040.0119.160300
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2000 թվականի N 119
«ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԵՎ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Մարաշ թաղամասի 9-րդ փողոցում գտնվող շենքը, որում ժամանակավոր տեղակայվել է Խ. Պետրոսյանի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտը, անհատույց սեփականության իրավունքով, հանձնել «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռեաբիլիտացիայի կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 16-ից: