041.1036.310718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2018 թվականի N 1036-Ա
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը`
Հաստատել այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թվականի հուլիսի 31-ի
N 1036-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ոստիկանության պետի` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ
(հավելվածը փոփ. 13.08.2019 թիվ 1109-Ա, 11.03.2020 թիվ 328-Ա, 25.06.2020 թիվ 741-Ա, 19.02.2021 թիվ 141-Ա, 03.09.2021 թիվ 938-Ա, 27.01.2022 թիվ 125-Ա որոշումներ)