Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՔԱՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՔԱՐԵ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿՆԵՐԸ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹ ...

 

 

040.0109.130300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2000 թվականի N 109

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՔԱՐԵ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի մարզահամերգային համալիրի քարե և շարժական աստիճանավանդակների շահագործումն ու պահպանումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի մարզահամերգային համալիրի Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող քարե և շարժական աստիճանավանդակները հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությանը:

2. Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել նշված աստիճանավանդակների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 13-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2000
N 109
Որոշում