031.0533.210300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 և 24 հոդվածներով` Մոնթիել-Թերեսա Ռոսենթալին (ԱՄՆ) տալ Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ:
2. Մոնթիել-Թերեսա Ռոսենթալին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ստանալու համար սահմանված վճարից:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
21 մարտի 2000թ.
ՆԿ-533