Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՁԵՎԱՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-30-Ո-71 2018 թ.

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 17-րդ մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Սահմանել դատավորների միջև գործերի բաշխման, վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. օգոստոսի 2

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. օգոստոսի 2-ի թիվ

ԲԴԽ-ՅՕ-Ո-71 որոշման

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Դատավորների միջև գործերի բաշխման, վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման կարգը (այսուհետ` Կարգ) կարգավորում է դատարաններում դատավորների միջև գործերի բաշխման, վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման հետ կապված հարաբերությունները:

2. Դատարաններում դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են Դատական ավտոմատացված համակարգի` «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի միջոցով (այսուհետ` Ծրագիր):

3. Ծրագրի շահագործումը պետք է կազմակերպվի այնպես, որպեսզի ապահովվի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխով սահմանված իրավական նորմերի պահանջների պատշաճ իրականացումը:

4. Ծրագիրը գործարկվում է ինտերնետային դիտարկչում (բրաուզերում) իր համապատասխան հասցեն լրացնելու միջոցով:

5. Գործարկման արդյունքում բացվում է Ծրագրի առանձին պատուհանը, որտեղ պահանջվում է համապատասխան դաշտերում լրացնել օգտագործողի անունը և գաղտնաբառը` Ծրագիր մուտք գործելու համար:

6. Օգտագործողի անուն տրամադրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, դատավորներին, Դատական դեպարտամենտի ղեկավարին, Դատական դեպարտամենտում ծառայություն իրականացնող իրավասու անձանց: Դատական կարգադրիչների ծառայություն իրականացնող անձանց օգտագործողի անուն տրամադրվում է Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից նշված դեպքերում:

7. Օգտագործողի անուն տրամադրվում է նաև Ծրագրի սպասարկման ծառայություններ մատուցողին` վերջինիս կողմից իր պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

8. Կարգի 6-րդ և 7-րդ կետերում չնշված անձանց օգտագործողի անուն տրամադրվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համաձայնությամբ:

9. ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց օգտագործողի անուն տրամադրվում է աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան ժամանակահատվածով:

10. Օգտագործողի անունը տրամադրվում է Դատական դեպարտամենտի Համակարգչային ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից` պաշտոնում նշանակելու մասին իրավական ակտն ստանալուց հետո` անհապաղ:

11. Օգտագործողի անունը Ծառայության կողմից տրամադրվում է` այն տվյալ անձի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով կամ առձեռն` ստորագրությամբ:

12. Ծրագրի օգտագործող են համարվում այն անձինք, որոնց Կարգի համաձայն տրամադրվում է օգտագործողի անուն:

13. Գաղտնաբառը որոշում է օգտագործողը, որը կարող է փոփոխվել օգտագործողի` էլեկտրոնային եղանակով ներկայացված միջնորդության հիման վրա` նախորդ գաղտնաբառը Ծառայության կողմից հեռացվելուց հետո:

14. Օգտագործողն իրավունք չունի գաղտնաբառը փոխանցել այլ անձանց և պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի գաղտնաբառը հասանելի չլինի այլ անձանց:

15. Դատական գործերի որոնում և դիտում իրականացնելու իրավասություն տրվում է բոլոր օգտագործողներին` Կարգով նախատեսված բացառությունների հաշվառմամբ:

16. Ծրագրի ադմինիստրատիվ բաժնում գործողությունների, բիզնես գործընթացների, օգտագործողների խմբերի փոփոխությունները (ուղղումները, ավելացումները) կատարվում են Ծառայության կողմից:

17. Ծառայության կողմից Կարգի 16-րդ կետով սահմանված գործողությունների կատարման անհնարինության դեպքում, դրանք կատարվում են Ծրագրի սպասարկման ծառայություններ մատուցողի կողմից` Ծառայության էլեկտրոնային եղանակով ներկայացված միջնորդության հիման վրա:

18. Ծրագրում առկա` օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններին հասանելիություն տրամադրվում է Ծառայության կողմից` Դատական դեպարտամենտի ղեկավարի կամ դատարանի աշխատակազմի ղեկավարի միջնորդության հիման վրա:

19. Ծրագրի միջոցով կոնկրետ դատական գործերի մշտադիտարկում իրականացնելու իրավասություն ունեցող անձինք որոշվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից:

20. Դատարանում ստացված գործերը Ծրագրում մուտքագրելու իրավասություն ունեցող անձինք (ըստ գործերի առանձին տեսակների) որոշվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից` դատարանի աշխատակազմի ղեկավարի միջնորդության հիման վրա: Տվյալ անձանց փոխարինելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում փոխարինող անձանց համապատասխան իրավասությունը տրվում է նույն կարգով:

21. Դատական գործերի էլեկտրոնային քարտերում համապատասխան գործողությունների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու իրավասություն տրվում է դատավորին կցված դատական ծառայողներին և դատարանի աշխատակազմի աշխատակիցներին` պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներին համապատասխան:

22. Եթե առաջին ատյանի դատարանն ունի նստավայր` բացառությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների, ապա դատական գործը մուտքագրվելուց հետո Ծրագրում ավտոմատ կերպով նշում է կատարվում նստավայրի վերաբերյալ` սպասարկման տարածքին համապատասխան: Մինչև սույն կետով նախատեսված` նստավայր նշելու կարգի իրացման համար անհրաժեշտ ծրագրային լուծումների մշակումը, նստավայրի վերաբերյալ նշումը կատարվում է դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից:

(22-րդ կետը փոփ. 27.02.2023 ԲԴԽ-27-Ո-82 որոշում)

23. Դատական գործը վերաբաշխելու օրենքով նախատեսված հիմք առաջանալու դեպքում Ծրագրում վերաբաշխման հիմքի վերաբերյալ նշումը կատարվում է դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից:

24. Եթե դատավորն արձակուրդի մեջ է, մեկնել է օտարերկրյա գործուղման, մասնակցում է վերապատրաստման դասընթացների կամ բացակայում է անաշխատունակության հետևանքով, ապա դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից հանվում է դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից` նշելով օրենքով սահմանված համապատասխան ժամկետները և բացակայության հիմքը, որի մասին նա անհապաղ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է Դատական դեպարտամենտի ղեկավարին:

25. Կարգի 24-րդ կետում չնշված մյուս դեպքերում բաշխման ցանկում տվյալների մուտքագրում և փոփոխություն կատարվում է Ծառայության կողմից` օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության դեպքում:

26. Ծրագրում առկա տվյալների փոփոխությունները (ուղղումները), եթե դրանք կարող են ազդել բաշխման կամ վերաբաշխման գործընթացի վրա (գործով կողմի անունը, ազգանունը, գործի վիճակագրական դասակարգիչը, պահանջն անհատականացնող տվյալը, դատարանի նստավայրը, գործի համարը, արձակուրդի, օտարերկրյա գործուղման, վերապատրաստման դասընթացների, անաշխատունակության հետևանքով բացակայելու վերաբերյալ նշումները) կատարվում են Ծառայության կողմից` դատարանի աշխատակազմի ղեկավարի էլեկտրոնային եղանակով ներկայացված միջնորդության հիման վրա:

27. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և նրա հանձնարարությամբ Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամի տրվում է Կարգի 16-20-րդ և 23-26-րդ կետերում նշված գործողությունների նկատմամբ Ծրագրի միջոցով մշտադիտարկում իրականացնելու հնարավորություն` ծրագրային լուծումներն ապահովելուց հետո:

28. Ծրագրի խափանման դեպքում դատարանի աշխատակազմի ղեկավարն այդ մասին էլեկտրոնային եղանակով անհապաղ հայտնում է Դատական դեպարտամենտի ղեկավարին` Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելու նպատակով: Ընդ որում, տվյալ աշխատակազմի ղեկավարը պետք է հնարավորինս մանրամասն նկարագրի խափանումը:

29. Օգտագործողները Ծրագրի անվտանգության վերաբերյալ ցանկացած նկատելի կամ ենթադրվող թերությունների մասին պարտավոր են անհապաղ էլեկտրոնային եղանակով տեղեկացնել Ծառայությանը:

30. Ծրագրի աշխատանքն ապահովող սարքավորումները պետք է ապահովված լինեն անխափան սնուցման սարքերով և տեղադրվեն այնպիսի վայրերում, որտեղ պաշտպանված կլինեն ֆիզիկական վնասվածքներից ու կբացառվի կողմնակի անձանց մուտքի հնարավորությունը:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
02.08.2018
N ԲԴԽ-30-Ո71
Որոշում