու

անհրաժեշտությունը (նշել հիմնարկի տեսակը) -----------------

-------------------------------------------------------------------

11. 2.5. շարժման օժանդակ կամ ինքնավար միջոցների հատկացում ---------

-------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------

11. 2.6. հատկացվող տեխնիկական միջոցներից օգտվելու ուսուցում -------

-------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------

11. 2.7. Կոնսուլտացիոն - իրազեկային և սոցիալ-իրավական օգնություն

-------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------

11. 2.8. Նյութական օգնություն (բնամթերային կամ ֆինանսական) --------

-------------------------------------------------------------------

11. 2.9. դաստիարակություն և հանրակրթական ուսուցում մասնագիտական

հիմնարկներում

11. 3. մասնագիտական վերականգնում`

11. 3.1. մասնագիտական կողմնորոշում (անհրաժեշտ է ընդգծել )

մասնագիտական կոնսուլտացիա

մասնագիտական հոգեբանական-ֆիզիոլոգիական ախտորոշում

մասնագիտական ընտրություն

11. 3.2. մասնագիտական ուսուցում (անհրաժեշտ է ընդգծել)

արտադրությունում

ընդհանուր պրոֆիլի միջնակարգ-մասնագիտական ուսումնական

հաստատություններում

մասնագիտացված պրոֆիլի միջնակարգ-մասնագիտական ուսումնական

հաստատություններում

բարձրագույն ուսումնական հաստատություններում

11. 3.3. արդյունավետ աշխատանքի տեղավորում (անհրաժեշտ է ընդգծել)

սովորական արտադրության պայմաններում սահմանափակումներով

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

              սովորական արտադրության պայմաններում` հատուկ սարքավորված

              աշխատատեղում

              հատուկ ձեռնարկությունում

              հատուկ արտադրամասում

              տանը

11. 3.4. աշխատանքային գործունեության համար օժանդակ տեխնիկական

միջոցների տրամադրում

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

12. Վերականգնողական անհատական ծրագրի կատարումը դրվում է ( նշել

յուրաքանչյուր միջոցառման կատարողին)

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

13. Վերականգնողական անհատական ծրագրի անցկացման օպտիմալ ժամկետները

(նշել ըստ յուրաքանչյուր միջոցառման)

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

14. ֆինանսավորման աղբյուրներն ու ծավալները (նշել ըստ յուրաքանչյուր

միջոցառման)

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

15. Վերականգնողական անհատական ծրագրի ընդհանուր արժեքը

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

ՓՈՒԼԱՅԻՆ ԷՊԻԿՐԻԶԸ

16. վերականգնողական անհատական ծրագրի իրականացումը

նշված ժամկետներում լրիվ է իրականացված

նշված ժամկետներում լրիվ չի իրականացված

(ըստ յուրաքանչյուր միջոցառման նշել չկատարելու պատճառը)

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

17. Վերականգնողական անհատական ծրագրի արդյունավետությունը.

կլինիկական ֆունկցիոնալ ցուցանիշներ -----------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

         սոցիալ-կենցաղային ցուցանիշներ ----------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

         մասնագիտական-արտադրական ցուցանիշներ ----------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

18. Վերականգնողական անհատական ծրագրի վերջնական արժեքը

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

pin
ՀՀ կառավարություն
30.11.1993
N 600
Որոշում