Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

25 հուլիսի 2018 թվականի N 458-Ն

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-266-Ն օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ սույն հրամանով հաստատված ձևով հայտարարություն ներկայացնում են մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող` հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի հուլիսի 25-ի

N 458-Ն հրամանի

 

Ձև

._____________________________________________________________________.

|         ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                   |Փաստաթղթի հերթական համարը|

|2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ    |_________________________|

|ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ          |(լրացվում է հարկային     |

|                                           |   մարմնի կողմից)        |

|___________________________________________|_________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)    |   |  |   |  |  |  |  |  |

|___________________________________________|_________________________|

|2. Ռեզիդենտ առևտրային  կազմակերպության     |                         |

|անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ` անունը,    |                         |

|ազգանունը)                                 |                         |

|___________________________________________|_________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը             |                         |

|(բնակության վայրը)                         |                         |

|_____________________________________________________________________|

|Հայտնում եմ, որ իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն|

|և  մինչև  2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ համարվել եմ ավելացված   |

|արժեքի հարկ վճարող:                                                  |

|Սույն հայտարարությունը ներկայացնում եմ 2018 թվականի հուլիսի 1-ից     |

|շրջանառության հարկ վճարող համարվելու համար` «Հայաստանի Հանրապետության|

|հարկային օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»  |

|Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-266-Ն օրենքի|

|119-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:                              |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնատար անձ (անհատ ձեռնարկատեր) _________________________________

(ստորագրությունը, անունը,

ազգանունը)

 

Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը`

_________ _______________________ 2018 թվական

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

Հայտարարությունը ներկայացվում է թղթային եղանակով` 2 (երկու) օրինակից, որի մեկ օրինակը հարկային մարմնի կողմից հաշվառելուց (գրանցելուց) հետո վերադարձվում է հարկ վճարողին:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.07.2018
N 458-Ն
Հրաման