Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ` ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-25-Ո-58 2018 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ` ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 12-րդ, 50-րդ և 51-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը, 3-րդ հոդվածի 1-ին մասը, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կանոնադրությունը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կառուցվածքը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին հավելվածի 65-րդ և 66-րդ կետերով նախատեսված դեպքերի:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` իրավունքի ուժով, ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի`

2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն,

2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 02-Ն,

2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 03-Ն, 2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 04-Ն, 2006 թվականի սեպտեմբերի 6-ի ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 13-Ն,

2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 14-Ն,

2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 15-Ն,

2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 16-Ն,

2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 17-Ն,

2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 18-Ն,

2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 19-Ն,

2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 20-Ն, 2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 22-Ն, 2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 23-Ն,

2007 թվականի դեկտեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի աշխատակազմի» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 17-Ն,

2009 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Դատական կարգադրիչների ծառայության» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 10-Ն,

2010 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 04-Ն,

2018 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանումները` Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերը, միաձուլման միջոցով վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում` «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ» ստեղծելու, կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Ն որոշումները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. հուլիսի 12

ք. Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. հուլիսի 12-ի թիվ

ԲԴԽ-25-Ո-58 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ` ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտը (այսուհետ նաև` Դեպարտամենտ) ձևավորվում է ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկն իրավունքի ուժով վերակազմակերպելու, ինչպես նաև Դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու միջոցով:

2. Դեպարտամենտն ապահովում է անկախ պետական մարմնի` Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ` Ընդհանուր ժողով) և նրա հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիական, գանձապետական համակարգի, գնումների, ֆինանսատնտեսական և այլ գույքային իրավահարաբերություններին նշված մարմինների մասնակցությունը:

3. Դեպարտամենտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Բարձրագույն դատական խորհրդի:

4. Դեպարտամենտը բաղկացած է կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից:

5. Դեպարտամենտը` ի դեմս կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների, իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կանոնադրության, Բարձրագույն դատական խորհրդի որոշումների, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի որոշումների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

6. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներն են` վարչությունները, ծառայությունները, բաժինները և այլ կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներն են` դատարանների աշխատակազմերը և դատական կարգադրիչների ծառայությունը, որոնք էլ իրենց կազմում ունեն բաժիններ, բաժանմունքներ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ:

8. Դեպարտամենտի կենտրոնական մարմինը և առանձնացված ստորաբաժանումներն ունեն Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, անհատականացման այլ միջոցներ:

9. Դեպարտամենտի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտ:

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտ.

2) ռուսերեն` Ապպառատ Վիսշեգօ սուդեբնօգօ սօվետա Սուդեբնիյ դեպարտամենտ

3) անգլերեն` Judicial Department Offi ce to the Supreme Judicial Council

4) ֆրանսերեն` Personnel du Conseil judiciaire supreme Departement judiciaire

10. Դեպարտամենտի կրճատ անվանումն է`

1) հայերեն` Դատական դեպարտամենտ.

2) ռուսերեն` Սուդեբնիյ դեպարտամենտ.

3) անգլերեն` Judicial Department.

4) ֆրանսերեն` Le Departement judiciaire.

11. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կորյունի 15/1:

 

2. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Դեպարտամենտի նպատակը Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեության ապահովումն է:

13. Դեպարտամենտի կենտրոնական մարմինն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը:

14. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող դատարանների աշխատակազմերն ապահովում են դատարանների գործունեությունը:

15. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող Դատական կարգադրիչների ծառայությունն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը:

16. Դեպարտամենտը` ի դեմս կենտրոնական մարմնի, առանձնացված ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց, իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները.

1) նախապատրաստում և Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտի նախագիծը.

2) իրականացնում է դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների նյութատեխնիկական ապահովումը.

3) ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերի բնականոն ընթացքը.

4) օժանդակում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների նախագծերի կազմմանը.

5) ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված լիազորությունների իրականացման գործընթացում անհրաժեշտ իրավական բնույթի փաստաթղթերի (դիմում, միջնորդություն, հայտարարություն, որոշում և այլն) նախագծերի կազմումը, դրանց փորձաքննությունը.

6) ապահովում է դատական իշխանության պաշտոնական կայքի բնականոն աշխատանքը, սպասարկումն ու դրանում զետեղվող տեղեկատվության ամբողջականությունը, ինչպես նաև դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագրի գործարկումը, սպասարկումը, ծրագրի բնականոն աշխատանքն ու պարբերաբար կատարելագործումը.

7) ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից տրված կատարման համար պարտադիր ցուցումների և հանձնարարականների իրականացումը.

8) ապահովում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով համապատասխան տեղեկատվության հրապարակումը.

9) ապահովում է դատական վիճակագրության հավաքումը, վարումը, տրամադրումը Բարձրագույն դատական խորհրդին և դատարաններին, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական կայքում դատական վիճակագրության և այլ տվյալների հրապարակումը.

10) ապահովում է դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակների կազմման և հաստատման գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների իրականացումը.

11) ապահովում է առաջին ատյանի դատարանների դատավորների և դատարանի նախագահների, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորների, վերաքննիչ դատարանների նախագահների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման (ընտրության), ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների իրականացումը.

12) ապահովում է Դեպարտամենտի ներքին աուդիտի աշխատանքները.

13) կազմում և վարում է դատավորների և Դեպարտամենտում ծառայություն իրականացնող անձանց անձնական գործերը.

14) կազմում և Ընդհանուր ժողովի քննարկմանն է ներկայացնում դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ հաղորդումը:

15) վարում է Դեպարտամենտի հաշվապահական հաշվառումը.

16) ապահովում է Դեպարտամենտի քաղաքացիական ծառայողների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների և այլ աշխատողների գործունեության կազմակերպումը.

17) դատական կարգադրիչների ծառայության միջոցով ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերում, ինչպես նաև դրանց սպասարկման տարածքներում հասարակական կարգի պահպանումը, Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգի, կցված գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը.

18) դատական կարգադրիչների ծառայության միջոցով Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերում, դրանց սպասարկման տարածքներում և արտագնա նիստի անցկացման վայրում ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատավորի, Դեպարտամենտում աշխատողի, ինչպես նաև այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

19) կազմակերպում է Դեպարտամենտում առկա թափուր պաշտոններում մրցութային կարգով համալրման գործընթացը.

20) կազմակերպում է Դեպարտամենտում ծառայողների գործունեության (կատարողականի) գնահատման գործընթացը.

21) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

3. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

17. Դեպարտամենտում ծառայության կառավարումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից, իսկ օրենքով սահմանված դեպքերում նաև` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից:

18. Բարձրագույն դատական խորհուրդը`

1) հաստատում է Դեպարտամենտի կանոնադրությունը և իրականացնում Դեպարտամենտի հիմնադրի բոլոր լիազորությունները.

2) հաստատում է Դեպարտամենտի կառուցվածքը.

3) նշանակում և ազատում է Դեպարտամենտի ղեկավարին.

4) Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև սահմանում է Դեպարտամենտի հաստիքների քանակը.

5) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման ընթացակարգը, ինչպես նաև բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման ընթացակարգը և դրանց գործունեության կարգը.

6) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը.

7) հաստատում է դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստում անցկացնելու կարգը.

8) դատական ծառայողների, դատական կարգադրիչների ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիա է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ.

9) սահմանում է դատական ծառայողների և դատական կարգադրիչների ուսումնառության ժամաքանակը.

10) սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները և ձևերը.

11) սահմանում է դատական կարգադրիչի կրծքանշանի տեսակները և ձևերը.

12) սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.

13) սահմանում է դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիների երդման կարգը.

14) տալիս է Դեպարտամենտին կատարման համար պարտադիր ցուցումներ և հանձնարարականներ:

15) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կառավարման այլ գործառույթներ:

19. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը`

1) հաստատում է Դեպարտամենտի հաստիքացուցակը.

2) կարող է հաստատել Դեպարտամենտի համար ներքին կարգապահական կանոնները.

3) սահմանում է դատական կարգադրիչների ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար ներքին և արտաքին մրցույթների իրականացման առանձնահատկությունները և ընթացակարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման ընթացակարգը, ինչպես նաև դրանց գործունեության կարգը.

4) սահմանում է դատական կարգադրիչի կատարողականի գնահատման կարգը.

5) նշանակում և ազատում է Դեպարտամենտում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ, 3-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին և ներքին աուդիտորներին.

6) միջնորդությամբ դիմում է Հանրապետության Նախագահին` Դեպարտամենտում դատական ծառայության և քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ.

7) օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայտարարություն է տարածում Հանրապետության Նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ.

8) նշանակում և ազատում է դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող դատական կարգադրիչներին.

9) որոշում է Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում դատական ծառայողի պաշտոնավարումը շարունակելու հարցը.

10) առաջարկություն է ներկայացնում վարչապետին` դատական կարգադրիչին արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին.

11) տալիս է Դեպարտամենտին կատարման համար պարտադիր ցուցումներ և հանձնարարականներ, իր լիազորությունների իրականացման նպատակով արձակում հրամաններ.

12) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Դեպարտամենտի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

13) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կառավարման այլ գործառույթներ:

20. Դեպարտամենտի ղեկավարը`

1) տնօրինում է Դեպարտամենտին ամրացված պետական գույքը.

2) Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև Դեպարտամենտի հաստիքների քանակը.

3) նշանակում և ազատում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների դատական ծառայողներին և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից չնշանակվող քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև Դեպարտամենտի կենտրոնական մարմնի տեխնիկական սպասարկում և քաղաքացիական աշխատանք իրականացնող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

4) շնորհում է դատական ծառայության դասային աստիճաններ.

5) Դեպարտամենտի աշխատակիցներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

6) որոշում է կայացնում դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց (արտաքին) մրցույթ, իսկ իր լիազորությունների շրջանակում նաև փակ (ներքին) մրցույթ անցկացնելու մասին.

7) արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ և կարգադրություններ, վերահսկում և ստուգում է դրանց կատարումը.

8) նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

9) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես կասեցնել իր կողմից պաշտոնի նշանակված անձի լիազորությունները.

10) Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնում է Դեպարտամենտի գործունեության հաշվետվությունը.

11) Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովում ներկայացնում է դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջետային հայտի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումը.

12) պարբերաբար վերլուծում է Դեպարտամենտի գործունեությունը, բացահայտում հրատապ հարցերը, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում և Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

13) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

14) կազմավորում է աշխատանքային խմբեր.

15) պատասխանատու է Բարձրագույն դատական խորհրդի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

16) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.

17) ապահովում է Դեպարտամենտի բնականոն գործունեությունը և իրականացնում է Դեպարտամենտի ընթացիկ ղեկավարումը.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների և Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հանձնարարականները.

19) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև դրանց ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

20) լսում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի, առանձնացված ստորաբաժանումների և դրանց ստորաբաժանումների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

21) համակարգում է դատական կարգադրիչների ծառայությունը և իրականացնում դրա ընդհանուր վերահսկողությունը.

22) ապահովում է դատական կարգադրիչների ծառայությունում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը.

23) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է կարգադրություններ.

24) խրախուսում և կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված դատական կարգադրիչներին.

25) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

21. Դեպարտամենտի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը կամ Դեպարտամենտի այլ պաշտոնատար անձ` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հրամանով:

22. Դեպարտամենտում ծառայություն իրականացնող անձանց և Դեպարտամենտի աշխատողների` բացառությամբ դատավորին կցվող դատական ծառայողների,

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդականի, օգնականի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի օգնականի ղեկավարումն իրականացնում է Դեպարտամենտի ղեկավարը:

23. Դատավորին կցվող դատական ծառայողների անմիջական ղեկավարումն իրականացնում է դատավորը: Դատարանի աշխատակազմի գործունեությունը վերահսկում է դատարանի նախագահը:

24. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդականի, օգնականի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի օգնականի անմիջական ղեկավարումն իրականացնում է համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և Բարձրագույն դատական խորհրդի անդամը:

25. Դատական կարգադրիչների անմիջական ղեկավարումն իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության պետը, որն ի պաշտոնե Դեպարտամենտի ղեկավարի տեղակալն է:

26. Դեպարտամենտի կենտրոնական մարմինը և առանձնացված ստորաբաժանումներն իրենց հիմնական գործառույթներից բացի, իրականացնում են Բարձրագույն դատական խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Դեպարտամենտի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ:

27. Դեպարտամենտում դատական ծառայություն, դատական կարգադրիչների ծառայություն, քաղաքացիական ծառայություն իրականացնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործողությունը պետք է նպաստի Բարձրագույն դատական խորհրդի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեության ապահովմանը:

 

4. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

28. Դեպարտամենտի կենտրոնական մարմինը` ի դեմս վարչությունների, ծառայությունների, բաժինների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ու պաշտոնատար անձանց իրականացնում է Դեպարտամենտին վերապահված գործառույթները` բացառությամբ առանձնացված ստորաբաժանումներին վերապահված գործառույթների:

29. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդականը և օգնականն անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և պատասխանատու են իրենց հանձնարարված աշխատանքների պատշաճ կատարման համար:

30. Բարձրագույն դատական խորհրդի անդամի օգնականն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Բարձրագույն դատական խորհրդի անդամին և պատասխանատու է իրեն հանձնարարված աշխատանքների պատշաճ կատարման համար:

31. Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալը, ֆինանսատնտեսական հարցերով տեղակալը և դատական կարգադրիչների ծառայության պետ-տեղակալը ենթակա և հաշվետու են Բարձրագույն դատական խորհրդին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Դեպարտամենտի ղեկավարին և պատասխանատու են իրենց հանձնարարված ոլորտներում աշխատանքների պատշաճ կատարման համար:

32. Դեպարտամենտի ղեկավարի խորհրդականն ու օգնականն անմիջականորեն ենթակա և հաշվետու են Դեպարտամենտի ղեկավարին և պատասխանատու են իրենց հանձնարարված աշխատանքների պատշաճ կատարման համար:

33. Հաշվապահության ղեկավարումն իրականացնում է Դեպարտամենտի գլխավոր հաշվապահը:

34. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի ֆինանսական փաստաթղթերը գլխավոր հաշվապահին օրենքով և իրավական այլ ակտերով վերապահված մասով ստորագրում է Հաշվապահական հաշվառման վարչության պետը:

35. Դեպարտամենտի Ներքին աուդիտի վարչության պետը Դեպարտամենտի գլխավոր աուդիտորն է:

36. Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչությունը.

1) Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչությունը բաղկացած է Դատական պրակտիկայի վերլուծության ու Մշտադիտարկման և դատական վիճակագրության բաժիններից:

2) Դատական պրակտիկայի վերլուծության բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. նախնական հետազոտությունների արդյունքում ներկայացնում է դատական պրակտիկայի վերլուծության արդիական թեմաներ.

բ. Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված աշխատանքային ծրագրի հիման վրա իրականացնում է դատական պրակտիկայի ամփոփում և վերլուծություն.

գ. քննարկում է քաղաքացիների և այլ անձանց դիմումները` կապված դատական պրակտիկայում առկա հակասությունների հետ, և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ:

3) Մշտադիտարկման և դատական վիճակագրության բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. ապահովում է դատական վիճակագրության հավաքագրումը, վարումը, տրամադրումը Բարձրագույն դատական խորհրդին և դատարաններին.

բ. ապահովում է դատական իշխանության պաշտոնական կայքում դատական վիճակագրության և այլ տվյալների հրապարակումը.

գ. Բարձրագույն դատական խորհրդի հաստատած կարգով իրականացնում է դատարանների գործունեության ամենօրյա մշտադիտարկում.

դ. քննարկում է անձանց դիմումները` կապված դատական վիճակագրության տվյալների հետ.

ե. դատավորների գործունեության գնահատման շրջանակներում հավաքագրում, ամփոփում և Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում դատավորների կատարողականի վերաբերյալ վիճակագրական տվյալները:

37. Իրավական ակտերի մշակման ու փորձաքննության վարչությունը.

1) Իրավական ակտերի մշակման ու փորձաքննության վարչությունը բաղկացած է

Բարձրագույն դատական խորհրդի նիստերի նախապատրաստման և որոշումների նախագծերի մշակման ու Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժիններից:

2) Բարձրագույն դատական խորհրդի նիստերի նախապատրաստման և որոշումների նախագծերի մշակման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. օժանդակում և կազմում է Բարձրագույն դատական խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացման գործընթացում անհրաժեշտ որոշումների և այլ իրավական ակտերի նախագծեր.

բ. իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերի նախապատրաստման, անցկացման և բնականոն ընթացքի ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ.

գ. համակարգում է Բարձրագույն դատական խորհրդի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ընդունված ակտերը, վարում է դրանց շտեմարանը:

3) Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. կազմում է Բարձրագույն դատական խորհրդին և Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված գրությունների պատասխանների նախագծեր.

բ. դատարաններում շրջանառում և կազմում է դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացվող կարծիքների նախագծեր, ինչպես նաև դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ իրավասու պետական մարմիններին ներկայացվող առաջարկությունների նախագծեր.

գ. նախապատրաստում է տեղեկանքներ, եզրակացություններ, վերլուծություններ, դիրքորոշումներ, ինչպես նաև դիմումների, միջնորդությունների, հայտարարությունների, հրամանների, որոշումների և այլ իրավական բնույթի փաստաթղթերի նախագծեր.

դ. իրականացնում է Դեպարտամենտի անունից կնքվող պայմանագրերի նախագծերի իրավական փորձաքննությունը.

ե. ներկայացնում է Դեպարտամենտը դատարանում, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ հարաբերություններում.

զ. վարում է ՀՀ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի շտեմարանը, ՀՀ օրենքների, ՀՀ օրենսգրքերի ժամանակագրական օրինակները, ինչպես նաև` գրադարանում առկա գրականության հաշվառումը:

38. Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչությունը.

1) Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչությունը բաղկացած է Դատավորների ընդհանուր ժողովի և հանձնաժողովների գործունեության ապահովման ու Դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժիններից:

2) Դատավորների ընդհանուր ժողովի և հանձնաժողովների գործունեության ապահովման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. նախապատրաստում է Ընդհանուր ժողովի, դրա հանձնաժողովների նիստերը, կազմում է նիստերի արձանագրությունները.

բ. կազմում է Ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովների որոշումների նախագծերը.

գ. կազմում է տեղեկանքներ, եզրակացություններ և վերլուծություններ` Ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովների գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ.

դ. կազմում է Ընդհանուր ժողովին և դրա հանձնաժողովներին ուղղված գրությունների պատասխանների նախագծերը.

ե. համակարգում է Ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովների կողմից ընդունված ակտերը, վարում է դրանց շտեմարանը:

3) Դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. իրականացնում է դատական հանձնարարությունների փոխանցման հետ կապված աշխատանքները.

բ. կազմակերպում է ուսումնական և արտադրական պրակտիկայի անցկացումը Դեպարտամենտում.

գ. կազմակերպում է դատարանների աշխատակազմերի բնականոն գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության համակարգման և փոխանցման աշխատանքները.

դ. կազմում է դատարանների աշխատակազմերի բնականոն գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ վերլուծություններ և առաջարկություններ:

39. Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչությունը.

Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչությունը բաղկացած է Դատավորների թեկնածուներին և առաջխաղացմանը վերաբերող հարցերի ու Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժիններից:

Դատավորների թեկնածուներին և առաջխաղացմանը վերաբերող հարցերի բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. ստուգում է դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց կողմից որակավորման ստուգմանը մասնակցելու համար Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված հայտի և դրան կից փաստաթղթերի լիարժեքությունն ու սահմանված պահանջներին համապատասխանությունը, ինչպես նաև իրավասու մարմիններին ուղղված գրավոր հարցումների միջոցով պարզում է տրամադրված տեղեկությունների և ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը.

բ. կազմում է հայտի ընդունումը մերժելու վերաբերյալ Դեպարտամենտի որոշումների նախագծերը և իրականացնում դատական ներկայացուցչություն այդ որոշումների բողոքարկման դեպքերում.

գ. իրականացնում է դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակների նախագծերի կազմման աշխատանքները և ցուցակների համալրումը կազմակերպելու գործընթացի հետ կապված այլ գործողություններ.

դ. կազմում է այն դատավորների ցուցակի նախագիծը, ովքեր բավարարում են համապատասխան դատարանի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում նշանակվելուն ներկայացվող պահանջները.

ե. կազմում է նշանակման ենթակա, ներառյալ` առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուների` ՀՀ նախագահին կամ ՀՀ Ազգային ժողով ներկայացվող առաջարկության նախագծերը.

զ. իրականացնում է առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակումը, առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակումը կազմակերպելուն ուղղված գործառույթներ.

է. օժանդակում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների հետ կապված այլ լիազորությունների իրականացմանը:

3) Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. ապահովում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների հետ փաստաթղթաշրջանառության աշխատանքների իրականացումը.

բ. իրականացնում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախնական ուսումնասիրությունը և Բարձրագույն դատական խորհրդի կողմից հարցի քննարկման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները.

գ. իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ համապատասխան որոշման նախագծի կազմման աշխատանքները.

դ. ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունված որոշումների առաքման և հրապարակման աշխատանքների իրականացումը.

40. Վերահսկողության վարչությունը.

1) Վերահսկողության վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները,

ա. վերահսկողություն է իրականացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի, Բարձրագույն դատական խորհրդի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի որոշումների, Դեպարտամենտի ղեկավարի իրավական ակտերի կատարման նկատմամբ.

բ. Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողական այցեր է կատարում Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներ, այդ թվում` Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմին և առանձնացված ստորաբաժանումներ.

