041.0816.210618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունիսի 2018 թվականի N 816-Ա
«ԹՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 926-Ն որոշման հավելվածի 4.3-րդ կետի`
1. «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին:
(1-ին կետը փոփ. 26.06.2019 թիվ 817-Ա որոշում)
2. Հաստատել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թվականի հունիսի 21-ի
N 816-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԹՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ռ. Բադասյան - ՀՀ արդարադատության նախարար
Ա. Հակոբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարար
Ա. Մինասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ծ. Սողոմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վ. Աբրահամյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 26.06.2019 թիվ 817-Ա որոշում)