Սեղմել Esc փակելու համար:
«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐ ...

 

 

040.0828.300718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2018 թվականի N 828-Ա

 

«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 20-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված` երեք տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի հուլիսի 26-ի

N 828-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳ |             Անվանումը            |Չափի  | Քանակը |Արժեքը   |

|ը/կ|ԱԱ-ի|                                  |միա-  |        |(դրամ)   |

|   |ծած-|                                  |վորը  |        |         |

|   |կա- |                                  |      |        |         |

|   |գիրը|                                  |      |        |         |

|___|____|__________________________________|______|________|_________|

| 1 | 2  |                 3                | 4    |    5   |   6     |

|___|____|__________________________________|______|________|_________|

|1. |6810|Ցեմենտից, բետոնից կամ արհեստական  |կգ    |  721866| 51840438|

|   |    |քարից արտադրատեսակներ` ամրանավորած|      |        |         |

|   |    |կամ չամրանավորած. այլ             |      |        |         |

|___|____|__________________________________|______|________|_________|

|2. |5407|Գործվածքներ` սինթետիկ համալիր     |քառ. մ|    6741|  9302580|

|   |    |թելերից` ներառյալ 5404 ապրանքային |      |        |         |

|   |    |դիրքում ընդգրկված նյութերից       |      |        |         |

|   |    |պատրաստված գործվածքը. գործվածքներ,|      |        |         |

|   |    |որոնք արտադրվում են հարթ կամ      |      |        |         |

|   |    |նույնանման թելերից. պոլիէթիլենից  |      |        |         |

|   |    |կամ պոլիպրոպիլենից, լայնությամբ`  |      |        |         |

|   |    |այլ                               |      |        |         |

|___|____|__________________________________|______|________|_________|

|3. |3926|Այլ արտադրատեսակներ` պլաստմասսայից|կգ    |15371,63| 61516140|

|   |    |և  արտադրատեսակներ` այլ նյութերից`|      |        |         |

|   |    |նշված 3901-3914 ապրանքային        |      |        |         |

|   |    |դիրքերում. այլ                    |      |        |         |

|___|____|__________________________________|______|________|_________|

|4. |7217|Մետաղալար` երկաթից կամ չլեգիրված  |կգ    |   24675| 31958850|

|   |    |պողպատից. լայնակի առավելագույն    |      |        |         |

|   |    |չափը` 0,8 մմ կամ ավելի            |      |        |         |

|___|____|__________________________________|______|________|_________|

|5. |7312|Ոլորված մետաղալար, մետաղաճոպան,   |կգ    |18208,64| 30466542|

|   |    |մետաղապարաններ, հյուսված քուղեր,  |      |        |         |

|   |    |առասաններ և  նույնանման           |      |        |         |

|   |    |արտադրատեսակներ` սև  մետաղներից`  |      |        |         |

|   |    |առանց էլեկտրական մեկուսացման.     |      |        |         |

|   |    |ցինկապատ                          |      |        |         |

|___|____|__________________________________|______|________|_________|

|6. |7326|Այլ արտադրատեսակներ` սև           |կգ    |8331,738| 23033802|

|   |    |մետաղներից. այլ                   |      |        |         |

|___|____|__________________________________|______|________|_________|

|7. |7320|Զսպանակներ, զսպակներ և            |կգ    | 1024,14|  3868920|

|   |    |թիթեղաթերթեր դրանց համար` սև      |      |        |         |

|   |    |մետաղներից.  այլ                  |      |        |         |

|___|____|__________________________________|______|________|_________|

|8. |5608|Ցանցեր և  ցանցիկներ` թոկերից,     |կգ    |   38541| 55818000|

|   |    |պարաններից կամ ճոպաններից հյուսած.|      |        |         |

|   |    |պատրաստի ձկնորսական ուռկաններ և   |      |        |         |

|   |    |այլ պատրաստի ցանցեր`              |      |        |         |

|   |    |մանածագործական նյութերից. այլ     |      |        |         |

|___|____|__________________________________|______|________|_________|

|9. |0602|Այլ կենդանի բույսեր, տնկաշիվեր և  |հատ   |  101891|326896224|

|   |    |ճյուղեր` բաց արմատային համակարգով.|      |        |         |

|   |    |այլ                               |      |        |         |

|___|____|__________________________________|______|________|_________|

|10.|3920|Պլաստմասսայից սալիկներ, թերթեր,   |կգ    |7233,3  | 35298504|

|   |    |թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ և |      |        |         |

|   |    |այլն, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով |      |        |         |

|   |    |և  համանման ձևով  չմիացված այլ    |      |        |         |

|   |    |նյութերի հետ` էթիլենի             |      |        |         |

|   |    |պոլիմերներից, այլ                 |      |        |         |

|___________________________________________________________|_________|

|Ընդամենը                                                   |630000000|

._____________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 04.10.18 թիվ 1096-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2018
N 828-Ա
Որոշում