գ. վերահսկողություն է իրականացնում Դեպարտամենտի կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում քաղաքացիական և դատական ծառայության, Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայության իրականացման նկատմամբ.

դ. վերահսկողություն է իրականացնում քաղաքացիական, դատական ծառայողներին և դատական կարգադրիչներին հանձնված գույքի նպատակային օգտագործման նկատմամբ.

ե. վերահսկողություն է իրականացնում քաղաքացիական, դատական ծառայողների և դատական կարգադրիչների կողմից ներքին աշխատանքային կարգապահական և վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ.

զ. վերահսկողություն է իրականացնում Դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կողմից համազգեստ, հատուկ միջոցներ, զենք կրելու կանոնների պահպանման նկատմամբ.

է. վերահսկողական այցերի, ինչպես նաև տարեկան գործունեության արդյունքում կազմում է հաշվետվություններ և ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին.

ը. քաղաքացիական, դատական ծառայողների և դատական կարգադրիչների կողմից կատարված խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանց վերաբերյալ կազմում է արձանագրություն և ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին:

41. Արտաքին կապերի և արարողակարգի վարչությունը.

1) Արտաքին կապերի և արարողակարգի վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. ապահովում է միջազգային կառույցների հետ համագործակցությունը, այդ թվում` միջազգային կառույցներում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, դատարանները և Դեպարտամենտը.

բ. մասնակցում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների և Դեպարտամենտի գործունեության բարելավմանն ուղղված` միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերի կազմմանը, առաջարկություններ է ներկայացնում այդ ծրագրերի իրականացման ուղղությունների վերաբերյալ.

գ. ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների և Դեպարտամենտի բարելավմանն ուղղված` միջազգային կառույցների կողմից իրականացվող միջազգային ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը.

դ. ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների և Դեպարտամենտի գործունեության բարելավմանն ուղղված` միջազգային կառույցների կողմից իրականացվող միջազգային ծրագրերին Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորների, քաղաքացիական և դատական ծառայողների մասնակցությունը.

ե. ապահովում է Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների, օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների, պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ համագործակցությունը.

զ. կազմակերպում է դատական իշխանության պաշտոնատար անձանց գլխավորած պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ անցկացվող միջազգային բնույթի միջոցառումների նախապատրաստման աշխատանքները.

է. ապահովում է դատական իշխանության պաշտոնատար անձանց մասնակցությամբ պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի շրջանակներում անցկացվող միջազգային և այլ բնույթի միջոցառումների արարողակարգի նախապատրաստումն ու իրականացումը.

ը. ապահովում է օտարերկրյա պետություններում և Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող աշխատանքային հանդիպումների և այլ բնույթի միջոցառումների արարողակարգի իրականացումը:

42. Ֆինանսաբյուջետային վարչությունը.

1) Ֆինանսաբյուջետային վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները,

ա. ապահովում է Դեպարտամենտի կապը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ.

բ. գանձապետական հաշիվների միջոցով փոխանցում է առանձնացված ստորաբաժանումներին հատկացված դրամական միջոցները.

գ. միջոցներ է ձեռնարկում Դեպարտամենտին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

դ. մշակում է դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջետային հայտի նախագիծը.

ե. իրականացնում է բյուջեի կատարողականի վերլուծություն.

զ. ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունների հիման վրա պատրաստում է ֆինանսավորման հայտերը.

է. անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին.

ը. կազմում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումներին հատկացված բյուջետային միջոցների համամասնական բաշխման նախագիծը.

թ. ապահովում է ֆինանսադրամարկղային և բյուջետային կարգապահությունը,

ժ. եզրակացություն է տալիս դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդի միջոցները տնօրինելու վերաբերյալ:

43. Հաշվապահական հաշվառման վարչությունը.

1) Հաշվապահական հաշվառման վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. վարում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվապահական հաշվառումը.

բ. իրականացնում է առանձնացված ստորաբաժանումների կողմից ներկայացված հաշվապահական հաշվետվությունների հաշվառում և վերլուծություն, դրա հիման վրա ձևակերպում է ֆինանսական պարտավորությունները.

գ. կազմում է Դեպարտամենտի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները.

դ. սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, գույքագրում դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.

ե. ընդունում է Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ներկայացրած պահպանման ծախսերի նախահաշիվները, կատարում համապատասխան վերլուծություններ.

զ. կազմում է Դեպարտամենտի պահպանման ծախսերի ամփոփ նախահաշիվները:

44. Ներքին աուդիտի վարչությունը.

