040.0129.220300
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մարտի 2000 թվականի N 129
ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանին` Արագածի փողոցի N 93 ա հասցեում գտնվող մասնագիտական տեխնիկական N 6 ուսումնարանի հանրակացարանի շենք անհատույց սեփականության իրավունքով, հանձնել Երևանի Շենգավիթ թաղային համայնքին` վերջինիս համաձայնությամբ այն որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու և մանկավարժներին ու ազատամարտիկների ընտանիքներին սեփականության իրավունքով հատկացնելու համար:
2. Երևանի քաղաքապետին` Երևանի Շենգավիթ թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 22-ից: