Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱ ...

 

 

040.0666.150618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2018 թվականի N 666-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ, ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

2. Հրապարակային հաշվետվության` «Ընդերքօգտագործողի կողմից վճարված հարկերը, վճարները և տուրքերը» մասը (ձև N 2) լրացվում է հետևյալ կերպ`

1) «Շահութահարկ», «Եկամտային հարկ», «Ավելացված արժեքի հարկ», «Ակցիզային հարկ» տողերում լրացվում են`

ա. հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը` իսկ «Ավելացված արժեքի հարկ» և «Ակցիզային հարկ» տողերում ներառվում են նաև մաքսային մարմինների կողմից հաշվարկված գումարները,

բ. հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը` առանց տույժերի և տուգանքների,

գ. ստուգման ակտի (ակտերի) (ուսումնասիրության արձանագրության) համարը, ամսաթիվը (համարները, ամսաթվերը),

դ. հաշվետու տարում ընդամենը վճարված հարկի գումարը` առանց տույժերի և տուգանքների,

ե. հարկատեսակին կամ վճարին (հարկատեսակից կամ վճարից) հարկային մարմնի կողմից հաշվետու տարում ընդամենը հաշվանցված գումարը: Տվյալ հարկատեսակի կամ վճարի հաշվից այլ հարկատեսակի կամ վճարի հաշվին հաշվանցում կատարելու դեպքում պետք է գումարը լրացնել բացասական մեծությամբ («-» նշանով), իսկ այլ հարկատեսակի կամ վճարի հաշվից տվյալ հարկատեսակի կամ վճարի հաշվին հաշվանցված գումարը` դրական մեծությամբ (»+» նշանով),

զ. հաշվետու տարում տվյալ հարկատեսակի կամ վճարի գծով հարկատուին վերադարձված գումարը,

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տվյալ հարկի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

2) Ռոյալթի տողում լրացվում են`

ա. հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը,

բ. հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը` առանց տույժերի և տուգանքների,

գ. ստուգման ակտի (ակտերի) (ուսումնասիրության արձանագրության) համարը, ամսաթիվը (համարները, ամսաթվերը),

դ. հաշվետու տարում ընդամենը վճարված ռոյալթիի գումարը` առանց տույժերի և տուգանքների,

ե. հարկատեսակին կամ վճարին (հարկատեսակից կամ վճարից) հարկային մարմնի կողմից հաշվետու տարում ընդամենը հաշվանցված գումարը: Տվյալ հարկատեսակի կամ վճարի հաշվից այլ հարկատեսակի կամ վճարի հաշվին հաշվանցում կատարելու դեպքում պետք է գումարը լրացնել բացասական մեծությամբ («-» նշանով), իսկ այլ հարկատեսակի կամ վճարի հաշվից տվյալ հարկատեսակի կամ վճարի հաշվին հաշվանցված գումարը` դրական մեծությամբ (»+» նշանով),

զ. հաշվետու տարում տվյալ հարկատեսակի կամ վճարի գծով հարկատուին վերադարձված գումարը,

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տվյալ վճարի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

3) 1-ին բաղադրիչ տողում լրացվում են`

ա. հաշվետու տարվա համար ռոյալթիի դրույքաչափի բանաձևի «4» դրույքաչափով հաշվարկված վճարի գումարը,

բ. հաշվետու տարում ռոյալթիի դրույքաչափի բանաձևի «4» դրույքաչափով ընդամենը վճարված վճարի գումարը.

4) 2-րդ բաղադրիչ տողում լրացվում են`

ա. հաշվետու տարվա համար ռոյալթիի դրույքաչափի բանաձևի «[Շ/(Հx8)]x100» դրույքաչափով հաշվարկված վճարի գումարը,

բ. հաշվետու տարում ռոյալթիի դրույքաչափի բանաձևի «[Շ/(Հx8)]x100» դրույքաչափով ընդամենը վճարված վճարի գումարը.

5) բնօգտագործման վճարների և բնապահպանական վճարների (հարկերի) տողերում լրացվում են`

ա. հաշվետու տարվա համար հարկի կամ վճարի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկված գումարը` ըստ հաշվետու տարվա համար ներկայացված հարկային հաշվարկի (ճշգրտված հաշվարկի), ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծումների մասով` մաքսային հայտարարագրի, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումների մասով` հարկային հայտարարագրի,

բ. հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը` առանց տույժերի և տուգանքների,

գ. ստուգման ակտի (ակտերի) (ուսումնասիրության արձանագրության) համարը, ամսաթիվը (համարները, ամսաթվերը),

դ. հաշվետու տարում վճարված հարկի կամ վճարի ընդամենը գումարը` առանց տույժերի և տուգանքների,

ե. հարկատեսակին կամ վճարին (հարկատեսակից կամ վճարից) հարկային մարմնի կողմից հաշվետու տարում ընդամենը հաշվանցված գումարը: Տվյալ հարկատեսակի կամ վճարի հաշվից այլ հարկատեսակի կամ վճարի հաշվին հաշվանցում կատարելու դեպքում պետք է գումարը լրացնել բացասական մեծությամբ («-» նշանով), իսկ այլ հարկատեսակի կամ վճարի հաշվից տվյալ հարկատեսակի կամ վճարի հաշվին հաշվանցված գումարը` դրական մեծությամբ (»+» նշանով),

զ. հաշվետու տարում տվյալ հարկատեսակի կամ վճարի գծով հարկատուին վերադարձված գումարը,

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխանաբար բնօգտագործման վճարի և բնապահպանական հարկի տեսակների, ինչպես նաև տվյալ վճարի կամ հարկի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

6) «Մաքսատուրք, մաքսավճար, մաքսային մարմինների կողմից գանձվող ճանապարհային հարկ (վճար)» տողում լրացվում են`

ա. հաշվետու տարում մաքսային մարմիններին ըստ մաքսային հայտարարագրերի հաշվարկված և վճարված մաքսատուրքերի, մաքսավճարների և ճանապարհային հարկի (վճարների) ընդամենը գումարը,

բ. հաշվետու տարում ընդամենը հաշվանցված գումարը,

գ. հաշվետու տարում հարկատուին վերադարձված գումարը,

դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

7) «Ազնիվ, գունավոր, սև և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրք» և «Ջրօգտագործման թույլտվության տրամադրման պետական տուրք» տողերում ըստ ընդերքօգտագործման թույլտվությունների լրացվում են`

ա. ընդերքօգտագործման թույլտվության համարը,

բ. տուրքի դրույքաչափը,

գ. հաշվետու տարվա համար տուրքի հաշվարկված գումարը,

դ. հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը,

ե. ստուգման ակտի (ակտերի) (ուսումնասիրության արձանագրության) համարը, ամսաթիվը (համարները, ամսաթվերը),

զ. հաշվետու տարում ընդամենը վճարված տուրքի գումարը` առանց տույժերի և տուգանքների,

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տվյալ տուրքի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

8) «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրում» տողում լրացվում են`

ա. ընդերքօգտագործման թույլտվության համարը,

բ. շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվարկման բազային չափը,

գ. շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացման հաշվարկված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար,

դ. շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացման փաստացի վճարված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար,

ե. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում դրամագլխի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

9) «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից հատկացումներ ընկերությանը» տողում լրացվում են`

ա. ընդերքօգտագործման թույլտվության համարը,

բ. հաշվետու տարում ընկերությանը բնապահպանության նախարարության կողմից վճարված գումարը,

գ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում դրամագլխից վճարման վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

10) «Մշտադիտարկումների իրականացման վճար» տողում լրացվում են`

ա. ընդերքօգտագործման թույլտվության համարը,

բ. մշտադիտարկումների իրականացման վճարի հաշվարկման բազային չափը,

գ. մշտադիտարկումների իրականացման վճար հաշվարկված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար,

դ. մշտադիտարկումների իրականացման վճարի փաստացի վճարված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար,

ե. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում վճարի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

11) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության (այսուհետ` ՇՄԱԳՓ) իրականացման վճար» տողում լրացվում են`

ա. ընդերքօգտագործման թույլտվության համարը,

բ. նախագծի անվանումը, որի համար իրականացվել է ՇՄԱԳՓ,

գ. հաշվետու տարվա ընթացքում ՇՄԱԳՓ-ի իրականացման համար վճարված գումարը,

դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում ՇՄԱԳՓ-ի իրականացման վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

3. Հրապարակային հաշվետվության` «Ընդերքօգտագործողի կողմից վճարված տեղական հարկերը և վճարները» մասը (ձև N 3) լրացվում է հետևյալ կերպ`

1) ընդերքօգտագործողի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին վճարված գույքահարկը և հողի հարկը ներկայացվում է ըստ համայնքների: «Գույքահարկ» և «Հողի հարկ» տողերում լրացվում են`

ա. հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը,

բ. հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը` առանց տույժերի և տուգանքների,

գ. հաշվետու տարում ընդամենը վճարված գումարը` առանց տույժերի և տուգանքների,

դ. գերավճարի կամ ապառքի մնացորդը հաշվետու տարվա վերջի դրությամբ,

ե. համայնքի (բնակավայրի) անվանումը համայնքների խոշորացումից առաջ, եթե իրականացվել է համայնքների խոշորացում,

զ. համայնքի անվանումը համայնքների խոշորացումից հետո, իսկ եթե համայնքի խոշորացում չի իրականացվել, երկու դաշտում էլ լրացվում է համայնքի նույն անվանումը,

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տվյալ հարկի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

2) «Հողի ձեռքբերում» տողում լրացվում են` ըստ յուրաքանչյուր հողամասի`

ա. համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով ձեռք բերված լինելու դեպքում աճուրդի նախավճարը,

բ. պայմանագրով սահմանված ձեռքբերման արժեքը,

գ. հաշվետու տարում ընդամենը վճարված գումարը,

դ. հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերության վճարված գումարը,

ե. գերավճարի կամ ապառքի մնացորդը` հաշվետու տարվա վերջի դրությամբ,

զ. համայնքի անվանումը (անվանումները) համայնքների խոշորացումից առաջ, եթե իրականացվել է համայնքների խոշորացում,