1) Ներքին աուդիտի վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները,

ա. իրականացնում է Դեպարտամենտի ներքին աուդիտը.

բ. իրականացնում է հսկողություն Դեպարտամենտի գույքի տնօրինման, նպատակային օգտագործման նկատմամբ.

գ. հսկողություն է իրականացնում Դեպարտամենտի հաշվապահական հաշվառման նկատմամբ:

45. Անձնակազմի կառավարման վարչությունը.

1) Անձնակազմի կառավարման վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. վարում է դատավորների անձնական գործերը.

բ. վարում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Դեպարտամենտում հայեցողական, դատական ծառայության, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, Դեպարտամենտի կենտրոնական մարմնում այլ աշխատողների, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Դեպարտամենտի ղեկավարի կողմից նշանակված դատական կարգադրիչների անձնական գործերը.

գ. նախապատրաստում և հաշվառում է պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հրամանները, ինչպես նաև Դեպարտամենտի ղեկավարի կողմից ընդունվող հրամաններն ու այլ իրավական ակտերը.

դ. տալիս է տեղեկանքներ Դեպարտամենտում թափուր պաշտոնների մասին,

ե. հրապարակում է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը և այն բնագավառները, որոնցից կազմված է լինելու թեստը.

զ. ապահովում է Դեպարտամենտում թափուր պաշտոնի համար մրցույթների անցկացումը.

է. ընդունում է Դեպարտամենտում թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների հայտերը, եզրակացություն է տալիս դիմող քաղաքացու` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին, տեղեկացնում է դիմող քաղաքացուն մրցույթի մասնակցության որոշման մասին.

ը. վարում է Դեպարտամենտում դատական ծառայության, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով.

թ. վարում է դատավորներին տրամադրվող զենքի հաշվառումը,

ժ. նախապատրաստում է Դեպարտամենտում վերապատրաստման ենթակա ծառայողների մասին ամփոփ հայտը (բացառությամբ դատական կարգադրիչների), ամփոփում է վերապատրաստման արդյունքները, դրանց հիման վրա կազմում առաջարկություններ Դեպարտամենտում ծառայության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.

ժա. կազմակերպում է դատական ծառայողների և դատական կարգադրիչների գործունեության (կատարողականի) գնահատման գործընթացը.

ժբ. Դեպարտամենտում դատական ծառայողներին և քաղաքացիական ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, կատարում է բարեվարքության հարցերին առնչվող ուսումնասիրություններ, վարում է նշված ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի վիճակագրություն.

ժգ. իրականացնում է Դեպարտամենտում դատական ծառայողների և քաղաքացիական ծառայողների ծառայողական վկայականների հանձնումը և հաշվառումը.

ժդ. իրականացնում է Դեպարտամենտում դատական ծառայության և քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից միջնորդությամբ դիմելու նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ հայտարարությունների նախագծերի կազմման աշխատանքները.

ժե. վարչությունն ունի իր անվամբ կլոր կնիք, դրոշմակնիքներ, ձևաթուղթ և իր գործառույթների շրջանակում իրականացնում է պաշտոնական գրագրություն:

46. Նյութատեխնիկական ապահովման և գնումների համակարգման վարչությունը.

1) Նյութատեխնիկական ապահովման և գնումների համակարգման վարչությունը բաղկացած է Նյութատեխնիկական ապահովման և Գնումների համակարգման բաժիններից:

2) Նյութատեխնիկական ապահովման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. իրականացնում է դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների նյութատեխնիկական ապահովումը.

բ. ապահովում է Դեպարտամենտի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.

գ. ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների, Դեպարտամենտի աշխատանքային անհրաժեշտ պայմանները, համակարգչային, հեռախոսակապի, կապի այլ տեսակների անխափան աշխատանքը.

դ. իրականացնում է նյութատեխնիկական ապահովման և գնումների արդյունքների ամփոփման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթավորման (հայտ, ակտ, արձանագրություն, եզրակացություն և այլն) աշխատանքները.

ե. ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական օգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.

զ. համապատասխան մարմինների, Դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների, Դեպարտամենտի պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նյութատեխնիկական օժանդակությունը.

3) Գնումների համակարգման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. ապահովում է Դեպարտամենտի գնումների գործընթացի կազմակերպումը և համակարգումը.

բ. համակարգում է գնումների պետական լիազոր մարմնի և Դեպարտամենտի միջև գնումներին վերաբերող աշխատանքները.

