Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ` ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-25-Ո-58 2018 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ` ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

52. Արխիվային փաստաթղթերի պահպանման բաժինը.

1) Արխիվային փաստաթղթերի պահպանման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. իրականացնում է արխիվ հանձնված գործերի, ինչպես նաև արխիվում գտնվող այլ փաստաթղթերի հաշվառումը.

բ. օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է արխիվ մուտքագրվող փաստաթղթերի պլանավորված համալրում և օգտագործում.

գ. ապահովում է դատարանների արխիվներում պահպանվող փաստաթղթերի պահպանությունը.

դ. սահմանված կարգով մշակում է արխիվային նյութերը.

ե. ընդունում է արխիվային գործերը և պատասխանատվություն կրում դրանց պահպանման համար.

զ. տրամադրում է արխիվում առկա տեղեկատվությունը տեղեկատվություն հայցող անձանց.

է. հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմերի արխիվներում «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված փաստաթղթերի ժամանակավոր պահպանման ժամկետների նկատմամբ, ը. վարում է պետական տուրքի հաշվառում:

 

5. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

53. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումները` ի դեմս Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմերի, Դատական կարգադրիչների ծառայության ու պաշտոնատար անձանց, իրականացնում են դատարանների բնականոն գործունեության ապահովումը:

54. Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմերը.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դատարանների (այսուհետ` Դատարան) բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դեպարտամենտի կազմում ստեղծվում են Դատարանի աշխատակազմեր:

2) Դատարանի աշխատակազմը Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանում է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության դատարաններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին համապատասխան դատարանի մասնակցությունը:

3) Դատարանի աշխատակազմն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է տվյալ դատարանի լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովելուն:

4) Դատարանի աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, Բարձրագույն դատական խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի որոշումներով և այլ իրավական ակտերով:

5) Դատարանի աշխատակազմն ունի հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6) Դատարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Դատարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

7) Դատարանի աշխատակազմն իր խնդիրների իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա. նախապատրաստում և Դեպարտամենտի կենտրոնական մարմին է ուղարկում միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտի նախագիծը.

բ. սահմանված կարգով վարում է տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների անձնական գործերը.

գ. տնօրինում է Դատարանի և Դատարանի աշխատակազմի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը.

դ. օժանդակում է դատական պրակտիկայի ամփոփման աշխատանքներին, վարում դատական վիճակագրությունը.

ե. իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

8) Դատարանի աշխատակազմի կառավարումն իրականացվում է օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

9) Դատարանի աշխատակազմի գործունեությունը վերահսկում է Դատարանի նախագահը:

10) Դատարանի աշխատակազմի աշխատակիցների` բացառությամբ դատավորին կցվող դատական ծառայողների, գործունեության նկատմամբ ընդհանուր հսկողություն է իրականացնում Դեպարտամենտի ղեկավարը:

11) Դատարանի աշխատակազմի անմիջական ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը` բացառությամբ դատավորին կցվող դատական ծառայողների:

12) Դատավորին կցվող դատական ծառայողների անմիջական ղեկավարումն իրականացնում է դատավորը:

13) Դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` Դատարանի աշխատակազմի ղեկավարը`

ա. իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ.

բ. Դատարանի աշխատակազմի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.

դ. օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնադրի կողմից սահմանված կարգով տնօրինում է Դատարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից գույքի տնօրինման դեպքերի.

ե. ներկայացնում է Դատարանի աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.

զ. ապահովում է Դատարանի աշխատակազմի բնականոն գործունեությունը կենտրոնական և մյուս նստավայրերում.

է. Դատարանի նախագահին և Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` Դատարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների, մասնավորապես` աշխատանքային ծրագրերի մասին.

ը. պարբերաբար ուսումնասիրում է Դատարանի աշխատակազմի գործունեությունը, բացահայտում հրատապ հարցերը, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում և Դատարանի նախագահին ու Դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

թ. ղեկավարում է Դատարանի աշխատակազմի աշխատանքները,

ժ. իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը,

ժա. Դատարանի աշխատակազմի անունից ներկայացնում է հաշվետվություններ,

ժբ. Դեպարտամենտի կենտրոնական մարմին է ներկայացնում Դատարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը և տարեկան հաշվեկշիռը.

ժգ. ապահովում է Դատարանի աշխատակազմին հանձնված գույքի արդյունավետ կառավարումն ու շահագործումը.

ժդ. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տրամադրում է արձակուրդ Դատարանի աշխատակազմի դատական ծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.

ժե. սահմանված կարգով նշանակում և ազատում է Դատարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներին.

ժզ. Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է հաղորդումներ Դատարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից թույլ տրված կարգապահական, վարքագծի կանոնների խախտումների մասին.

ժէ. օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաղորդում է ուղարկում Դեպարտամենտի ղեկավարին.

ժը. հանդիսանում է Դատարանի աշխատակազմում ծառայողների անձնական գործերի վարման պատասխանատուն.

ժթ. իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ և գործառույթներ:

14) Դատարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է օրենքով կամ պաշտոնի անձնագրով նման իրավունք ունեցող անձը:

15) Դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահը.

ա. հանդիսանում է Դատարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառման պատասխանատուն.

բ. կազմում է Դատարանի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները.

գ. կազմում է ծախսերի նախահաշիվներ և ներկայացնում Դեպարտամենտի կենտրոնական մարմին հաստատման.

դ. միջոցներ է ձեռնարկում Դատարանի աշխատակազմին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

ե. ներկայացնում է առաջարկություններ պահպանման ծախսերի տնտեսագիտական հոդվածների միջև գումարային տեղաբաշխումներ կատարելու վերաբերյալ.

զ. հաշվառում և Դատարանի աշխատակազմի ղեկավարին առաջարկություն է ներկայացնում ապրանքանյութական արժեքները հաշվառումից հանելու վերաբերյալ.

է. իրականացնում է Դատարանի աշխատակազմին վերապահված հաշվապահական հաշվառման գործառույթներից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ ու պարտականություններ:

16) Դատարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ իրականացնող անձինք`

ա. ապահովում են Դատարանի աշխատակազմի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.

բ. ապահովում են Դատարանի աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների, համակարգչային, հեռախոսակապի, կապի համապատասխան ծառայության անխափան աշխատանքը.

գ. ապահովում են Դատարանի նախագահի, Դատարանի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների տեխնիկական օժանդակությունը.

դ. ապահովում են ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողաբար օգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.

ե. սահմանված կարգով ապահովում և սպասարկում են Դատարանի աշխատակազմում կառավարման տեխնիկական միջոցների, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների նախագծումը, կազմակերպումը և շահագործումը:

17) Դատարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները յուրաքանչյուր դատարանի համար սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ:

18) Դատարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներ են հանդիսանում.

ա. Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների և մասնագիտացված դատարանների աշխատակազմերում` Իրավական փորձաքննությունների ծառայությունը և Գրասենյակը.

բ. Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների աշխատակազմերում` Գրասենյակը:

19) Դատարանի աշխատակազմի Իրավական փորձաքննությունների ծառայությունը.

ա. փորձաքննության է ենթարկում և տալիս եզրակացություն համապատասխան դատարանի նախագահի (պալատի նախագահի) կողմից տրամադրված դատական ակտերի նախագծերի վերաբերյալ.

բ. ուսումնասիրություն է իրականացնում և տալիս եզրակացություն իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

գ. դատավորի հայտի հիման վրա տալիս է տեղեկանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի մասին, Վճռաբեկ դատարանի նախկինում քննած գործերով որոշումների մասին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի` տվյալ հարցի վերաբերյալ առկա մեկնաբանությունների մասին, իրավունքի տվյալ բնագավառում տեսական մոտեցումների և նոր զարգացումների մասին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների մասին, հայտով ներկայացված հարցը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության մասին և իրավունքի զարգացման նոր ուղղությունների մասին.

20) Դատարանի աշխատակազմի Գրասենյակն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով`

ա. ստանում է դատարան ներկայացվող բոլոր փաստաթղթերը.

բ. ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները և հանձնում հասցեատերերին.

գ. ստանում է Դատարանից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք.

դ. ապահովում է Դատարանում գործավարության իրականացումը,

ե. ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը,

զ. պահպանում է փաստաթղթերը, գրասենյակում վարվող մատյանները և սահմանված կարգով ներկայացնում արխիվացման.

է. վարում է պետական տուրքի հաշվառում,

ը. կազմում է վիճակագրական հաշվետվություններ.

թ. կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության

21) Դատարանի աշխատակազմն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կանոնադրությամբ, Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով և իրավական այլ ակտերով Դատարանի աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:

22) Դատարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23) Դատարանի աշխատակազմն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):

24) Դատարանի աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

25) Դատարանի աշխատակազմն ունի անվանում, որը կազմվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված համապատասխան դատարանի անվանմանը «-ի աշխատակազմ» բառերն ավելացնելու միջոցով:

26) Դատարանի աշխատակազմն ունի Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, անհատականացման այլ միջոցներ:

27) Դատարանի աշխատակազմերի գտնվելու վայրերն են`

ա. Վճռաբեկ դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 5.

բ. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի 23.

գ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի 23.

դ. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9.

ե. վարչական դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի 23.

զ. ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմ` կենտրոնական նստավայր` Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Օտյան 53/2, Գյումրու նստավայր` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, Վեդու նստավայր` Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, ք.Վեդի, Արարատյան 55.

է. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ` Կենտրոն նստավայր` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 23/1, Շենգավիթ նստավայր` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1, Ավան նստավայր` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան 20, Էրեբունի նստավայր` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, Արաբկիր նստավայր` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հ. Ներսիսյան 10, Աջափնյակ նստավայր` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40.

ը. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Հրազդան, Միկրոշրջան.

թ. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Արտաշատ, Շահումյան 19.

ժ. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Արմավիր, Հանրապետության

ժա. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65.

ժբ. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7.

ժգ. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Վանաձոր, Մխիթար Գոշի 6.

ժդ. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Իջևան, Երիտասարդական 1.

ժե. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Գավառ, Սայադյան 18.

ժզ. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Կապան, Երկաթուղայինների

28) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարն ունի իր անմիջական ենթակայությամբ գործող տեղակալներ, որոնք իրենց հանձնարարված ոլորտներում իրականացնում են աշխատանքների ղեկավարումը, կազմակերպումը և համակարգումը:

29) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում Դեպարտամենտի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկը կամ աշխատակազմի այլ աշխատակից:

30) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը`

ա. ղեկավարում, կազմակերպում և համակարգում է իրեն հանձնարարված ոլորտում աշխատանքները.

բ. տալիս է հանձնարարականներ դատարանի կենտրոնական նստավայրի համապատասխան դատական ծառայողներին և մյուս նստավայրերի պատասխանատուներին,

գ. իր կողմից համակարգման ենթակա ոլորտին համապատասխան` կատարում է Դեպարտամենտի ղեկավարի ու աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:

31) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է օրենքով կամ պաշտոնի անձնագրով նման իրավունք ունեցող անձը:

32) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի նստավայրերում ընդհանուր աշխատանքները ղեկավարում, կազմակերպում և համակարգում է տվյալ նստավայրի պատասխանատուն, բացի այն աշխատանքներից, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են աշխատակազմի ղեկավարին և տեղակալին:

(54-րդ կետը փոփ. 09.01.2019 ԲԴԽ-1-Ո-6 որոշում)

55. Դատական կարգադրիչների ծառայությունը.