է. համայնքի անվանումը համայնքների խոշորացումից հետո, իսկ եթե համայնքի խոշորացում չի իրականացվել, երկու դաշտում էլ լրացվում է համայնքի նույն անվանումը,

ը. «Նշումներ» դաշտում համայնքը կատարում է գրառում տվյալ վճարի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

3) տեղական ինքնակառավարման մարմիններին (համայնքներին) վճարված վարձակալության վճարները ներկայացվում են ըստ համայնքների: «Վարձակալության վճարները» տողում լրացվում են`

ա. վարձակալության օբյեկտը (անշարժ գույք, փոխադրամիջոցը և (կամ) հողամաս),

բ. հաշվետու տարում ընդամենը վճարված վարձակալության վճարի գումարը` առանց տույժերի և տուգանքների,

գ. համայնքի (բնակավայրի) անվանումը համայնքների խոշորացումից առաջ,

դ. համայնքի անվանումը համայնքների խոշորացումից հետո, իսկ եթե համայնքի խոշորացում չի իրականացվել, երկու դաշտում էլ լրացվում է համայնքի նույն անվանումը,

ե. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում վարձակալության վճարների վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

4. Հրապարակային հաշվետվության` «Ընդերքօգտագործողի կողմից վճարված տույժերն ու տուգանքները» մասը (ձև N 4) լրացվում է հետևյալ կերպ`

1) «Տույժեր» և «Տուգանքներ» տողերում լրացվում են ընդերքօգտագործողների կողմից հրապարակային հաշվետվությունում ներառված հարկերի և վճարների վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմինների կողմից նշանակված տույժերն ու տուգանքները: «Տույժեր» և «Տուգանքներ» տողերում լրացվում են`

ա. իրավախախտման անվանումը, որի համար նշանակվել է տույժը և (կամ) տուգանքը,

բ. հաշվարկված տույժի և տուգանքի գումարը` ներառյալ տվյալ տարում ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) հաշվարկվածը,

գ. ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության) համարը և ամսաթիվը, եթե տույժը և (կամ) տուգանքը նշանակվել է ստուգման ակտով,

դ. հաշվետու տարում վճարված գումարը,

ե. համապատասխան հաշվի համարը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, արտաբյուջետային հաշիվներ, համայնքի բյուջե, համայնքի արտաբյուջետային հաշիվներ),

զ. համայնքի անվանումը խոշորացումից առաջ և հետո,

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տույժերի և տուգանքների վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

5. Հրապարակային հաշվետվության` «Ընդերքօգտագործողի սոցիալ-տնտեսական ներդրումը համայնքին» մասը (ձև N 5) լրացվում է հետևյալ կերպ`

1) ընդերքօգտագործողի կողմից սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունները և բարեգործական հատկացումները ներկայացվում են ըստ համայնքների.

2) «Հանքարդյունահանման պայմանագրով սահմանված` համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորություններ» և «Ընդերքօգտագործողի կողմից համայնքին կատարված բարեգործական հատկացումներ, նվիրատվություններ կամ այլ ձևով համայնքին կատարված անհատույց օտարումներ» տողերում լրացվում են`

ա. օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության համարը (թույլտվությունների համարները),

բ. պարտավորության (ներդրման) անվանումը,

գ. դրամային արտահայտությամբ ներդրման դեպքում` հաշվետու տարում ներդրված գումարը,

դ. նշում, թե որտեղ է կատարվել վճարումը (համայնքի բյուջեի կամ համայնքի արտաբյուջետային հաշիվ),

ե. ոչ ֆինանսական ներդրման դեպքում` ապրանքի և (կամ) ծառայության անվանումը,

զ. ապրանքի և (կամ) ծառայության ինքնարժեքը,

է. համայնքի անվանումը համայնքների խոշորացումից առաջ,

ը. համայնքի անվանումը համայնքների խոշորացումից հետո, իսկ եթե համայնքի խոշորացում չի իրականացվել, երկու դաշտում էլ լրացվում է համայնքի նույն անվանումը,

թ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում ցանկացած էական տեղեկատվության, ինչպես նաև կատարված ներդրումների մասին հրապարակային աղբյուրների վերաբերյալ:

6. Հաշվետվությանը կից` ընդերքօգտագործողը կարող է ներկայացնել կամ համակարգում վերբեռնել նաև ներդրման մասին վկայող փաստաթղթեր:

7. Հրապարակային հաշվետվության` ընդերքօգտագործողի կողմից ոչ առևտրային իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձևով կատարված անհատույց օտարման մասը (ձև N 6) լրացվում է հետևյալ կերպ`

1) ընդերքօգտագործողի կողմից ոչ առևտրային իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունները, նվիրաբերությունները կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումները ներկայացվում են` ըստ ստացող կազմակերպության.

2) «Ոչ առևտրային իրավաբանական անձանց տրամադրված նվիրատվություններ, նվիրաբերություններ կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումներ» տողում լրացվում են`

ա. ստացող կազմակերպության անվանումը,

բ. հաշվետու տարում վճարված գումարը,

գ. ոչ ֆինանսական ներդրման դեպքում` ապրանքի և (կամ) ծառայության անվանումը,

դ. ապրանքի և (կամ) ծառայության ինքնարժեքը,

ե. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

3) «Ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվություններ, նվիրաբերություններ կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումներ» տողում լրացվում են`

ա. ստացող ֆիզիկական անձանց թիվը (բացառելով այլ տողերում ներառված ֆիզիկական անձանց),

բ. հաշվետու տարում վճարված ընդամենը գումարը,

գ. ոչ ֆինանսական ներդրման դեպքում` ապրանքի և (կամ) ծառայության անվանումը,

դ. ապրանքի և (կամ) ծառայության ինքնարժեքը,

ե. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի հունիսի 8-ի

N 666-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|Արտահանումը|Ծածկագիրը|Հարկ   |Հարկ    |Չափի |Ծա- |Ընդա- |Արտա- |Նշում|

|(ըստ արտա- |         |վճարողի|վճարողի |միա- |վալը|մենը` |հանման|ներ  |

|դրատեսակ-  |         |անվա-  |հաշվառ- |վորը |    |իրաց- |երկր- |     |

|ների)      |         |նումը  |ման     |     |    |ման   |ները  |     |

|           |         |       |համարը  |     |    |արժեքը|      |     |

|           |         |       |(ՀՎՀՀ-ն)|     |    |      |      |     |

|___________|_________|_______|________|_____|____|______|______|_____|

|___________|_________|_______|________|_____|____|______|______|_____|

|___________|_________|_______|________|_____|____|______|______|_____|

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Հարկ վճարողի անվանումը (հայերեն)                         |           |

|_________________________________________________________|___________|

|Հարկ վճարողի անվանումը (անգլերեն)                        |           |

|_________________________________________________________|___________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)                   |           |

._____________________________________________________________________.

 

(դրամ)

._________________________________________________________________________.

|ԿՖՎ   |Հարկեր և  |Հաշ- |Հար- |Ստուգ-|Ստուգ-|Ստուգ-|Հաշ-  |Հաշ-|Հաշ-|Նշում|

|2001  |վճարներ   |վետու|կային|ման   |ման   |ման   |վետու |վե- |վե- |ներ  |

|ծածկա-|          |տարվա|հաշ- |ակտով |ակտի  |ակտի  |տարում|տու |տու |     |

|գիրը  |          |համար|վարկը|(ակտե-|(ակտե-|(ակտե-|վճար- |տա- |տա- |     |

|      |          |հար- |(ճըշ-|րով)  |րի)   |րի)   |ված   |րում|րում|     |

|      |          |կային|գըրտ-|(ու-  |(ու-  |(ու-  |(առանց|հաշ-|վերա|     |

|      |          |հաշ- |ված  |սում- |սումնա|սումնա|տույ- |վանց|դարձ|     |

|      |          |վար- |հաշ- |նասի- |սիրու-|սիրու-|ժերի  |ված |ված |     |

|      |          |կով  |վար- |րու-  |թյան  |թյան  |և  տու|    |    |     |

|      |          |(հայ-|կի)  |թյան  |արձա- |արձա- |գանք- |    |    |     |

|      |          |տարա-|ներ- |արձա- |նա-   |նա-   |ների) |    |    |     |

|      |          |րա-  |կայաց|նա-   |գրու- |գրու- |      |    |    |     |

|      |          |գրով)|նելու|գրու- |թյան) |թյան) |      |    |    |     |

|      |          |հաշ- |ամսա-|թյամբ)|ամսա- |հա-   |      |    |    |     |

|      |          |վարկ-|թիվը |հաշ-  |թիվը  |մարը  |      |    |    |     |

|      |          |ված  |(ամսա|վարկ- |(ամսա-|(հա-  |      |    |    |     |

|      |          |     |թվե- |ված   |թվերը)|մարնե-|      |    |    |     |

|      |          |     |րը)  |(առանց|      |րը)   |      |    |    |     |

|      |          |     |     |տույ- |      |      |      |    |    |     |

|      |          |     |     |ժերի  |      |      |      |    |    |     |

|      |          |     |     |և  տու|      |      |      |    |    |     |

|      |          |     |     |գանք- |      |      |      |    |    |     |

|      |          |     |     |ների) |      |      |      |    |    |     |

|______|__________|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|1112  |Շահութա-  |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|711200|հարկ      |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |          |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|______|__________|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|1111  |Եկամտային |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|711100|հարկ      |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|______|__________|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|1141  |Ավելացված |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|714110|արժեքի    |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |հարկ      |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|______|__________|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|1142  |Ակցիզային |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|714200|հարկ      |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |          |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|______|__________|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|1146  |Ռոյալթի   |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|714612|          |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|______|__________|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|1146  |Բնօգտա-   |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|714612|գործման   |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |վճարներ   |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|______|__________|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|1145  |Բնապահպա- |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|714523|նական     |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |վճարներ   |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |(հարկեր)` |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |ըստ       |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |հաշվարկ-  |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |հաշվետվու-|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |թյունների |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|______|__________|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|1145  |ԵԱՏՄ անդամ|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|714523|չհամարվող |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |երկրներից |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |ներմուծված|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |ապրանքների|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |համար     |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |գանձված   |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |բնապահպա- |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |նական     |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |վճարներ   |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |(հարկեր)` |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |ըստ ներկա-|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |յացված    |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |մաքսային  |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |հայտարա-  |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |րագրերի   |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|______|__________|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|1145  |ԵԱՏՄ      |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|714523|երկրներից |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |ներմուծված|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |ապրանքների|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |համար     |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |գանձված   |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |բնապահպա- |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |նական     |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |վճարներ   |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |(հարկեր)` |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |ըստ       |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |ներկայաց- |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |ված ներ-  |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |մուծման   |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |հարկային  |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |հայտարա-  |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|      |րագրերի   |_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|______|__________|_____|_____|______|______|______|______|____|____|_____|

