Սեղմել Esc փակելու համար:
2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԼՈՌՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՄԼՈՒՂԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱՐԱՏԻ ...

 

 

040.0106.130300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2000 թվականի N 106

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՄԼՈՒՂԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԱԿԵՐՏԻ, ԴԱՇՏԱՔԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԹԱՆԻ, ԼԵՌՆԱՎԱՆԻ, ՊԵՏՐՈՎԿԱՅԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՄՈՒՍԻ, ՀԱՑԱՎԱՆԻ, ՋՐԱՌԱՏԻ, ՍԵՎԱԲԵՐԴԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎՏԻ, ԲԵՐԴԱՎԱՆԻ ԵՎ ՋՈՒՋԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2000 թվականի փետրվարին կայացած Լոռու մարզի Շամլուղի քաղաքային համայնքի, Արարատի մարզի Դարակերտի, Դաշտաքարի, Լոռու մարզի Աթանի, Լեռնավանի, Պետրովկայի, Սարչապետի, Կոտայքի մարզի Արամուսի, Հացավանի, Ջրառատի, Սևաբերդի, Վայոց ձորի մարզի Գնիշիկի, Տավուշի մարզի Այգեհովտի, Բերդավանի և Ջուջևանի գյուղական համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 796680 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արարատի մարզի Դարակերտի, Դաշտաքարի, Լոռու մարզի Աթանի, Լեռնավանի, Պետրովկայի, Շամլուղի, Սարչապետի, Կոտայքի մարզի Արամուսի, Հացավանի, Ջրառատի, Սևաբերդի, Վայոց ձորի մարզի Գնիշիկի, Տավուշի մարզի Այգեհովտի, Բերդավանի և Ջուջևանի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 13-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թ.

մարտի 13-ի N 106 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

2000 թվականի փետրվարին կայացած Լոռու մարզի Շամլուղի

քաղաքային համայնքի, Արարատի մարզի Դարակերտի, Դաշտաքարի,

Լոռու մարզի Աթանի, Լեռնավանի, Պետրովկայի, Սարչապետի,

Կոտայքի մարզի Արամուսի, Հացավանի, Ջրառատի, Սևաբերդի,

Վայոց ձորի մարզի Գնիշիկի, Տավուշի մարզի Այգեհովտի,

Բերդավանի և Ջուջևանի գյուղական համայնքների տեղական

ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման

և անցկացման

 

________________________________________________________________

NN             Ծախսերը                             Գումարը

ը/կ                                                 (դրամ)

_______________________________________________________________

 1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                    30000

           այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի  նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ      30000

 2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ      8400

 3.  Տրանսպորտային ծառայության վճարներ                5000

 4.  Կապի ծառայության վճարներ                         1000

 5.  Գրասենյակային ծախսեր                             1000

________________________________________________________________

     ընդամենը                                        45400

 

16 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

     (16x45400 դրամ)                                 726400

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

     (13387 ընտրող+13387x0,05)x5 դրամ                 70280

________________________________________________________________

     Ընդամենը                                        796680

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2000
N 106
Որոշում