Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅ ...

 

 

040.0703.220618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2018 թվականի N 703-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2021 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 06.02.2019 թիվ 70-Ա, 29.03.2019 թիվ 309-Ա որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի հունիսի 21-ի

N 703-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳ  |Անվանումը                         |Չափի|Քանակը |Արժեքը     |

|ը/կ|ԱԱ-ի |                                  |միա-|       |(դրամ)     |

|   |ծածկա|                                  |վորը|       |           |

|   |գիրը |                                  |    |       |           |

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|1. |5608 |Պոլիէթիլենային հակակարկտային ցանց |կգ  |30.000 |  5 533 500|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|2. |3926 |Մետաղյա թիթեղ (կենտրոնական)       |կգ  |1.750  |    145 775|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|3. |3926 |Մետաղյա թիթեղ (վերին հատվածի)     |կգ  |1.750  |    145 775|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|4. |3926 |Ցանցի փակման կաբել                |կգ  |646    |  4 078 130|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|5. |3926 |7*8 չափի հենասյունի աքսեսուար     |կգ  |250    |    357 000|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|6. |3926 |9*9.5 չափի հենասյունի աքսեսուար   |կգ  |50     |     71 400|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|7. |7312 |Պլաստիֆիկացված կաբել              |կգ  |3200   |    342 720|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|8. |7312 |Խաչաձև  ձևավորված  կաբել          |կգ  |1300   |    154 700|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|9. |7326 |Կաբել                             |կգ  |70     |    791 350|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|10.|7326 |Մամլակներ                         |կգ  |500    |    130 900|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|11.|6810 |7*8 չափի 4500 մմ հենասյուն        |կգ  |250    |  1 487 500|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|12.|6810 |9*9,5 չափի 4500 մմ հենասյուն      |կգ  |50     |    446 250|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|13.|3923 |Պլաստիկ կծիկներ                   |կգ  | 10.000| 29 750 000|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|14.|5404 |Ցանցի հյուսման թել (հումքային)    |կգ  | 35.000| 59 500 000|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|15.|9405 |Առաստաղի էլ. լուսատուներ`         |կգ  |    163|    1668500|

|   |     |լրակազմով (լամպերով, կախիչներով,  |    |       |           |

|   |     |ամրակային դետալներով)             |    |       |           |

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|16.|7216 |Մետաղական պրոֆիլներ` կախիչներով   |կգ  |    416|    4570350|

|   |     |(հակակարկտային կայանի լուսավորման |    |       |           |

|   |     |համակարգի համար)                  |    |       |           |

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|17.|7608 |Խողովակներ ալյումինի              |կգ  |     63|    4586400|

|   |     |համաձուլվածքից                    |    |       |           |

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|18.|3917 |Պլ.  խողովակների կցամասեր         |կգ  |     12|     745000|

|   |     |պոլիմերային նյութերից             |    |       |           |

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|19.|7308 |Մետաղական կոնստրուկցիա` թելի      |կգ  |    620|   49015600|

|   |     |դատարկ կոճերի պահպանման համակարգ  |    |       |           |

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|20.|7315 |Մետաղական շղթաներ                 |կգ  |     59|    6792000|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|21.|7315 |Մետաղական շղթաներ                 |կգ  |     78|   10754000|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|22.|7326 |Մետաղական կոճեր                   |կգ  |    163|   38488000|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|23.|7312 |Ոլորված մետաղալար` առանց պատվածքի |կգ  |  10217|    9622000|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|24.|5404 |Մենաթել` հակակարկտային ցանցի      |կգ  |1000000| 1550840000|

|   |     |հյուսման համար                    |    |       |           |

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|25.|7312 |Ոլորված մետաղալար` առանց պատվածքի |կգ  | 500000|  460382800|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|26.|3926 |Արտադրատեսակներ պլաստմասսայից     |կգ  |6700000| 1473409000|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|27.|7312 |Ոլորված մետաղալար, մետաղաճոպաններ,|կգ  |6750000|  746130000|

|   |     |մետաղապարաններ, հյուսված քուղեր,  |    |       |           |

|   |     |առասաններ և  նույնանման           |    |       |           |

|   |     |արտադրատեսակներ սև  մետաղներից    |    |       |           |

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|28.|7326 |Արտադրատեսակներ սև  մետաղներից    |կգ  | 855000| 1383375000|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|29.|3923 |Պլաստմասսայից կոճեր               |կգ  | 200000|  305640000|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|30.|3908 |Պոլիամիդներ սկզբնական ձևով        |կգ  | 200000| 1728000000|

|___|_____|__________________________________|____|_______|___________|

|31.|3902 |Պոլիպրոպիլեն սկզբնական ձևով       |կգ  | 200000| 1440000000|

|_________________________________________________________|___________|

|          Ընդամենը                                       |9,316,953, |

|                                                         |650        |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 06.02.2019 թիվ 70-Ա, 29.03.2019 թիվ 309-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.06.2018
N 703-Ա
Որոշում