|1151  |Մաքսատուրք|  x  |  x  |   x  |   x  |   x  |      |    |    |     |

|715100|մաքսավճար,|     |     |      |      |      |      |    |    |     |

|1422  |մաքսային  |     |     |      |      |      |      |    |    |     |

|742212|մարմինների|     |     |      |      |      |      |    |    |     |

|1145  |կողմից    |     |     |      |      |      |      |    |    |     |

|714511|գանձվող   |     |     |      |      |      |      |    |    |     |

|      |ճանապար-  |     |     |      |      |      |      |    |    |     |

|      |հային հարկ|     |     |      |      |      |      |    |    |     |

|      |(վճար)    |     |     |      |      |      |      |    |    |     |

._________________________________________________________________________.

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|ԿՖՎ   |Տուրքեր          |Թույլ-  |Տուրքի|Տուրքի |Հաշվետու   |Նշումներ|

|2001  |                 |տվության|դրույ-|հաշ-   |տարում     |        |

|ծածկա-|                 |համարը  |քաչափը|վարկված|վճարված    |        |

|գիրը  |                 |        |      |գումարը|գումարը    |        |

|      |                 |        |      |       |(առանց     |        |

|      |                 |        |      |       |տույժերի և |        |

|      |                 |        |      |       |տուգանք-   |        |

|      |                 |        |      |       |ների)      |        |

|______|_________________|________|______|_______|___________|________|

|1145  |Ազնիվ, գունավոր, |        |      |       |           |        |

|714522|սև  և  հազվագյուտ|        |      |       |           |        |

|      |մետաղների        |        |      |       |           |        |

|      |յուրաքանչյուր    |        |      |       |           |        |

|      |հանքավայրի       |        |      |       |           |        |

|      |օգտագործման      |        |      |       |           |        |

|      |(շահագործման)    |        |      |       |           |        |

|      |թույլտվության    |        |      |       |           |        |

|      |տրամադրման համար |________|______|_______|___________|________|

|      |պետական տուրք    |        |      |       |           |        |

|______|_________________|________|______|_______|___________|________|

|1145  |Ջրօգտագործման    |        |      |       |           |        |

|714522|թույլտվության    |________|______|_______|___________|________|

|      |տրամադրման       |        |      |       |           |        |

|      |պետական տուրք    |        |      |       |           |        |

._____________________________________________________________________.

 

(դրամ)

._________________________________________________________________________.

|ԿՖՎ   |Տույժեր և |Ինչ      |Հաշվարկված|Ստուգման|Ստուգման|Հաշվետու|Նշում- |

|2001  |տուգանքներ|իրավա-   |տույժի և  |ակտի    |ակտի    |տարում  |ներ    |

|ծածկա-|          |խախտման  |տուգանքի  |(ուսում-|(ուսում-|վճարված |       |

|գիրը  |          |համար է  |գումարը   |նասիրու-|նասիրու-|        |       |

|      |          |նշանակվել|(ներառյալ |թյան    |թյան    |        |       |

|      |          |տույժը   |տվյալ     |արձանագ-|արձանագ-|        |       |

|      |          |կամ      |տարում    |րության)|րության)|        |       |

|      |          |տուգանքը |ստուգման  |ամսաթիվը|համարը  |        |       |

|      |          |         |ակտով     |        |        |        |       |

|      |          |         |(ուսումնա-|        |        |        |       |

|      |          |         |սիրության |        |        |        |       |

|      |          |         |արձանագ-  |        |        |        |       |

|      |          |         |րությամբ) |        |        |        |       |

|      |          |         |հաշվարկ-  |        |        |        |       |

|      |          |         |ված)      |        |        |        |       |

|______|__________|_________|__________|________|________|________|_______|

|1431  |Տույժեր   |_________|__________|________|________|________|_______|

|743110|          |_________|__________|________|________|________|_______|

|______|__________|_________|__________|________|________|________|_______|

|1431  |Տուգանքներ|_________|__________|________|________|________|_______|

|743110|          |_________|__________|________|________|________|_______|

._________________________________________________________________________.

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

1. Պետական եկամուտների կոմիտեն յուրաքանչյուր ընդերքօգտագործողի համար «Արտահանում (ըստ արտադրատեսակների)» տողում լրացնում է`

1) հաշվետու տարում ընդերքօգտագործողի կողմից արտահանված վերջնական արտադրանքների անվանումները.

2) ծածկագրերը` ըստ ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ).

3) ընդերքօգտագործողի` հարկ վճարողի անվանումը.

