Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-29-Ո-67 2018 թ.

 

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Սահմանել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահություն սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. հուլիսի 26

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. հուլիսի 26-ի թիվ

ԲԴԽ-29-Ո-67 որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), հիմք ընդունելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով, 284-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումները, արձանագրում է, որ քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ նախնական դատական վերահսկողություն իրականացնելիս դատարան ներկայացված համապատասխան միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ կամ օրենքով սահմանված սեղմ ժամկետներում` անկախ այն հանգամանքից` դրանք ներկայացվել են աշխատանքային, թե` ոչ աշխատանքային օրերին և ժամերին:

1. Մինչդատական վարույթն իրականացնող մարմինների` անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությունն ապահովելու նպատակով, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին սահմանվում է հերթապահության ներգրավման ենթակա դատավորների ժամանակացույցը (այսուհետ` ժամանակացույց):

2. ժամանակացույցը հաստատվում և անհրաժեշտության դեպքում դրանում փոփոխությունները կատարվում են դատարանի նախագահի կողմից այնպես, որ չխաթարվի դատարանի բնականոն գործունեությունը և ապահովվի դատավորների հավասարաչափ ծանրաբեռնվածությունը: Հաստատված ժամանակացույցը դատավորներին է տրամադրվում հերթապահությունն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ` վարույթում գտնվող գործերով դատական նիստերի անցկացման գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով:

3. ժամանակացույցով հերթապահության ներգրավման ենթակա դատավորների նստավայրերը և նստավայրերի վերաբերյալ ժամանակացույցում կատարված փոփոխությունները ենթակա են հրապարակման Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հաստատված ժամանակացույցը մինչև նախորդող ամսվա 25-ը, իսկ ժամանակացույցում վերը նշված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները սեղմ ժամկետներում ուղարկվում են Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին` ստանալու պահից երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում ստացված տեղեկությունները հրապարակելու նպատակով:

4. Ծանրաբեռնվածության դեպքում դատարանի նախագահի կողմից կարող են ներգրավվել հերթապահության լրացուցիչ դատավորներ` հաստատված ժամանակացույցից դուրս:

5. Դատավորների հերթապահության ներգրավումն իրականացվում է այնպիսի հերթականությամբ, որպեսզի ապահովվի դատավորների հերթապահության ներգրավվածության հավասարաչափությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և Խորհրդի 2018թ. հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշման պահանջների կատարումը:

6. Հերթապահության ներգրավված դատավորի աշխատանքի չներկայանալու դեպքում (օրինակ` ներկայացվել է անաշխատունակության թերթիկ) դատարանի նախագահի կողմից հաջորդ ժամանակացույցերը կազմվում է այնպես, որ աշխատանքի չներկայացած դատավորը հնարավորություն ունենա լրացնելու հերթապահությունից իր բացակայության օրերը:

7. Մինչդատական վարույթն իրականացնող մարմինների` անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությանն օժանդակելու և գործավարության իրականացման նպատակով աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին հերթապահություն է սահմանվում նաև դատարանի աշխատակազմի աշխատակիցների համար:

8. Դատարանի աշխատակազմի աշխատակիցների հերթապահության ժամանակացույցը կազմվում է դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից` նկատի ունենալով ինչպես Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջները, դատարանի նախագահի կողմից սահմանված ժամանակացույցը, այնպես էլ` աշխատակազմի աշխատակիցների հավասարաչափ հերթապահության ներգրավման անհրաժեշտությունը:

9. Մինչդատական վարույթն իրականացնող մարմինների` անհապաղ քննության ենթակա համապատասխան միջնորդությունն ստացվելուց անմիջապես հետո հերթապահ աշխատակիցն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատարանի նախագահին և ժամանակացույցով հերթապահության ենթակա դատավորին:

10. Հերթապահ աշխատակիցն ստացված փաստաթղթերը գրանցում է համապատասխան էլեկտրոնային կամ թղթային մատյաններում և այն հանձնում է հերթապահ դատավորին:

11. Հերթապահ աշխատակիցն օրենքով սահմանված կարգով իրականացնում է դատական նիստի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները:

12. Հերթապահության ներգրավված դատավորների և աշխատակազմերի աշխատակիցների արտաժամյա աշխատաժամանակը հաշվառվում է ընդհանուր աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում և հատուցվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. ժամանակացույցը կազմվում է 2 օրինակից (Ձև 1)` մեկ օրինակը պահվում է տվյալ դատարանի աշխատակազմում, մյուս օրինակը` Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում:

14. ժամանակացույցն առնվազն պետք է ներառի`

ա) դատարանի անվանում, նստավայր, հասցե,

բ) հերթապահության ենթակա դատավորի անուն, ազգանուն,

գ) հերթապահության ժամանակահատված,

դ) դատարանի (նստավայրի) կոնտակտային տվյալներ:

 

Ձև 1

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

Ժամանակացույց

Դատարանի անվանումը

 

._____________________________________________________________.

|Հ/Հ|Դատարանի  |Նստավայրի|Նստավայրի  |Դատավորի |Հերթապահության|

|   | նստավայրը|հասցեն   |կոնտակտային|անուն,   |օրերը         |

|   |          |         |տվյալները  |ազգանունը|              |

|___|__________|_________|___________|_________|______________|

|___|__________|_________|___________|_________|______________|

|___|__________|_________|___________|_________|______________|

|___|__________|_________|___________|_________|______________|

|___|__________|_________|___________|_________|______________|

|___|__________|_________|___________|_________|______________|

._____________________________________________________________.

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
26.07.2018
N ԲԴԽ-29-Ո-67
Որոշում