1) Դատական կարգադրիչների ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որն ստեղծվում և գործում է Դեպարտամենտի կազմում` որպես առանձնացված ստորաբաժանում:

2) Դատական կարգադրիչների ծառայության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կորյունի 15/1:

3) Դատական կարգադրիչների ծառայությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորությունների շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների բնականոն գործունեությունն ապահովելու համար:

4) Դատական կարգադրիչների ծառայության խնդիրներն են.

ա. դատավորի, դատարանում և արտագնա նիստի անցկացման վայրում, ինչպես նաև դրա սպասարկման տարածքում գտնվող ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

բ. տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.

գ. Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների տարածքում հասարակական կարգի պահպանումը, Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգի, կցված գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը.

դ. Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի շենքում, ինչպես նաև դրա սպասարկման տարածքում գտնվող ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից:

5) Դատական կարգադրիչների ծառայությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա. ապահովում է դատական կարգադրիչների ծառայության առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը.

բ. վարում է դատական կարգադրիչների ծառայության գործունեության վիճակագրությունը.

գ. վարում է դատական կարգադրիչների զենքի և հատուկ միջոցների հաշվառումը,

դ. իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

6) Դատական կարգադրիչների ծառայությունն իր խնդիրներն իրականացնելու նպատակով անհրաժեշտության դեպքում համագործակցում է ոստիկանության և պետական այլ մարմինների հետ:

7) Դատական կարգադրիչների ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության պետը, որը պատասխանատվություն է կրում դատական կարգադրիչների ծառայության առջև դրված խնդիրների իրականացման համար:

8) Դատական կարգադրիչների ծառայության պետը.

ա. ղեկավարում է դատական կարգադրիչների ծառայությունը և հսկողություն է իրականացնում դրա գործունեության նկատմամբ.

բ. Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի, դրա հանձնաժողովների որոշումների, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, դատարանի նախագահի, ինչպես նաև Դեպարտամենտի ղեկավարի` դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների կատարումը կազմակերպելու նպատակով ցուցումներ և հանձնարարություններ է տալիս դատական կարգադրիչների բաժինների և բաժանմունքների պետերին.

գ. ընդունում է դատական կարգադրիչների ծառայության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս ցուցումներ.

դ. առաջարկություն է ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքի և հաստիքների քանակի վերաբերյալ.

ե. առաջարկություն է ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական և ֆինանսատնտեսական ապահովվածության վերաբերյալ.

զ. ուսումնասիրում է դատական կարգադրիչների վերաբերյալ ներկայացված բողոքները.

է. իր կողմից պաշտոնի նշանակված անձանց նկատմամբ նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, փոխում է ծառայողական քննություն կատարողին.

ը. ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես կասեցնել իր կողմից պաշտոնի նշանակված դատական կարգադրիչի լիազորությունները.

թ. սահմանում է բաժինների ու բաժանմունքների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.

ժ. ներկայացնում է դատական կարգադրիչների մասնագիտական և հատուկ ուսուցման հայտը.

ժա. իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում իր կողմից պաշտոնում նշանակված դատական կարգադրիչներին.

ժբ. Դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության գործունեության հաշվետվությունը.

ժգ. պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր,

ժդ. կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

ժե. իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

9) Դատական կարգադրիչների ծառայության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը կամ օրենքով, պաշտոնի անձնագրով նման իրավունք ունեցող անձը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի որոշմամբ:

10) Դատական կարգադրիչների ծառայության պետն ունի առաջին տեղակալ և տեղակալ, որոնք գործում են նրա անմիջական ենթակայությամբ և իրականացնում են իրենց հանձնարարված ոլորտներում աշխատանքների ղեկավարումը, կազմակերպումը և համակարգումը:

11) Դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալը և տեղակալը`

ա. համակարգում են իրենց հանձնարարված բնագավառում դատական կարգադրիչների ծառայության հետ կապված աշխատանքները, կատարում աշխատանքների վերլուծություն.

