Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՄ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

8 հունիսի 2018 թվականի N 344-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՄ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 315-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 22-րդ և 25-րդ հոդվածներով սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ֆիզիկական անձի (այսուհետ` ոչ ռեզիդենտ) կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից սահմանված ձև ներկայացնելու դեպքում` Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքը կարող է տրամադրվել օտարերկրյա պետության իրավասու մարմնի սահմանած ձևով, եթե վերջինս բովանդակային առումով համապատասխանում է սույն հրամանի հավելվածում սահմանված ձևին: Եթե ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված դիմումի և հարկային մարմնի ունեցած տվյալների համաձայն` ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում չի վճարել շահութահարկի կամ եկամտային հարկի գումարներ, ապա հարկային մարմինը ոչ ռեզիդենտին տրամադրում է` Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ կամ եկամտային հարկ վճարած չլինելու մասին ազատ ոճով շարադրված տեղեկանք: Եթե` ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված դիմումի համաձայն, ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում չի վճարել շահութահարկ կամ եկամտային հարկ, իսկ հարկային մարմնում ոչ ռեզիդենտի կողմից վճարված շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տվյալների բացակայության դեպքում` ազատ ոճով շարադրված տեղեկանք` Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկ կամ եկամտային հարկ վճարելու վերաբերյալ հարկային մարմնում տեղեկությունների բացակայության մասին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

8 հունիսի 2018 թ.

N 344-Ն հրամանի

 

ՏԵՂԵԿԱՆՔ CERTIFICATE

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԿԱՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ON THE INCOME TAX OR PROFIT TAX PAID BY A NON-RESIDENT IN THE REPUBLIC OF ARMENIA

 

1. Սույնով հաստատվում է _________________________________________________ This is to certify that ոչ ռեզիդենտի Ա.Ա.Հ. (անվանումը), ում շահույթից

(եկամտից) վճարվել է հարկը

full name of a non-resident whose income was

taxed

 

կողմից Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի (եկամտային հարկի) վճարման փաստը has paid the income tax in the Republic of Armenia for the period of __________________________________________ ժամանակահատվածի համար,

օր, ամիս, տարեթիվ - օր, ամիս, տարեթիվ

day/month/year - day/month/year

 

գումարով`            ________________________________ ՀՀ դրամ, որից`

in the amount of AMD    թվերով և  տառերով             including:

                        in figսres and letters

                     _______________________________  շահութահարկ,

                        գումարը ՀՀ դրամով             corporate income tax

                        amount in AMD

                     _______________________________  եկամտային հարկ:

                        գումարը ՀՀ դրամով             personal income tax.

                        amount in AMD

 

Օգտվելով հետևյալ  արտոնությունից      ______________________

By using the following tax incentive    արտոնության տեսակ

                                         type of incentive

 

չի վճարվել շահութահարկ (եկամտահարկ) գումարով`    _____________________

the following amount of income tax was not paid:       ՀՀ դրամ

                                                       in AMD

 

հետևյալ ժամանակահատվածի համար  ______________________________________

for the period of                օր, ամիս, տարեթիվ - օր, ամիս, տարեթիվ

                                 day/month/year - day/month/year

 

2. Ոչ ռեզիդենտի նույնականացման համարը ռեզիդենտության երկրում (առկայության դեպքում)` The non-residentԺs identification number in the country of residence (if available) is

_________________________________________________________________________

 

3. Ոչ ռեզիդենտի գտնվելու (բնակության) վայրը ռեզիդենտության երկրում The non-residentԺs domicile in the country of residence

_________________________________________________________________________

                                  հասցե

                                 address

 

4. Հարկը պահած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի (հարկային գործակալի) կամ Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի մշտական հաստատության լրիվ անվանումը Full name of the Armenian tax resident (tax agent) which withheld the tax or of the non-residentԺs permanent establishment in the Republic of Armenia

_________________________________________________________________________

 

5. Հարկը պահած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի (հարկային գործակալի) կամ ոչ ռեզիդենտի մշտական հաստատության ՀՎՀՀ-ն և հաշվառման հասցեն Taxpayer Identification Number and legal address of the Armenian tax resident (tax agent) which withheld the tax or of the non-residentԺs permanent establishment

_________________________________________________________________________

 

    Պետ`                               Կ.Տ.

    Head of                            Seal

__________________________________

հարկային մարմնի անվանումը

name of competent tax authorities

 

    ______________________  _______________     (Ա.Ա.Հ.   )

                            ստորագրություն       full name

                            signature

 

____ _______________ 20__ թ.

օր, ամիս, տարեթիվ

day, month, year

___________________________________

ԻՐՏԵԿ - ռուսերեն տեքստը չի բերվում

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
08.06.2018
N 344-Ն
Հրաման