4) հարկ վճարողի հաշվառման համարը.

5) արտադրանքի չափի միավորը.

6) հաշվետու տարում արտահանման ծավալը.

7) հաշվետու տարում տվյալ արտադրատեսակի ընդամենը իրացման արժեքը, որը տարվա ընթացքում արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքների հանրագումարն է.

8) թվարկվում է նշանակման երկրների ցանկը` ըստ արտադրատեսակի.

9) «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

2. «Շահութահարկ», «Եկամտային հարկ», «Ավելացված արժեքի հարկ», «Ակցիզային հարկ» և «Ռոյալթի» տողերում լրացվում են`

1) հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը` ըստ հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկի (ճշգրտված հաշվարկի): «Ավելացված արժեքի հարկ» և «Ակցիզային հարկ» տողերում ներառվում են նաև մաքսային մարմինների կողմից հաշվարկված գումարները.

2) հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկը (ճշգրտված հաշվարկի) ներկայացնելու ամսաթիվը.

3) հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը` առանց տույժերի և տուգանքների.

4) յուրաքանչյուր ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության) համարը, ամսաթիվը.

5) հարկային և մաքսային մարմիններին հաշվետու տարում վճարված յուրաքանչյուր հարկատեսակի ընդամենը գումարը` առանց տույժերի և տուգանքների.

6) հարկատեսակին կամ վճարին (հարկատեսակից կամ վճարից) հարկային մարմնի կողմից հաշվետու տարում ընդամենը հաշվանցված գումարը: Տվյալ հարկատեսակի կամ վճարի հաշվից այլ հարկատեսակի կամ վճարի հաշվին հաշվանցում կատարելու դեպքում պետք է գումարը լրացնել բացասական մեծությամբ («-» նշանով), իսկ այլ հարկատեսակի կամ վճարի հաշվից տվյալ հարկատեսակի կամ վճարի հաշվին հաշվանցված գումարը` դրական մեծությամբ (»+» նշանով).

7) հաշվետու տարում տվյալ հարկատեսակի կամ վճարի գծով հարկատուին վերադարձված գումարը.

8) «Նշումներ» դաշտում կոմիտեն կատարում է գրառում տվյալ հարկատեսակի կամ վճարի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

3. Բնօգտագործման վճարներ և բնապահպանական վճարներ (հարկեր) տողերում լրացվում են`

1) հաշվետու տարվա համար հարկի կամ վճարի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկված գումարը` ըստ հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկի (ճշգրտված հաշվարկի), ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծումների մասով` մաքսային հայտարարագրի, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումների մասով` հարկային հայտարարագրի.

2) հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկը (ճշգրտված հաշվարկի) ներկայացնելու ամսաթիվը.

3) հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը` առանց տույժերի և տուգանքների.

4) յուրաքանչյուր ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության) համարը, ամսաթիվը.

5) հաշվետու տարում վճարված հարկի կամ վճարի ընդամենը գումարը` առանց տույժերի և տուգանքների.

6) հարկատեսակին կամ վճարին (հարկատեսակից կամ վճարից) հարկային մարմնի կողմից հաշվետու տարում ընդամենը հաշվանցված գումարը: Տվյալ հարկատեսակի կամ վճարի հաշվից այլ հարկատեսակի կամ վճարի հաշվին հաշվանցում կատարելու դեպքում պետք է գումարը լրացնել բացասական մեծությամբ («-» նշանով), իսկ այլ հարկատեսակի կամ վճարի հաշվից տվյալ հարկատեսակի կամ վճարի հաշվին հաշվանցված գումարը` դրական մեծությամբ (»+» նշանով).

7) հաշվետու տարում տվյալ հարկատեսակի կամ վճարի գծով հարկատուին վերադարձված գումարը.

8) նշումներ դաշտում կոմիտեն կատարում է գրառում տվյալ հարկատեսակի կամ վճարի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

4. «Մաքսատուրք, մաքսավճար, մաքսային մարմինների կողմից գանձվող ճանապարհային հարկ (վճար)» տողում լրացվում են`

1) հաշվետու տարում մաքսային մարմիններին ըստ մաքսային հայտարարագրերի հաշվարկված և վճարված մաքսատուրքերի, մաքսավճարների և ճանապարհային հարկի (վճարների) ընդամենը գումարը.

2) հաշվետու տարում ընդամենը հաշվանցված գումարը.

3) հաշվետու տարում հարկատուին վերադարձված գումարը.

4) «Նշումներ» դաշտում կոմիտեն կատարում է գրառում ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

5. «Ազնիվ, գունավոր, սև և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրք» և «Ջրօգտագործման թույլտվության տրամադրման պետական տուրք» տողերում լրացվում են`

1) ընդերքօգտագործողի համապատասխան թույլտվության համարը.

2) պետական տուրքի դրույքաչափը.

3) պետական տուրքի` հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը.

4) համապատասխան գանձապետական հաշվին հաշվետու տարում վճարված տուրքի գումարը` առանց տույժերի և տուգանքների.