բ. Դատական կարգադրիչների ծառայության պետին են ներկայացնում տեղեկատվություն իրենց հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի, ինչպես նաև դատական կարգադրիչների ծառայությունում թափուր պաշտոնների վերաբերյալ:

12) Դատական կարգադրիչների ծառայությունը բաղկացած է կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժիններից և բաժանմունքներից:

13) Դատական կարգադրիչների բաժինների ու բաժանմունքների պետերը`

ա. ապահովում են դատական կարգադրիչների ծառայության խնդիրների իրականացումը համապատասխան բաժնի և բաժանմունքի կողմից.

բ. համապատասխան բաժնում և բաժանմունքում կազմակերպում են դատական կարգադրիչների ծառայության իրականացումը և հսկողություն են իրականացնում դրա նկատմամբ.

գ. առաջարկություն են ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության պետին համապատասխան բաժնի և բաժանմունքի դատական կարգադրիչներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու մասին.

դ. ուսումնասիրում են համապատասխան բաժնի և բաժանմունքի դատական կարգադրիչների վերաբերյալ բողոքները.

ե. դատական կարգադրիչներին տալիս են պարտադիր կատարման ենթակա հրամաններ և կարգադրություններ.

զ. պատասխանատվություն են կրում համապատասխան բաժնի և բաժանմունքի առջև դրված խնդիրների իրականացման համար:

14) Դատական կարգադրիչների ծառայության Ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի պետը միաժամանակ դատական կարգադրիչների ծառայության գլխավոր հաշվապահն է, որն ստորագրում է օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված ֆինանսական փաստաթղթերը:

15) Դատական կարգադրիչների ծառայության կազմում գործում են հետևյալ բաժիններն ու բաժանմունքները.

ա. Արագ արձագանքման և վերլուծական բաժինը,

բ. Անձնակազմի կառավարման բաժինը,

գ. Ընդհանուր բաժինը.

դ. Ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժինը,

ե. Կենտրոնական մարմնում, դատարաններում և դատարանների նստավայրերում ծառայություն իրականացնող բաժինները և բաժանմունքները:

16) Դատական կարգադրիչների ծառայության Արագ արձագանքման և վերլուծական բաժինը.

ա. օպերատիվ կերպով իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության պետի հանձնարարականները.

բ. ստանում է դատական կարգադրիչների ծառայության հետ կապված ահազանգերը և հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը.

գ. անհրաժեշտության դեպքում աջակցում է դատական կարգադրիչների ծառայության այլ բաժինների և բաժանմունքների աշխատանքներին.

դ. վերլուծում և դատական կարգադրիչների ծառայության պետին է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության արդյունավետ կազմակերպման հետ կապված հարցերը:

17) Դատական կարգադրիչների ծառայության Անձնակազմի կառավարման բաժինը.

ա. վարում է դատական կարգադրիչների անձնական գործերը,

բ. նախապատրաստում և հաշվառում է Դեպարտամենտի ղեկավարի, դատական կարգադրիչների ծառայության պետի կողմից ընդունվող հրամաններն ու այլ իրավական ակտերը.

գ. Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչությանը տալիս է տեղեկանքներ ծառայության թափուր պաշտոնների մասին,

դ. վարում է ծառայողների զենքի հաշվառումը.

ե. ամփոփում է ծառայողների գործունեության գնահատման արդյունքները, դրանց հիման վրա կազմում առաջարկություններ անձնակազմի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.

զ. իրականացնում է ծառայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը.

է. ներկայացնում է հաշվետվություն ծառայության աշխատողների ընդհանուր թվաքանակի, թվաքանակի ավելացման, կրճատման, ծառայության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:

18) Դատական կարգադրիչների ծառայության Ընդհանուր բաժինը.

