Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ...

 

 

040.0859.070818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 859-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի ընդունելության 28 տեղ.

2) կլինիկական օրդինատուրայի ընդունելության 95 տեղ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համար նախատեսված 49 նպատակային տեղ` ըստ մասնագիտությունների` համաձայն N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համար նախատեսված 18 տեղ ըստ մասնագիտությունների` համաձայն N 2 հավելվածի, Արցախի Հանրապետության համար նախատեսված 17 տեղ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված 11 տեղ:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած լրացուցիչ հայտերի` իրենց տրամադրված տեղերի շրջանակներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 2-ի

N 859-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.________________________________________________________.

|Մասնագիտությունը                                 |Քանակը|

|_________________________________________________|______|

|Լաբորատոր ախտորոշում                             |     2|

|_________________________________________________|______|

|Ընդհանուր վիրաբուժություն                        |     2|

|_________________________________________________|______|

|Անեսթոզոլոգիա և  ռեանիմատոլոգիա                  |     7|

|_________________________________________________|______|

|Ակնաբանություն                                   |     2|

|_________________________________________________|______|

|Մանկաբարձություն և  գինեկոլոգիա                  |     1|

|_________________________________________________|______|

|Քիթ-կոկորդ-ականջաբանություն (օտորինոլարինգոլոգիա)|     1|

|_________________________________________________|______|

|Նյարդաբանություն                                 |     2|

|_________________________________________________|______|

|Պաթանատոմիա և  կլինիկական մորֆոլոգիա             |     1|

|_________________________________________________|______|

|Ընտանեկան բժշկություն                            |     5|

|_________________________________________________|______|

|Պալարախտաբանություն (ֆտիզիատրիա)                 |     1|

|_________________________________________________|______|

|Դատաբժշկական փորձաքննություն                     |     1|

|_________________________________________________|______|

|Հոգեբուժություն                                  |     2|

|_________________________________________________|______|

|Ընդհանուր մանկաբուժություն                       |     3|

|_________________________________________________|______|

|Նեոնատոլոգիա                                     |     1|

|_________________________________________________|______|

|Ներքին բժշկություն                               |     3|

|_________________________________________________|______|

|Ինֆեկցիոն հիվանդություններ                       |     1|

|_________________________________________________|______|

|Ճառագայթային ախտորոշում                          |     1|

|_________________________________________________|______|

|Սրտաբանություն (կարդիոլոգիա)                     |     3|

|_________________________________________________|______|

|Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա)               |     1|

|_________________________________________________|______|

|Շտապ  բուժօգնություն                             |     3|

|_________________________________________________|______|

|Մանկական անեսթոզոլոգիա և  ռեանիմատոլոգիա         |     2|

|_________________________________________________|______|

|Արյունաբանություն (հեմատոլոգիա)                  |     1|

|_________________________________________________|______|

|Վնասվածքաբանություն և  օրթոպեդիա                 |     1|

|_________________________________________________|______|

|Մեղրիին հատկացվող տեղեր                          |     2|

|_________________________________________________|______|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                         |    49|

.________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 2-ի

N 859-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________.

|Մասնագիտությունը                                 |Օրդինատուրա|

|_________________________________________________|___________|

|Պաթանատոմիա և  կլինիկական մորֆոլոգիա             |     1     |

|_________________________________________________|___________|

|Անեսթեզիոլոգիա և  ռեանիմատոլոգիա                 |     3     |

|_________________________________________________|___________|

|Մանկական անեսթոզոլոգիա և  ռեանիմատոլոգիա         |     1     |

|_________________________________________________|___________|

|Նեոնատոլոգիա                                     |     1     |

|_________________________________________________|___________|

|Երիկամաբանություն (նեֆրոլոգիա)                   |     1     |

|_________________________________________________|___________|

|Մանկաբարձություն և  գինեկոլոգիա                  |     1     |

|_________________________________________________|___________|

|Ռևմատոլոգիա                                      |     1     |

|_________________________________________________|___________|

|Հոգեբուժություն                                  |     1     |

|_________________________________________________|___________|

|Թոքաբանություն (պուլմոնոլոգիա)                   |     1     |

|_________________________________________________|___________|

|Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ              |     1     |

|_________________________________________________|___________|

|Ուռուցքաբանություն                               |     1     |

|_________________________________________________|___________|

|Մանկաբուժություն                                 |     3     |

|_________________________________________________|___________|

|Արյունաբանություն (հեմատոլոգիա)                  |     1     |

|_________________________________________________|___________|

|Աղեստամոքսաբանություն (գաստրոէնտերոլոգիա)        |     1     |

|_________________________________________________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                         |    18     |

._____________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2018
N 859-Ն
Որոշում