Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, Ի ԼՐՈՒՄՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-23-Ո-48

2018 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, Ի ԼՐՈՒՄՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ, ՔՆՆՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ ՑԱՆԿԸ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ԳՈՐԾԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործերի ցանկը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության յուրաքանչյուր դատարանում, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, առանձին տեսակի գործեր քննող դատավորների քանակը` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, առանձին տեսակի գործեր քննող դատավորների ընտրության կարգը` համաձայն թիվ 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018թ. հուլիսի 9

ք. Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. հուլիսի 9-ի թիվ

ԲԴԽ-23-Ո-48 որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, Ի ԼՐՈՒՄՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ, ՔՆՆՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|  |Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության     |

|  |դատարանների դատավորների կողմից, ի լրումն քաղաքացիական             |

|  |մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործեր               |

|__|__________________________________________________________________|

|1.|Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի     |

|  |Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ    |

|  |գործեր                                                            |

|__|__________________________________________________________________|

|2.|Կորպորատիվ վեճերով գործեր                                         |

|__|__________________________________________________________________|

|3.|Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր              |

|__|__________________________________________________________________|

|4.|Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և  կատարման թույլատրելու  |

|  |վերաբերյալ գործեր                                                 |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|  |Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության     |

|  |դատարանների դատավորների կողմից, ի լրումն քրեական մասնագիտացման    |

|  |գործերի, քննվող առանձին տեսակի գործեր                             |

|__|__________________________________________________________________|

|1.|Անչափահասների մասնակցությամբ գործեր                               |

|__|__________________________________________________________________|

|2.|Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին           |

|  |միջնորդություններ                                                 |

|__|__________________________________________________________________|

|3.|Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված            |

|  |հանցագործությունների վերաբերյալ գործեր                            |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. հուլիսի 9-ի թիվ

ԲԴԽ-23-Ո-48 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ, Ի ԼՐՈՒՄՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

 

._____________________________________________________________________.

|Դատարանի անվանումը|  Տվյալ դատարանում առանձին տեսակի գործեր քննող    |

|                  |           դատավորների քանակը                     |

|__________________|__________________________________________________|

|Երևան  քաղաքի     |ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի     |6|

|առաջին ատյանի     |պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր      | |

|ընդհանուր         |________________________________________________|_|

|իրավասության      |Կորպորատիվ վեճերով գործեր                       |8|

|դատարան           |________________________________________________|_|

|                  |Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ   |6|

|                  |գործեր                                          | |

|                  |________________________________________________|_|

|                  |Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և       |4|

|                  |կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր         | |

|                  |________________________________________________|_|

|                  |Անչափահասների մասնակցությամբ գործեր             |5|

|                  |________________________________________________|_|

|                  |Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ             |3|

|                  |իրականացնելու մասին միջնորդություններ           | |

|                  |________________________________________________|_|

|                  |Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ  |5|

|                  |ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր  | |

|__________________|________________________________________________|_|

|Լոռու մարզի առաջին|ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի     |2|

|ատյանի ընդհանուր  |պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր      | |

|իրավասության      |________________________________________________|_|

|դատարան           |Կորպորատիվ վեճերով գործեր                       |2|

|                  |________________________________________________|_|

|                  |Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ   |2|

|                  |գործեր                                          | |

|                  |________________________________________________|_|

|                  |Անչափահասների մասնակցությամբ գործեր             |2|

|                  |________________________________________________|_|

|                  |Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ  |2|

|                  |ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր  | |

|__________________|________________________________________________|_|

|Շիրակի մարզի      |ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի     |2|

|առաջին ատյանի     |պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր      | |

|ընդհանուր         |________________________________________________|_|

|իրավասության      |Կորպորատիվ վեճերով գործեր                       |2|

|դատարան           |________________________________________________|_|

|                  |Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ   |2|

|                  |գործեր                                          | |

|                  |________________________________________________|_|

|                  |Անչափահասների մասնակցությամբ գործեր             |2|

|                  |________________________________________________|_|

|                  |Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ  |2|

|                  |ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր  | |

._____________________________________________________________________.

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. հուլիսի 9-ի թիվ

ԲԴԽ-23-Ո-48 որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ, Ի ԼՐՈՒՄՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության յուրաքանչյուր դատարանում (այսուհետ' Դատարան) առանձին տեսակի գործերը քննվում են տվյալ դատարանի նման գործեր քննելու մասնագիտացում (այսուհետ` Մասնագիտացում) ունեցող դատավորների կողմից (այսուհետ` Մասնագիտացված դատավոր), որոնք ընտրվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

2. Մասնագիտացված դատավորների ընտրություն կատարվում է այն Դատարանում, որտեղ դատավորների առկա թվակազմը հնարավորություն է ընձեռում ընտրելու առանձին տեսակի գործ քննելու համար առնվազն երկու դատավորի:

3. Դատարանում Մասնագիտացված դատավորի ընտրությունը կատարվում է Դատարանի նախագահի առաջարկությամբ` կամավորության սկզբունքի առաջնային պահպանմամբ:

4. Մասնագիտացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու հայտը կազմվում և Դատարանի նախագահին է ուղարկվում Դատական դեպարտամենտի կողմից` առաջարկություն ներկայացնելու ժամկետի նշումով:

5. Յուրաքանչյուր մասնագիտացված դատավորի ընտրության համար Դատարանի նախագահը ներկայացնում է մինչև երեք թեկնածություն:

6. Մասնագիտացված դատավորի ընտրության կամավորության սկզբունքը պահպանելու անհնարինության դեպքում դատարանի նախագահն այդ մասին տեղեկացնում է Դատական դեպարտամենտին: Այդ դեպքում Մասնագիտացված դատավորի ընտրությունը կատարում է Բարձրագույն դատական խորհուրդը` տվյալ Դատարանի բոլոր դատավորների թվից:

7. Մասնագիտացված դատավորի ընտրության արդյունքներն արտացոլվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ` համապատասխան դատավորի անվան դիմաց մասնագիտացման մասին նշում կատարելով:

8. Համապատասխան Դատարանում Մասնագիտացված դատավորի թեկնածությունը կարող է վերանայվել ոչ հաճախ, քան սույն որոշման ընդունման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ:

9. Մասնագիտացված դատավորի ընտրության նոր հիմքեր (մասնագիտացված դատավորի լիազորությունների դադարում կամ դադարեցում, Դատարանի դատավորների թվակազմի փոփոխություն և այլն) առաջանալու դեպքում ընտրությունն իրականացվում է սույն կարգին համապատասխան:

10. Առանձին տեսակի գործերի բաշխումը և վերաբաշխումը Մասնագիտացված դատավորների միջև կատարվում է «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը սահմանելու, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների բաշխման, վերաբաշխման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանք քննող դատավորների ցանկը սահմանելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հաստատված կարգով:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
09.07.2018
N ԲԴԽ-23-Ո-48
Որոշում