ա. իրականացնում է դատական կարգադրիչների ծառայությանը հասցեագրված փաստաթղթերի արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը և ապահովում գործավարության կազմակերպումը.

բ. ապահովում է փաստաթղթերի ստացումը և հանձնումը հասցեատերերին,

գ. ստանում է Դեպարտամենտի կողմից առաքվող բոլոր փաստաթղթերը, գրանցում ու առաքում դրանք.

դ. պահպանում է փաստաթղթերը, ընդհանուր բաժնում վարվող մատյանները և կատարում է արխիվացման աշխատանքներ.

ե. կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:

19) Դատական կարգադրիչների ծառայության Ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժինը.

ա. միջոցներ է ձեռնարկում դատական կարգադրիչների ծառայությանը հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

բ. պատրաստում է դատական կարգադրիչների ծառայությանն անհրաժեշտ ֆինանսավորման հայտերը.

գ. վարում է դատական կարգադրիչների ծառայության հաշվապահական հաշվառումը.

դ. սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները.

ե. կազմում է դատական կարգադրիչների ծառայության ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները.

զ. կազմում է դատական կարգադրիչների ծառայության պահպանման ծախսերի ամփոփ նախահաշիվները.

է. իրականացնում է հսկողություն դատական կարգադրիչների ծառայության գույքի տնօրինման նպատակային օգտագործման նկատմամբ.

ը. ներկայացնում է առաջարկներ դատական կարգադրիչների նյութատեխնիկական ապահովվածության վերաբերյալ.

թ. անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության պետին պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին.

ժ. մշակում է դատական կարգադրիչների ծառայության միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և առաջիկա տարվա բյուջետային հայտը.

ժա. իրականացնում է բյուջեի կատարողականի վերլուծություն:

20) Դատական կարգադրիչների ծառայության Կենտրոնական մարմնում, Երևան քաղաքում գտնվող դատարաններում և դատարանների նստավայրերում ծառայություն են իրականացնում հետևյալ բաժինները և բաժանմունքները.

ա. Կենտրոնական մարմնում ծառայություն իրականացնող բաժին,

բ. Վճռաբեկ դատարանում ծառայություն իրականացնող բաժին,

գ. ՀՀ, վերաքննիչ քրեական դատարանում ծառայություն իրականացնող բաժին,

դ. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վարչական դատարաններում ծառայություն իրականացնող բաժին.

ե. վերաքննիչ վարչական դատարանում ծառայություն իրականացնող բաժին,

զ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի բաժին.

է. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն բաժին.

ը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ բաժին.

թ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան բաժին.

ժ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր բաժին.

ժա. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ բաժին.

ժբ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մալաթիա բաժին:

21) ՀՀ մարզային դատարաններում (նստավայրերում) ծառայություն են իրականացնում հետևյալ բաժինները և բաժանմունքները.

ա. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին, ինչպես նաև Աբովյանի, Եղվարդի, Չարենցավանի և Հրազդանի բաժանմունքներ.

բ. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին, ինչպես նաև Արտաշատի և Մասիսի բաժանմունքներ.

գ. Վեդու բաժանմունք, ինչպես նաև Եղեգնաձորի և Վայքի բաժանմունքներ,

դ. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին, ինչպես նաև Արմավիրի և Էջմիածնի բաժանմունքներ.

ե. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին, ինչպես նաև Աշտարակի, Ապարանի և Թալինի բաժանմունքներ.

զ. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին, ինչպես նաև Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի բաժանմունքներ.

է. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին, ինչպես նաև Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի բաժանմունքներ.

ը. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին, ինչպես նաև Վանաձորի, Ալավերդու, Տաշիրի, Սպիտակի և Ստեփանավանի բաժանմունքներ.

թ. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին, ինչպես նաև Կապանի, Գորիսի, Սիսիանի և Մեղրիի բաժանմունքներ.

ժ. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին, ինչպես նաև Գյումրու և Մարալիկի բաժանմունքներ:

22) Դատական կարգադրիչների ծառայության Կենտրոնական մարմնում դատարաններում և դատարանների նստավայրերում ծառայություն իրականացնող բաժինները և բաժանմունքներն իրականացնում են հետևյալ գործառույթները.

ա. ապահովում են դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատարանում, արտագնա նիստի անցկացման վայրում, Բարձրագույն դատական խորհրդի շենքում, դրանց սպասարկման տարածքում գտնվող դատական և այլ ծառայողների, ինչպես նաև այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

բ. ապահովում են դատական նիստի ժամանակ նիստը նախագահողի կամ դատավորի` դատական նիստի բնականոն ընթացքի և հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարումը.

գ. ապահովում են Դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և սպասարկման տարածքի պահպանությունը.

դ. ստուգում են դատական նիստերի դահլիճի պատրաստությունը դատական նիստին, դատավորի հանձնարարությամբ ապահովում են դատական գործը և իրեղեն ապացույցները դատական քննության վայր հասցնելը կամ դրանց պահպանումը.

ե. ապահովում են դատական նիստում ապացույցների կամ այլ նյութերի փոխանցումը դատավորին.

զ. խափանում են հանցագործությունների և իրավախախտումների կատարումը դատարանում, ի հայտ եկած իրավախախտներին անհրաժեշտության դեպքում վերցնում է արգելանքի` ապահովելով նրանց անհապաղ հանձնումը ոստիկանությանը:

 

6. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

56. Դեպարտամենտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

57. Դեպարտամենտը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Դեպարտամենտի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

58. Դեպարտամենտի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

59. Դեպարտամենտը հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը և վերջինիս ամրակցված գույքը, բոլոր գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներն ու պարտականություններն անցնում են Դեպարտամենտին:

60. Դեպարտամենտի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

61. Դեպարտամենտն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):

62. Դեպարտամենտի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Դեպարտամենտը կարող է նաև ֆինանսավորվել օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից:

63. Դեպարտամենտն իր ֆինանսական գործառնություններն ու իր կարիքների համար գնումները կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

64. Դեպարտամենտը վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:

 

8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

65. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի, Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի` մինչև Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կորյունի 15/1 հասցե տեղափոխվելը, գտնվելու վայրն է համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեն և Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեն:

66. Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի աշխատակազմի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. հուլիսի 12-ի թիվ

ԲԴԽ-25-Ո-58 որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ

 

1. ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

1. Վարչություններ

1) Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչություն.

2) Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչություն.

3) Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչություն.

4) Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն.

5) Վերահսկողական վարչություն.

6) Արտաքին կապերի և արարողակարգի վարչություն.

7) Ֆինանսաբյուջետային վարչություն.

8) Հաշվապահական հաշվառման վարչություն.

9) Ներքին աուդիտի վարչություն.

10) Անձնակազմի կառավարման վարչություն.

11) Նյութատեխնիկական ապահովման և գնումների համակարգման վարչություն.

12) Արձանագրային վարչություն:

 

Ծառայություններ

1) Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն.

2) Համակարգչային ծառայություն:

 

3. Բաժիններ

1) Դատական պրակտիկայի վերլուծության բաժին.

2) Մշտադիտարկման և դատական վիճակագրության բաժին.

3) Բարձրագույն դատական խորհրդի նիստերի նախապատրաստման և որոշումների նախագծերի մշակման բաժին.

4) Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժին.

5) Դատավորների ընդհանուր ժողովի և հանձնաժողովների գործունեության ապահովման բաժին.

6) Դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժին.

7) Դատավորների թեկնածուներին և առաջխաղացմանը վերաբերող հարցերի բաժին.

8) Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժին.

9) Նյութատեխնիկական ապահովման բաժին.

10) Գնումների համակարգման բաժին.

11) Ընդհանուր բաժին.

12) Առաջին բաժին.

