Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0123.170300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2000 թվականի N 123

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «է» ենթակետին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. 9345.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Բերրիություն» ԱՄ-ի Արագածի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ֆոնդային բորսայում:

1.2. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 3175.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 635 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մեկ բաժնետոմսի գինը սահմանել 5000 դրամ: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. 16370.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մարտունու շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ֆոնդային բորսայում:

2.2. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 5560.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 556 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի գինը սահմանել 10000 դրամ: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. 15210.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող Նոյեմբերյանի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ֆոնդային բորսայում:

3.2. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 5170.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 517 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի գինը սահմանել 10000 դրամ: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. 14085.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նոյեմբերյանի միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ֆոնդային բորսայում:

4.2. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 4785.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 957 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի գինը սահմանել 5000 դրամ: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. 78120.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ֆոնդային բորսայում:

5.2. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 26560.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 5312 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի գինը սահմանել 5000 դրամ: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. 5642.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Բերրիություն» ԱՄ-ի Ստեփանավանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ֆոնդային բորսայում:

6.2. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 1918.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 959 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

6.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի գինը սահմանել 2000 դրամ: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. 113090.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Սպիտակի հացամթերքների կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ֆոնդային բորսայում:

7.2. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 38450.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 3845 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի գինը սահմանել 10000 դրամ: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. 92430.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Հրազդանի ջերմային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ֆոնդային բորսայում:

8.2. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 31420.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 3142 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

8.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի գինը սահմանել 10000 դրամ: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. 22980.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սևանի միջշրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ֆոնդային բորսայում:

9.2. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 7810.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 781 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

9.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի գինը սահմանել 10000 դրամ: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությանը

ա) երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման մեջ նշված բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի պետական գրանցումը և անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման ու պահպանման գործի հանձնումը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) նշված ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:

11. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 2-ի «Ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 416 որոշման 2-րդ կետի պահանջով հաստատված ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման համար ֆոնդային բորսայի, բրոքերային կամ արժեթղթերի թողարկման գործունեություն (անդերռայթինգ) իրականացնող անձի (անձանց) մրցույթով ընտրության կարգին համապատասխան հրավիրել ֆոնդային բորսայում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրացման համար բրոքերային գործունեություն իրականացնող անձանց (այսուհետև` բրոքեր) ընտրության մրցույթ և հաղթող ճանաչված բրոքերի (բրոքերների) հետ կնքել ֆոնդային բորսայում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրացման մասին պայմանագիր:

12. Մրցույթով ընտրված բրոքերը պայմանագիրը կնքելուց հետո 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է ընկերության ցուցակումը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ, ու երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարում է տվյալ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի մասին:

13. Բաժնետոմսերի վաճառքն սկսվում է ցուցակման պահից 10 օր հետո և տևում 100 օր: Եթե նշված ժամկետի ցանկացած ժամանակահատվածում մասնավորեցման ներկայացված բոլոր բաժնետոմսերը վաճառվում են, ապա բաժնետոմսերի վաճառքը համարվում է ավարտված:

14. Բրոքերը մասնավորեցման ենթակա բաժնետոմսերը վաճառելու դեպքում գնորդից, նրա հետ նախնական պայմանավորվածության համաձայն, կարող է ստանալ միջնորդավճար, որը չպետք է գերազանցի բաժնետոմսի վաճառքի գնի 30 տոկոսը:

15. Անկախ բաժնետոմսերի վաճառքի արդյունքներից` կանոնադրական կապիտալի չափը մնում է անփոփոխ:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.2000
N 123
Որոշում