Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Չ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԵՐԸ ՀՀ-Ը ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵ ...

01.01.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.08.2018  -ից մինչեւ   01.01.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 17.08.2023 թիվ 1389-Ն որոշում)

i

040.0848.030818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 848-Ն

 

i

ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասը և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 2-ի

N 848-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

1. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերն օրենքով սահմանված ժամկետում վերադարձնելու կամ համարժեք հատուցում վճարելու անհնարինության դեպքում ենթակա է հանձնման Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի:

2. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում նվերի հանձնում է համարվում նվերի համարժեք գումարի փոխանցումը:

3. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա:

4. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի համարժեք գումարն ստանալուց հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն նվերի շուկայական գինը որոշելու նպատակով պատվիրում է փորձաքննություն: Նվերի շուկայական գինը որոշվում է դատավորի կողմից նվերն ստանալու օրվա դրությամբ:

5. Եթե փորձաքննության արդյունքով պարզվում է, որ դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի իրական արժեքը բարձր կամ ցածր է որպես համարժեք գումար փոխանցված գումարից, ապա Պետական գույքի կառավարման կոմիտեն դրա մասին ծանուցում է դատավորին` կցելով փորձագետի եզրակացությունը:

6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեն և դատավորը հանձնման-ընդունման ակտի հիման վրա փոխանցում են գումարի տարբերությունը:

7. Նվերի հանձնման պահից մեկշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեն դրա մասին համապատասխանաբար տեղեկացնում է դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին կամ սահմանադրական դատարանին:

8. Նվերի հանձնման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2018
N 848-Ն
Որոշում