Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿ ...

 

14.02.2019 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2018 թվականի N 841-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N N 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտում գործող տնտեսությունները սարքավորումներով վերազինելու նպատակով սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի տոկոսագումարների սուբսիդավորման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 9,362.8 հազ. դրամ, այդ թվում` 2018 թվականի ինն ամսում` 9,362.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):

(2-րդ կետը փոփ. 27.12.18 թիվ 1546-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) եռամսյա ժամկետում հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագիրը.

2) «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցություն» ծրագրի իրականացման համար 9,362.8 հազ. դրամը հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցին:»:

(3-րդ կետը փոփ. 27.12.18 թիվ 1546-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
հուլիսի 19-ի N 841-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ինն ամիս տարի
1 2 3 4 5 6
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0
      այդ թվում`    
04     ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (60,004.0) (119,362.8)
      այդ թվում`    
  02   Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն (60,004.0) (119,362.8)
      այդ թվում`    
    01 Գյուղատնտեսություն (60,004.0) (119,362.8)
      այդ թվում`    
      23. Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն (60,004.0) (119,362.8)
      ՀՀ գյուղատնտեսության նախարարություն    
      որից`    
      Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին (60,004.0) (119,362.8)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 60,004.0 119,362.8
      այդ թվում`    
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 60,004.0 119,362.8
      այդ թվում`    
    01  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 60,004.0 119,362.8
       01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
       ՀՀ կառավարություն 60,004.0 119,362.8

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
հուլիսի 19-ի N 841-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

 (հազ. դրամ)

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունները(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
ինն ամիս տարի ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը  Անվանումը
Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիր
Նկարագրությունը
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների տրամադրման լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում
1022 ԾՏ11
Շահառուների քանակը Սուբսիդավորվող տնտեսավարող սուբյեկտների լիզինգառուների թիվը (շուրջ) 10 40    
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը        
Գումարը (հազ. դրամ) X X 60,004.0 119,362.8
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը   1 անգամ    
Շահառուների ընտրութան չափանիշները
ՀՀ ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներ (անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք, այդ թվում` գյուղատնտեսական կոոպերատիվներ), որոնք բավարարում են ծրագրին մասնակից ֆինանսական կառույցի ֆինանսական (վարկունակության) պահանջները: 
Ծրագիրը (ծրագրերը) որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1022 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների վերազինում և արդիականացում
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը  Անվանումը
Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն
Նկարագրությունը
Ապահովագրավճարների մասնակի սուբսիդավորում մեկ մարզի կամ մարզի որոշ տարածաշրջանների գյուղատնտեսությունում տնտեսավարողներին
1022 ԾՏ08
Շահառուների քանակը Ապահովագրական գործընթացում գտնվող համայնքների թիվը (շուրջ)        
Շահառուների քանակը Շահառու տնտեսավարող սուբյեկտների` ապահովագրվողների թիվը (շուրջ)        
Գումարը (հազ. դրամ) X X (60,004.0) (119,362.8)
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը   1 անգամ    
Շահառուների ընտրության չափանիշները
ՀՀ գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներ, ապահովագրական կառույցի կողմից հաստատված չափանիշներով ընտրված շահառուներ
Ծրագիրը (ծրագրերը) որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1022 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր 
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաժին 2.
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

(հազ. դրամ)

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը Գումարը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրա-
գիրը
միջոցա-
ռումը
(բաժինը/ խումբը/ դասը)
1022     ԾՐԱԳԻՐ  
      Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր -
Ծրագրի նկարագրությունը
Համայնքներում գյուղատնտեսական մթերքների արտադրու­թյամբ և վերամշակմամբ զբաղվող ֆիզիկական և իրավա­բանական անձանց պետական աջակցության տրամադրում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում
    Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ  
 ԾՏ08 04,02,01  Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն (119,362.8)
Տրանսֆերտի նկարագրությունը
Ապահովագրավճարների մասնակի սուբսիդավորում մեկ մարզի կամ մարզի որոշ տրածաշրջանների գյուղա­տնտեսու­թյու­նում տնտեսավարողներին
         
 ԾՏ11 04,02,01 «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիր 119,362.8
Տրանսֆերտի նկարագրությունը
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների տրամադրման լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2018
N 841-Ն
Որոշում