031.0521.160300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 և 24 հոդվածներով` Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալ`
Գագիկ Խոսրովյանին (Իրան)
Ռաֆայել Սամուրգաշևին (Ռուսաստան)
Սոնա Սարխոշյան-Ղեզելջեհին (Իրան)
2. Ռաֆայել Սամուրգաշևին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ստանալու համար սահմանված վճարից:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
16 մարտի 2000թ.
ՆԿ-521