5) «Նշումներ» դաշտում կոմիտեն կատարում է գրառում տվյալ տուրքի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

6. «Տույժեր» և «տուգանքներ» տողերում լրացվում են ընդերքօգտագործողի կողմից հրապարակային հաշվետվությունում ներառված հարկերի և վճարների վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմինների կողմից նշանակված տույժերն ու տուգանքները: «Տույժեր» և «Տուգանքներ» տողերում լրացվում են`

1) իրավախախտման անվանումը, որի համար նշանակվել է տույժը և (կամ) տուգանքը.

2) հաշվետու տարում հաշվարկված տույժը և (կամ) տուգանքը.

3) ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության) համարը և ամսաթիվը, եթե տույժը և (կամ) տուգանքն առաջադրվել է ստուգման ակտով.

4) հաշվետու տարում վճարված տույժի և (կամ) տուգանքի գումարները.

5) «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տույժերի և տուգանքների վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի հունիսի 8-ի

N 666-Ն որոշման

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

.__________________________________________________________.

|Հարկ վճարողի անվանումը (հայերեն) |                        |

|_________________________________|________________________|

|Հարկ վճարողի անվանումը (անգլերեն)|                        |

.__________________________________________________________.

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|Շրջակա   |Թույլ-  |Հաշ-   |Դրամա- |Դրամա- |Դրամա-  |Դրամա-  |Նշումներ|

|միջավայրի|տվության|վարկման|գլխին  |գլխին  |գլխին   |գլխին   |        |

|պահպա-   |համարը  |բազային|հատկաց-|հատ-   |հատ-    |հատ-    |        |

|նության  |        |չափը   |ման    |կացման |կացման  |կացման  |        |

|դրամագլխի|        |       |ենթակա |ենթակա |հաշ-    |փաստացի |        |

|համալրում|        |       |գումարի|գումարի|վարկված |վճարված |        |

|         |        |       |ընդամե-|ընդա-  |գումարի |գումարի |        |

|         |        |       |նը հաշ-|մենը   |մեծու-  |մեծու-  |        |

|         |        |       |վարկված|վճարված|թյունը  |թյունը  |        |

|         |        |       |մեծու- |մեծու- |հաշվետու|հաշվետու|        |

|         |        |       |թյունը |թյունը |տարվա   |տարվա   |        |

|         |        |       |հաշ-   |հաշ-   |համար   |համար   |        |

|         |        |       |վետու  |վետու  |        |        |        |

|         |        |       |տարվան |տարվան |        |        |        |

|         |        |       |նախոր- |նախոր- |        |        |        |

|         |        |       |դող    |դող    |        |        |        |

|         |        |       |տարվա  |տարվա  |        |        |        |

|         |        |       |դեկտեմ-|դեկտեմ-|        |        |        |

|         |        |       |բերի   |բերի   |        |        |        |

|         |        |       |31-ի   |31-ի   |        |        |        |

|         |        |       |դրու-  |դրու-  |        |        |        |

|         |        |       |թյամբ  |թյամբ  |        |        |        |

|         |________|_______|_______|_______|________|________|________|

|         |________|_______|_______|_______|________|________|________|

._____________________________________________________________________.

 

(դրամ)

.__________________________________________________________________.

|Շրջակա միջավայրի|Թույլտվության|Հատկացված|Վճարման ամսաթիվը|Նշումներ|

|պահպանության    |համարը       |գումարը  |(յուրաքանչյուր  |        |

|դրամագլխից      |             |         |վճարման դեպքում)|        |

|հատկացումներ    |_____________|_________|________________|________|

|ընկերությանը    |             |         |                |        |

.__________________________________________________________________.

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|Մշտադիտարկումների|Թույլ-  |Հաշվարկ|Վճարման |Վճարման |Հաշվետու|Նշում- |

|իրականացման վճար |տվության|ման    |ենթակա  |ենթակա  |տարում  |ներ    |

|                 |համարը  |բազային|գումարի |գումարի |վճարված |       |

|                 |        |չափը   |ընդամենը|մեծու-  |        |       |

|                 |        |       |վճարված |թյունը  |        |       |

|                 |        |       |մեծու-  |հաշվետու|        |       |

|                 |        |       |թյունը  |տարվա   |        |       |

|                 |        |       |հաշվետու|համար   |        |       |

|                 |        |       |տարվան  |        |        |       |

|                 |        |       |նախորդող|        |        |       |

|                 |        |       |տարվա   |        |        |       |

|                 |        |       |դեկտեմ- |        |        |       |

|                 |        |       |բերի    |        |        |       |

|                 |        |       |31-ի    |        |        |       |

|                 |        |       |դրու-   |        |        |       |

|                 |        |       |թյամբ   |        |        |       |

|                 |________|_______|________|________|________|_______|

|                 |________|_______|________|________|________|_______|

._____________________________________________________________________.

 

(դրամ)

._________________________________________________________________.

|Շրջակա միջավայրի|Թույլտվության|Նախագծի  |Հաշվետու տարում|Նշումներ|

|վրա ազդեցության |համարը       |անվանումը|վճարված գումարը|        |

|գնահատման       |_____________|_________|_______________|________|

|փորձաքննության  |             |         |               |        |

|իրականացման վճար|_____________|_________|_______________|________|

._________________________________________________________________.