13) Արխիվային փաստաթղթերի պահպանման բաժին:

 

2. ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմեր`

1) Վճռաբեկ դատարանի աշխատակազմ`

ա. Իրավական փորձաքննությունների ծառայություն,

բ. Գրասենյակ.

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմ`

ա. Իրավական փորձաքննությունների ծառայություն.

բ. Գրասենյակ.

3) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմ`

ա. Իրավական փորձաքննությունների ծառայություն,

բ. Գրասենյակ.

4) ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի աշխատակազմ`

ա. Իրավական փորձաքննությունների ծառայություն,

բ. Գրասենյակ.

5) ՀՀ վարչական դատարանի աշխատակազմ`

ա. Իրավական փորձաքննությունների ծառայություն,

բ. Գրասենյակ.

6) ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմ`

ա. Իրավական փորձաքննությունների ծառայություն,

բ. Գրասենյակ.

7) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ`

ա. Գրասենյակ.

8) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ`

ա. Գրասենյակ.

9) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ`

ա. Գրասենյակ.

10) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ`

ա. Գրասենյակ.

11) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ`

ա. Գրասենյակ.

12) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ`

ա. Գրասենյակ.

13) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ`

ա. Գրասենյակ.

14) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ`

ա. Գրասենյակ.

15) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ`

ա. Գրասենյակ.

16) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ`

ա. Գրասենյակ:

 

2. Դատական կարգադրիչների ծառայություն`

2.1. Բաժիններ`

1) Արագ արձագանքման և վերլուծական բաժին.

2) Անձնակազմի կառավարման բաժին.

3) Ընդհանուր բաժին.

4) Ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժին.

5) Կենտրոնական մարմնում ծառայություն իրականացնող բաժին.

6) Վճռաբեկ դատարանում ծառայություն իրականացնող բաժին.

7) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ծառայություն իրականացնող բաժին.

8) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վարչական դատարաններում ծառայություն իրականացնող բաժին.

9) ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում ծառայություն իրականացնող բաժին.

10) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի բաժին.

11) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն բաժին.

12) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ բաժին.

13) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան բաժին.

14) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր բաժին.

15) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ բաժին

16) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մալաթիա բաժին.

17) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին.

18) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին.

19) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին.

20) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին.

21) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին.

22) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին.

23) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին.

24) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին.

25) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժին:

 

2.2 Բաժանմունքներ

1) Աբովյանի բաժանմունք.

2) Եղվարդի բաժանմունք.

3) Չարենցավանի բաժանմունք.

4) Հրազդանի բաժանմունք.

5) Արտաշատի բաժանմունք.

6) Մասիսի բաժանմունք.

7) Վեդու բաժանմունք.

8) Եղեգնաձորի բաժանմունք.

9) Վայքի բաժանմունք.

10) Արմավիրի բաժանմունք.

11) Էջմիածնի բաժանմունք.

12) Աշտարակի բաժանմունք.

13) Ապարանի բաժանմունք.

14) Թալինի բաժանմունք.

15) Իջևանի բաժանմունք.

16) Դիլիջանի բաժանմունք.

17) Նոյեմբերյանի բաժանմունք.

18) Բերդի բաժանմունք.

19) Գավառի բաժանմունք.

20) Սևանի բաժանմունք.

21) Մարտունու բաժանմունք.

22) Վարդենիսի բաժանմունք.

23) Ճամբարակի բաժանմունք.

24) Վանաձորի բաժանմունք.

25) Ալավերդու բաժանմունք.

26) Տաշիրի բաժանմունք.

27) Սպիտակի բաժանմունք.

28) Ստեփանավանի բաժանմունք.

29) Կապանի բաժանմունք.

30) Գորիսի բաժանմունք.

31) Սիսիանի բաժանմունք.

32) Մեղրիի բաժանմունք.

33) Գյումրու բաժանմունք.

34) Մարալիկի բաժանմունք

 

ի

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
12.07.2018
N ԲԴԽ-25-Ո58
Որոշում