Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2018 թվականի թիվ 118-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել բանկերի կողմից գործառնությունների պատվիրակման հարաբերությունները,

i

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի կողմից օրենքով սահմանված գործառնությունների պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման» կարգը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի հուլիսի 20-ի

թիվ 118-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է բանկերի կողմից գործառնությունների պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման կարգը, պայմանները, ժամկետները և համաձայնության տրամադրման մերժման հիմքերը:

2. Սույն կետում թվարկված գործառնությունների պատվիրակման համար Կենտրոնական բանկի կողմից նախնական համաձայնության տրամադրումը բանկին իրականացվում է սույն կարգի 3-8-րդ կետերի համաձայն.

1) Ավանդների ընդունում, այդ թվում` սպասարկում,

2) Վարկերի տրամադրում ու վարկերի մոնիթորինգ (այդ թվում` սպասարկում),

3) Ֆինանսական վարձակալության (լիզինգի) իրականացում,

4) Դրամական պահանջների զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) իրականացում,

5) Ներդրումային գործառնություններ,

6) Վճարահաշվարկային ծառայությունների մատուցում,

7) Բանկային երաշխիքների տրամադրում, ակրեդիտիվներով հաշվարկների բացում կամ իրականացում, բաժանորդագրական գործունեության իրականացում,

8) Արտարժույթի առք և վաճառք, փոխանակում,

9) Ֆինանսական և ինվեստիցիոն խորհրդատվության մատուցում,

10) Պարտքի հավաքագրմանն ուղղված գործառնությունների իրականացում,

11) Հաշվապահական հաշվառման, ներքին աուդիտի իրականացման, ռիսկերի կառավարման, համապատասխանության ապահովման գործառնություններ,

12) Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի, այն է` ներդրված սարքավորումների, ծրագրային ապահովումների, ներքին և արտաքին ցանցի և այդ տեխնոլոգիաների հետ աշխատող մարդկանց և գործընթացների ամբողջությունը, որը նախատեսված է բանկի գործունեությանն անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, մշակման, փոխանցման և պահպանման համար, տեխնիկական և ծրագրային սպասարկման հետ կապված գործառնություններ:

3. Բանկը սույն կարգի 2-րդ կետով սահմանված գործառնությունների պատվիրակման նախնական համաձայնությունը ստանալու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) Դիմում` համաձայն Հավելված 1-ի,

2) Տեղեկատվություն կոնտրագենտի վերաբերյալ` համաձայն Հավելված 2-ի, ընդ որում այն չի ներկայացվում, եթե կոնտրագենտը Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող կազմակերպություն է,

3) Պատվիրակման պայմանագրի նախագիծը,

4) Հիմնավորում պատվիրակման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև վերլուծություն պատվիրակումից բխող ռիսկերի և դրանց հնարավոր նվազեցման վերաբերյալ,

5) Բանկի` պատվիրակման հետ կապված հարաբերությունները կարգավորող ներքին իրավական ակտերը, բացառությամբ այն դեպքի, երբ նշված իրավական ակտերը նախկինում ներկայացվել են Կենտրոնական բանկ և հետագայում դրանցում փոփոխություններ կամ լրացումներ չեն արվել,

6) Բանկի` պատվիրակված գործառնությունների հետ կապված արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագիրը,

7) Կոնտրագենտի` պատվիրակման հետ կապված հարաբերությունները կարգավորող ներքին իրավական ակտերը, առկայության պարագայում,

8) Հիմնավորում պատվիրակվող գործառնությունը կոնտրագենտի կողմից իրականացնելու հնարավորության (կարողության) վերաբերյալ, մասնավորապես` արդյո՞ք կոնտրագենտն ունի բավարար մարդկային, տեխնիկական և այլ ռեսուրսներ պատվիրակվող գործառնությունը պատվիրակող բանկից ավելի որակյալ, օրենսդրության պահանջներին և, առկայության պարագայում, միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու համար,

9) Կոնտրագենտի կողմից մշակված ծրագիր, որում նկարագրված են պատվիրակված գործառնությունների գծով ծառայությունների մատուցման անհնարինության դեպքում վերջինիս գործողությունները:

4. Կենտրոնական բանկը սույն կարգով պահանջվող տեղեկությունների պարզաբանման և (կամ) մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերահսկողական նպատակներից ելնելով, կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և (կամ) պարզաբանումներ:

5. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված գործառնությունների պատվիրակման նախնական համաձայնությունը ստանալու համար պետք է բավարարվեն հետևյալ պայմանները.

1) Ներկայացրած հիմնավորումը պետք է հստակ ցույց տա, որ պատվիրակման արդյունքում էականորեն կբարձրանա բանկի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կնվազի տվյալ գործառնության գծով բանկի ծախսատարությունը, կբարձրանա մատուցվող ծառայության որակը:

2) Պատվիրակման պայմանագրի նախագիծը պետք է հստակ նկարագրի կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակները, ինչպես նաև պարունակի դրույթներ հետևյալի վերաբերյալ`

ա. պատվիրակված գործառույթի իրականացման մասով բանկի կողմից կոնտրագենտի նկատմամբ պարբերական մոնիտորինգ իրականացնելու իրավասություն,

բ. բանկի կողմից կոնտրագենտի համար արտաքին աուդիտ հրավիրելու իրավասություն, ինչպես նաև Կենտրոնական բանկի պահանջով բանկի կողմից կոնտրագենտի համար արտաքին աուդիտ հրավիրելու իրավասություն,

գ. ծառայությունների պատվիրակման դադարեցման ժամանակ կողմերի գործողությունների նկարագրություն` ուղղված գործառնության անընդհատության ապահովմանը,

դ. վեճերի լուծման կարգը, մասնավորապես` արդյո՞ք ծառայություններ մատուցող անձը շարունակում է մատուցել ծառայությունները վեճերի քննման և որոշման կայացման ընթացքում,

ե. գաղտնիք հանդիսացող տեղեկատվության պաշտպանության պահանջ կոնտրագենտի համար,

զ. Կենտրոնական բանկի կողմից կոնտրագենտի նկատմամբ պատվիրակված գործառնության մասով վերահսկողության, ստուգման, վերստուգման, ուսումնասիրությունների իրականացման հնարավորության վերաբերյալ նշում:

3) Բանկի` արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագիրը պետք է նկարագրի արտակարգ իրավիճակներում բանկի գործողությունները, այդ թվում` պատվիրակված գործառնությունների գծով ծառայությունների մատուցման անհնարինության դեպքում բանկի գործողությունները, պատասխանատու մարմինները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պատվիրակված գործառնությունները բանկին վերադարձնելու հետ կապված հարաբերություններն ու ընթացակարգը, գործառնության անընդհատության ապահովմանն ուղղված գործողությունները:

4) Բանկի` պատվիրակման հետ կապված հարաբերությունները կարգավորող ներքին իրավական ակտերը պետք է պարունակեն դրույթներ ծառայություն մատուցող կազմակերպության ընտրության և գործառնության պատվիրակումից բխող հնարավոր ռիսկերի կառավարման մեթոդների վերաբերյալ:

6. Կենտրոնական բանկը սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական համաձայնություն տալու կամ նախնական համաձայնության տրամադրումը մերժելու մասին: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ և (կամ) պարզաբանումներ ստանալու նպատակով 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել ոչ ավելի, քան 30 օրով` այդ մասին տեղեկացնելով բանկին: Ժամկետի կասեցման դեպքում փաստաթղթերի քննության վերսկսման որոշման պահից քննության ժամկետը չպետք է գերազանցի 30-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

7. Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում նախնական համաձայնության տրամադրումը չմերժելու կամ այդ ժամկետի կասեցման մասին բանկին չտեղեկացնելու դեպքում 30-օրյա ժամկետի ավարտի հաջորդ օրվանից նախնական համաձայնությունը համարվում է տրված:

8. Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործառնությունների պատվիրակման նախնական համաձայնության տրամադրումը, եթե.

1) Ներկայացված փաստաթղթերը թերի կամ կեղծ են, փաստաթղթերում առկա են անարժանահավատ տեղեկություններ,

2) Պատվիրակվող գործառնությունը կարող է իրականացվել միայն լիցենզիայի կամ հատուկ այլ թույլտվության առկայության պարագայում, իսկ կոնտրագենտը այդ լիցենզիան կամ հատուկ թույլտվությունը չունի,

3) Գործառնության պատվիրակումը վտանգում կամ կարող է վտանգել բանկի, բանկի հաճախորդների, այլ պարտատերերի շահերը կամ ֆինանսական համակարգի կայունությունը,

4) Գործառնության պատվիրակումը կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը,

5) Գործառնության պատվիրակումը կարող է առաջացնել համակարգային ռիսկ` կապված պատվիրակվող գործառնությունը մեկ կամ մի քանի անձանց մոտ կենտրոնացման հետ,

6) Գործառնության պատվիրակման արդյունքում կարող է սահմանափակվել ֆինանսական շուկայում ազատ մրցակցությունը,

7) Բավարարված չեն սույն կարգի 5-րդ կետով սահմանված պայմանները:

9. Այն դեպքում, եթե բանկը ստացել է նախնական համաձայնությունը գործառնության պատվիրակման համար, բանկը պարտավորվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության յուրաքանչյուր փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին փոփոխությունը տեղի ունենալուց 10 օրվա ընթացքում: Ընդ որում` Կենտրոնական բանկը կարող է պահանջել փոփոխել կամ լուծել կոնտրագենտի հետ կնքված պայմանագիրը, եթե ներկայացված փոփոխության արդյունքում առաջացել են սույն կարգի 8-րդ կետով սահմանված մերժման հիմքերը:

10. Սույն կարգի 2-րդ կետում չներառված «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործառնությունների, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման ծառայության պատվիրակման համար Կենտրոնական բանկի կողմից նախնական համաձայնության տրամադրումն իրականացվում է սույն կարգի 11-14-րդ կետերի համաձայն:

11. Բանկը սույն կարգի 10-րդ կետով սահմանված գործառնությունների պատվիրակման նախնական համաձայնությունը ստանալու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացնում`

1) Դիմում` համաձայն Հավելված 1-ի,

2) Պատվիրակման պայմանագրի նախագիծը,

3) Տեղեկատվություն` համաձայն Հավելված 3-ի:

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո Կենտրոնական բանկը 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական համաձայնություն տալու կամ նախնական համաձայնության տրամադրումը մերժելու մասին: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ և (կամ) պարզաբանումներ ստանալու նպատակով 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել ոչ ավելի, քան 30 օրով` այդ մասին տեղեկացնելով բանկին: Ժամկետի կասեցման դեպքում փաստաթղթերի քննության վերսկսման որոշման պահից քննության ժամկետը չպետք է գերազանցի 30-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

13. Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում նախնական համաձայնության տրամադրումը չմերժելու կամ այդ ժամկետի կասեցման մասին բանկին չտեղեկացնելու դեպքում, 30-օրյա ժամկետին հաջորդող օրվանից նախնական համաձայնությունը համարվում է տրված:

14. Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն կարգի 10-րդ կետով նախատեսված գործառնությունների պատվիրակման նախնական համաձայնության տրամադրումը, եթե.

1) Ներկայացված փաստաթղթերը թերի կամ կեղծ են, փաստաթղթերում առկա են անարժանահավատ տեղեկություններ,

2) Պատվիրակման պայմանագիրը հստակ չի նկարագրում կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակները,

3) Պատվիրակվող գործառնությունը կարող է իրականացվել միայն լիցենզիայի կամ հատուկ այլ թույլտվության առկայության պարագայում, իսկ կոնտրագենտը այդ լիցենզիան կամ հատուկ թույլտվությունը չունի,

4) Պատվիրակման արդյունքում էականորեն չի բարձրանա բանկի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, չի նվազի տվյալ գործառնության գծով բանկի ծախսատարությունը, չի բարձրանա մատուցվող ծառայության որակը,

5) Գործառնության պատվիրակումը վտանգում կամ կարող է վտանգել բանկի, բանկի հաճախորդների, այլ պարտատերերի շահերը կամ ֆինանսական համակարգի կայունությունը,

6) Գործառնության պատվիրակումը կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը,

7) Գործառնության պատվիրակումը կարող է առաջացնել համակարգային ռիսկ կապված պատվիրակվող գործառնությունը մեկ կամ մի քանի անձանց մոտ կենտրոնացման հետ,

8) Գործառնության պատվիրակման արդյունքում կարող է սահմանափակվել ֆինանսական շուկայում ազատ մրցակցությունը:

15. Այն դեպքում, եթե բանկը ստացել է նախնական համաձայնությունը գործառնության պատվիրակման համար, բանկը պարտավորվում է սույն կարգի 11-րդ կետերով սահմանված տեղեկատվության յուրաքանչյուր փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին փոփոխությունը տեղի ունենալուց 10 օրվա ընթացքում: Ընդ որում` Կենտրոնական բանկը կարող է պահանջել փոփոխել կամ լուծել կոնտրագենտի հետ կնքված պայմանագիրը, եթե ներկայացված փոփոխության արդյունքում առաջացել են սույն կարգի 14-րդ կետով սահմանված մերժման հիմքերը:

16. Բանկի կողմից պատվիրակված գործառնությունների նկատմամբ շարունակում են կիրառվել տվյալ գործառնության համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջները:

17. Բանկի կողմից սույն կարգում թվարկված, պատվիրակված գործառնությունները չեն կարող կոնտրագենտի կողմից պատվիրակվել երրորդ անձի (ենթապատվիրակում), բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի 12-րդ ենթակետերով սահմանված գործառնությունների, որոնց ենթապատվիրակման նկատմամբ պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի համապատասխան իրավական ակտերով:

18. Սույն կարգով նախատեսված, բանկի կողմից պատվիրակված, ինչպես նաև սույն կարգում չթվարկված, 3-րդ անձի կողմից բանկին մատուցվող, բանկի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ գործառնությունների վերաբերյալ բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվետվություն` համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի:

19. Բանկը գործառնություններ պատվիրակելիս պատվիրակման պայմանագիրն ուժի մեջ մտնելուց առնվազն 10 օր առաջ այդ ծառայությունից (գործառնությունից) օգտվող, գործող պայմանագրեր ունեցող սպառողներին տեղեկացնում է այդ մասին նրանց կողմից ընտրված հաղորդակցման եղանակով` նշելով կոնտրագենտի տվյալները:

20. Պատվիրակված գործառնության հետ կապված նոր հարաբերություններ հաստատելիս բանկը սպառողին բանավոր տեղեկացնում Է, որ նրան հետաքրքրող ծառայությունը պատվիրակված է կոնտրագենտին և տրամադրում է կոնտրագենտի վերաբերյալ տվյալներ (տեղեկատվական թերթիկ, պայմանագրի մեջ նշում և այլն):

21. Բանկը, կոնտրագենտի յուրաքանչյուր փոփոխության դեպքում, գործող պայմանագիր ունեցող սպառողին առնվազն 10 օր առաջ տեղեկացնում է այդ մասին` սպառողի կողմից ընտրված հաղորդակցման եղանակով:

22. Բանկը սպառողին մատուցվող ծառայությունը կոնտրագենտին պատվիրակելու դեպքում չպետք է կիրառի տույժ կամ տուգանք կամ սպառողի վիճակը վատթարացնող որևէ գործողություն, եթե սպառողը չի ցանկանում շարունակել բանկի հետ կնքված պայմանագիրը կոնտրագենտի միջոցով սպասարկվելու պայմանի դեպքում:

23. Սույն կարգի 19-22-րդ կետերը կիրառվում են միայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված, սպառողին առնչվող գործառնությունների պատվիրակման դեպքում:

24. Մինչև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-11-րդ մասերի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերով պատվիրակված գործառնությունների նկատմամբ կիրառելի չէ սույն կարգի 19-րդ կետը, ինչպես նաև տվյալ գործառնությունների պատվիրակման նախնական համաձայնություն ստանալու համար բանկը սույն կարգի 3-րդ կամ 11-րդ կետերով սահմանված փաստաթղթերը ներկայացնելիս պատվիրակման պայմանագրի նախագծի փոխարեն ներկայացնում է կնքված պայմանագիրը:

25. Բանկի` մինչև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-11-րդ մասերի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրով գործառնության պատվիրակման համար Կենտրոնական բանկի կողմից սույն կարգով սահմանված նախնական համաձայնության տրամադրումը մերժելու դեպքում այդ պայմանագիրը դադարում է:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի հուլիսի 20-ի

թիվ 118-Ն որոշման Հավելվածի

 

ԴԻՄՈՒՄ

 

ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

_________________________

 

Հարգելի _______________

Խնդրում ենք __________________________________________________________

___________________

                         (բանկի լրիվ անվանումը)

 

տրամադրել նախնական համաձայնություն ___________________________________

________________

                     (գործառնության(ների) անվանումը)

______________________________________________________________________

պատվիրակելու համար:

(կոնտրագենտի անվանումը, գրանցման հասցեն, ՀՎՀՀ)

 

Իրավասու անձ` ________________________________________________________

(բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____ __________ 20____ թ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի հուլիսի 20-ի

թիվ 118-Ն որոշման Հավելվածի

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՆՏՐԱԳԵՆՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

._____________________________________________________________________.

|1. Իրավաբանական անձի տվյալները                                       |

|1.1. Անվանումը _________________________________________________     |

|1.2. Գրանցման հասցեն _____________________________________________   |

|1.3. Գրանցման ամսաթիվը ______________ վայրը _____________ համարը     |

|                       (օր/ամիս/տարի)                                |

|_____________________________________________________________________|

|2. Տեղեկություններ իրավաբանական անձի ղեկավարների (խորհրդի նախագահ,   |

|խորհրդի անդամ, գործադիր տնօրեն և  գլխավոր հաշվապահ) վերաբերյալ       |

|_____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային          |Պաշտոնը    |

|ծառայության համարանիշը                                   |           |

|_________________________________________________________|___________|

|_________________________________________________________|___________|

|_________________________________________________________|___________|

|_____________________________________________________________________|

|7. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ                    |

|Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և  բանկային            |

|գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն:               |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը կամ անձի|Գրանցման       |Փոխկապակցվածության|

|անունը, ազգանունը, անձնագրի       |(բնակության)   |տեսակը            |

|տվյալները, հանրային ծառայության   |հասցեն         |                  |

|համարանիշը                        |               |                  |

|__________________________________|_______________|__________________|

|__________________________________|_______________|__________________|

|__________________________________|_______________|__________________|

|__________________________________|_______________|__________________|

|_____________________________________________________________________|

|8. Տեղեկություններ իրավաբանական անձի մասնակիցների վերաբերյալ         |

|_____________________________________________________________________|

|Մասնակիցների անվանումը/           |Մասնակցության  |Մասնակցության     |

|անունը, ազգանունը                 |չափը (դրամով)  |չափը (%)          |

|__________________________________|_______________|__________________|

|__________________________________|_______________|__________________|

|__________________________________|_______________|__________________|

._____________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի հուլիսի 20-ի

թիվ 118-Ն որոշման Հավելվածի

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

.__________________________________________________________________.

|Բանկի լրիվ անվանումը _______________________________              |

|Գործառնության տեսակը _______________________________              |

|__________________________________________________________________|

|Կոնտրագենտի տվյալները                                             |

|Անվանումը _____________________________________________________   |

|Գրանցման հասցեն ________________________________________________  |

|Գրանցման ամսաթիվը ____________ վայրը __________ համարը _________  |

|(օր/ամիս/տարի)                                                    |

|__________________________________________________________________|

|Բանկի և  կոնտրագենտի միջև  փոխկապակցվածության առկայություն        |

|[] Այո [] Ոչ                                                      |

.__________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.07.2018
N 118-Ն
Որոշում