 

(դրամ)

._________________________________________________________________________.

|Տույժեր և  |Թույլ-|Ինչ    |Հաշ-   |Ստուգ- |Ստուգ- |Հաշվետու|Հաշվի |Նշում-|

|տուգանքներ |տվու- |իրավա- |վարկված|ման    |ման    |տարում  |համարը|ներ   |

|           |թյան  |խախտման|տույժի |ակտի   |ակտի   |վճարված |      |      |

|           |համարը|համար է|և  տու-|(ու-   |(ու-   |        |      |      |

|           |      |նշանակ-|գանքի  |սումնա-|սումնա-|        |      |      |

|           |      |վել    |գումարը|սիրու- |սիրու- |        |      |      |

|           |      |տույժը |(ներառ-|թյան   |թյան   |        |      |      |

|           |      |կամ    |յալ    |արձանա-|արձանա-|        |      |      |

|           |      |տու-   |տվյալ  |գրու-  |գրու-  |        |      |      |

|           |      |գանքը  |տարում |թյան)  |թյան)  |        |      |      |

|           |      |       |ստուգ- |ամսա-  |համարը |        |      |      |

|           |      |       |ման    |թիվը   |       |        |      |      |

|           |      |       |ակտով  |       |       |        |      |      |

|           |      |       |(ու-   |       |       |        |      |      |

|           |      |       |սումնա-|       |       |        |      |      |

|           |      |       |սիրու- |       |       |        |      |      |

|           |      |       |թյան   |       |       |        |      |      |

|           |      |       |արձանա-|       |       |        |      |      |

|           |      |       |գրու-  |       |       |        |      |      |

|           |      |       |թյամբ) |       |       |        |      |      |

|           |      |       |հաշվարկ|       |       |        |      |      |

|           |      |       |ված)   |       |       |        |      |      |

|___________|______|_______|_______|_______|_______|________|______|______|

|Տույժեր    |______|_______|_______|_______|_______|________|______|______|

|___________|______|_______|_______|_______|_______|________|______|______|

|Տուգանքներ |______|_______|_______|_______|_______|________|______|______|

._________________________________________________________________________.

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

1. «Հարկ վճարողի անվանումը» տողերում լրացվում է ընդերքօգտագործող հարկ վճարողի անունը` հայերենով և անգլերենով:

2. «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրում» տողում լրացվում են`

1) ընդերքօգտագործման թույլտվության համարը.

2) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվարկման բազային չափը.

3) դրամագլխին հատկացման ենթակա գումարի ընդամենը հաշվարկված մեծությունը` հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

4) դրամագլխին հատկացման ենթակա գումարի ընդամենը վճարված մեծությունը` հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացման հաշվարկված գումարի մեծությունը` հաշվետու տարվա համար.

6) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացման փաստացի վճարված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար.

7) «Նշումներ» դաշտում կատարվում է գրառում դրամագլխի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

3. «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից հատկացումներ ընկերությանը» տողում լրացվում են`

1) ընդերքօգտագործման թույլտվության համարը.

2) հաշվետու տարում բնապահպանության նախարարության կողմից ընդերքօգտագործողին հատկացված գումարը.

3) յուրաքանչյուր վճարման ամսաթիվը.

4) «Նշումներ» դաշտում կատարվում է գրառում դրամագլխից վճարման վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

4. «Մշտադիտարկումների իրականացման վճար» տողում լրացվում են`

1) ընդերքօգտագործման թույլտվության համարը.

2) մշտադիտարկումների իրականացման վճարի հաշվարկման բազային չափը.

3) մշտադիտարկումների իրականացման վճարի վճարման ենթակա գումարի ընդամենը վճարված մեծությունը` հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

4) մշտադիտարկումների իրականացման վճար` հաշվարկված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար.

5) մշտադիտարկումների իրականացման վճարի փաստացի վճարված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար.

6) «Նշումներ» դաշտում կատարվում է գրառում վճարի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

5. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության (այսուհետ` ՇՄԱԳՓ) իրականացման վճար» տողում լրացվում են`

1) ընդերքօգտագործման թույլտվության համարը.

2) նախագծի անվանումը, որի համար իրականացվել է ՇՄԱԳՓ.

3) հաշվետու տարվա ընթացքում ՇՄԱԳՓ-ի իրականացման համար վճարված գումարը.

4) «Նշումներ» դաշտում կատարվում է գրառում ՇՄԱԳՓ-ի իրականացման վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

6. «Տույժեր և տուգանքներ» տողերում լրացվում են`

1) ընդերքօգտագործման թույլտվության համարը.

2) իրավախախտման անվանումը, որի համար նշանակվել է տույժը և (կամ) տուգանքը.

3) հաշվետու տարում հաշվարկված տույժը և (կամ) տուգանքը.

4) ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության) համարը և ամսաթիվը, եթե տույժը և (կամ) տուգանքը նշանակվել է ստուգման ակտով.

5) համապատասխան հաշիվներին հաշվետու տարում տույժի և (կամ) տուգանքի վճարված գումարը.

6) հաշվի համարը.

7) «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տույժերի և տուգանքների վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.06.2018
N 666-Ն
Որոշում