գ. իրականացնում է գնումների գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթավորման (հայտ, տեխնիկական բնութագիր, արձանագրություն, հայտարարություն, պայմանագիր, որոշումներ, հաշվետվություն, եզրակացություն և այլն) աշխատանքները.

դ. պատասխանատվություն է կրում Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և նրա առանձնացված ստորաբաժանումների գնումների գործի կազմակերպման համար.

ե. եզրակացություն է տալիս գնումների կատարման շրջանակներում Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և նրա առանձնացված ստորաբաժանումների կողմից հաստատվող, այդ թվում` լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ:

47. Արձանագրային վարչությունը.

1) Արձանագրային վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերի արձանագրման հետ կապված աշխատանքների իրականացումը.

բ. պատասխանատվություն է կրում Բարձրագույն դատական խորհրդի նիստերն արձանագրելու, ինչպես նաև արձանագրությունները համապատասխան կրիչների վրա ձայնագրելու և պահպանելու համար.

գ. վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերի արձանագրությունների էլեկտրոնային շտեմարանը.

դ. խմբագրում և լեզվաոճական փորձաքննության է ենթարկում Բարձրագույն դատական խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի որոշումների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթերի նախագծերը:

48. Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը.

1) Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. ապահովում է լրատվամիջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների, դատարանների և Դեպարտամենտի կապը.

բ. մշտադիտարկման միջոցով ուսումնասիրում է մամուլի հրապարակումները, այդ թվում` հետևում է օրվա լրահոսին, քաղվածքներ է անում դրանից.

գ. ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների, դատարանների և Դեպարտամենտի գործունեության լուսաբանումը, այդ թվում` պատրաստում է մամլո հաղորդագրություններ, կազմակերպում տեսալուսանկարահանում, տեղեկություններ է հրապարակում Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների, դատարանների և Դեպարտամենտի գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ.

դ. ապահովում է ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում տեղեկատվության տեղադրումը, ինչպես նաև սոցիալական կայքերում ՀՀ դատական իշխանության պաշտոնական հաշիվների (էջերի) վարումը:

49. Համակարգչային ծառայությունը.

1) Համակարգչային ծառայությունն իրականացնում է հետևյալ գործառույթները,

ա. ապահովում է ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքի բնականոն աշխատանքը, սպասարկումն ու դրանում զետեղվող տեղեկատվության ամբողջականությունը, ինչպես նաև դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագրի գործարկումը, սպասարկումը, ծրագրի բնականոն աշխատանքն ու պարբերաբար կատարելագործումը.

բ. ապահովում և համակարգում է Դեպարտամենտում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների, համակարգչային ծրագրերի, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի, հասանելիության միջոցների նախագծումը, դրանց շահագործումը.

գ. Դեպարտամենտում կազմակերպում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, արխիվացնում և պահպանում է էլեկտրոնային գործավարության և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերը:

50. Ընդհանուր բաժինը.

1) Ընդհանուր բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները,

ա. իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդին, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովներին ու Դեպարտամենտին հասցեագրված փաստաթղթերի արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը և ապահովում գործավարության կազմակերպումը.

բ. ստանում է Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով և նրա հանձնաժողովներ ու Դեպարտամենտ ներկայացվող փաստաթղթերը.

գ. ապահովում է փաստաթղթերի գրանցումները և հանձնում հասցեատերերին,

դ. ստանում է Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների ու Դեպարտամենտի կողմից առաքվող բոլոր փաստաթղթերը, գրանցում ու առաքում դրանք.

ե. պահպանում է փաստաթղթերը, ընդհանուր բաժնում վարվող մատյանները և կատարում է արխիվացման աշխատանքներ.

զ. վարում է իր կողմից իրականացվող գործունեության հետ կապված վիճակագրական հաշվետվություններ և պետական տուրքի հաշվառում.

է. կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:

51. Առաջին բաժինը.

1) Առաջին բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները,

ա. ապահովում է գաղտնիության ռեժիմը Դեպարտամենտում,

բ. հսկում է ՀՀ գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, կազմակերպում և վարում է գաղտնի գործավարությունը.

գ. ապահովում է Դեպարտամենտի ներքին վերահսկողությունը:

Դեպարտամենտի Առաջին բաժինն ունի իր անվամբ կլոր կնիք և դրոշմակնիքներ, և վարում է ինքնուրույն գործավարություն:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
12.07.2018
N ԲԴԽ-25-Ո-58
Որոշում