Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐ ...

 

 

040.0832.300718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2018 թվականի N 832-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Սաթենկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Սաթենկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի հուլիսի 26-ի

N 832-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՍԱԹԵՆԿԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳ |             Անվանումը              |Չափի|Քանակը|  Արժեքը   |

|ը/կ|ԱԱ-ի|                                    |միա-|      |  (դրամ)   |

|   |ծած-|                                    |վորը|      |           |

|   |կա- |                                    |    |      |           |

|   |գիրը|                                    |    |      |           |

|___|____|____________________________________|____|______|___________|

|1. |6006|Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ|կգ  |  5000| 15.000.000|

|   |    |կամ ձեռագործ. տպված, ներկած         |    |      |           |

|   |    |(100% բամբակ)                       |    |      |           |

|___|____|____________________________________|____|______|___________|

|2. |6006|Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ|կգ  |30.000| 90.000.000|

|   |    |կամ ձեռագործ. ներկած                |    |      |           |

|   |    |(95% բամբակ, 5% սինթետիկ)           |    |      |           |

|___|____|____________________________________|____|______|___________|

|3. |6006|Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ|կգ  |50.000|150.000.000|

|   |    |կամ ձեռագործ. ներկած (100% բամբակ)  |    |      |           |

|___|____|____________________________________|____|______|___________|

|4. |6006|Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ|կգ  |  5000| 15.000.000|

|   |    |կամ ձեռագործ. տպված, ներկած         |    |      |           |

|   |    |(80% բամբակ, 20% սինթետիկ)          |    |      |           |

|___|____|____________________________________|____|______|___________|

|5. |6006|Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ|կգ  |  3000|  9.000.000|

|   |    |կամ ձեռագործ. տպված, ներկած         |    |      |           |

|   |    |(95% բամբակ, 5% սինթետիկ)           |    |      |           |

|___|____|____________________________________|____|______|___________|

|6. |6006|Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ|կգ  |  2500|  7.500.000|

|   |    |կամ ձեռագործ. ներկած                |    |      |           |

|   |    |(50% բամբակ, 50% սինթետիկ)          |    |      |           |

|_________________________________________________________|___________|

|Ընդամենը                                                 |286.500.000|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2018
N 832-Ա
Որոշում