Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0906.020718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2018 թվականի N 906-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանձնաժողովը`

1) համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական ու ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կողմից համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մշակված միջոցառումների ծրագրերի հիման վրա.

3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերն ու ձևավորում դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել վերջինիս իրավասության շրջանակի հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հուլիսի 2-ի

N 906-Ա որոշման

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Աշոտյան         - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների

                         մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ի. Ղափլանյան       - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 

    Կ. Նազարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Վ. Քոչարյան        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Մ. Ադամյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Հայրապետյան     - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի տեղակալ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Բ. Բադալյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

 

    Ա. Ուդումյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Անափիոսյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Ն. Ղարիբյան        - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Հ. Քոչարյան        - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

    Ա. Խառատյան        - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Ս. Բարսեղյան       - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի

                         պատասխանատու քարտուղար)

 

    Գ. Ավետիսյան       - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի

                         ղեկավար

 

    Հ. Նավասարդյան     - ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի

                         ղեկավար

 

    Գ. Ղալաչյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի

                         վարչության պետ

 

    Ս. Աբգարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական

                         վարչության պետ

 

    Վ. Սիմոնյան        - Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության

                         առևտրական կցորդ

 

(հավելվածը փոփ. 30.07.18 թիվ 1027-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.07.2018
N 906-Ա
Որոշում