ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-30-Ո-72 2018 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 173-րդ, 175-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 3-րդ բաժնի հոդվածների պահանջներով, ելնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների իրագործումն ապահովելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն հավելված 1-ի:
2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի խորհրդանիշի ձևերը` հայերեն և անգլերեն տարբերակներով` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018 թ. օգոստոսի 2
ք. Երևան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018թ. օգոստոսի 2-ի
թիվ ԲԴԽ-30-Ո-72 որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի խորհրդանիշը շրջանաձև է, ինչը խորհրդանշում է հավերժություն և անսահմանություն:
2. Շրջանի կենտրոնում պատկերված է կշեռք, որը խորհրդանշում է արդարություն և անաչառություն:
3. Կշեռքի պատկերից վերև ընկած կենտրոնական հատվածում արծաթագույն տառերով կամարաձև գրված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի հապավումը` «ԲԴԽ»:
4. Շրջանի վերին հատվածի աջ և ձախ կողմերը եզերված են արծաթագույն հասկերով:
5. Կշեռքի պատկերից ներքև ընկած կենտրոնական հատվածում արծաթագույն տառերով երկու տողով մակագրված է «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ» և «ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» բառերը:
6. Շրջանի ընդհանուր ետնամասը մուգ կապույտ է` պատված արևի շողերի առկայծումներով` ձախից դեպի աջ և ներքևից դեպի վերև ընկած ճառագայթների տեսքով, որը խորհրդանշում է ջերմություն, հոգատարություն, լուսավորություն և հավասարություն:
7. Խորհրդանիշի պատկերներն արծաթագույն երանգ ունեն:
8. Խորհրդանիշի անգլերեն տարբերակը նույնական է հայերեն տարբերակի հետ` բացառությամբ տառերի և բառերի, որոնց փոխարեն համապատասխանաբար գրված է «SJC», «SUPREME JUDICIAL» և «COUNCIL» բառերը:
9. Խորհրդանիշն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգով և դեպքերում:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018թ. օգոստոսի 2-ի
թիվ ԲԴԽ-30-Ո-72 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՁԵՎ
Ձև 1
____________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
Ձև 3
____________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում