Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵ ...

 

 

040.0840.310718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2018 թվականի N 840-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

31. Գյումրու քաղաքապետարան

 

1. 2014-2017թթ. ՀՀ պետական բյուջեներից ՀՀ համայնքներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող Գյումրու քաղաքապետարանի գույքահարկի և հողի հարկի գծով 2012-2015թթ. ելակետային տվյալները ՀՀ ֆինանսների նախարարությանը պակաս են ներկայացվել 23633.8 հազ. դրամի չափով:

2. 01.07.2017թ. դրությամբ հողի հարկի և գույքահարկի բազաներում չհաշվառված, ինչպես նաև պակաս կադաստրային արժեքով հաշվառված իրավաբանական և ֆիզիկական անձանց գծով չգանձված հարկերի. տույժերի և տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 27398.6 հազ. դրամ (որից տույժ և տուգանք` 5097.6 հազ. դրամ), այդ թվում` գույքահարկի գծով 10948.4 հազ. դրամ, որից տույժ և տուգանք` 3150.3 հազ. դրամ, իսկ հողի հարկի գծով` 16450.2 հազ. դրամ, որից տույժ և տուգանք` 1947.3 հազ. դրամ, որը ենթակա է համապատասխան բազաներում հաշվառման (մուտքագրման) և գանձման համայնքի բյուջե:

3. ՀՀ Կառավարության 31.07.2014թ. N 792-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2014թ. հատկացված 10876.2 հազ.դրամից չի ծախսվել 2445.8 հազ.դրամ:

4. ՀՀ Կառավարության 10.03.2015թ. N 234-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2015թ. հատկացված 170354.7 հազ.դրամից չի ծախսվել 15417.1 հազ.դրամ:

5. ՀՀ Կառավարության 31.03.2016թ. N 344-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նվազագույն աշխատավարձի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, ինչպես նաև 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2016թ. հատկացված 70429.3 հազ.դրամից չի ծախսվել 10282.4 հազ.դրամ:

6. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարության 17.04.2016թ. N 534-Ն որոշման հիման վրա ՀՀ պետական բյուջեից Գյումրու քաղաքապետարանին փաստացի ֆինանսավորված 6085.7 հազ. դրամից պակաս է ծախսվել 362.8 հազ.դրամ, որը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե:

7. Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով Գյումրու քաղաքապետարանին հատկացված 5100.0 հազ. դրամից պակաս է ծախսվել 280.5 հազ.դրամ:

8. Գյումրու քաղաքապետարանը խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջները, այն է` գնման գինը չպետք է գերազանցի բազային միավորը, ստուգվող ժամանակաշրջանում բանակցային ընթացակարգով կատարել է բազային միավորը գերազանցող գնումներ:

Առաջարկվել է.

1. Քաղաքապետարանում քննարկման նյութ դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները:

2. Համայնքի ավագանու մասնակցությամբ քննարկել ՀՀ օրենքների պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

3. 2017թ. ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված 2015թ. գույքահարկի և հողի հարկի գծով պակաս ներկայացված ելակետային տվյալները` ընդամենը 6196.8 հազ. դրամ (գույքահարկի գծով` 2291.5 հազ. դրամ, հողի հարկի գծով` 3905.3 հազ. դրամ), ճշտել և համապատասխան բազաներում կատարել վերջնական փոփոխություն (ճշգրտում), որից հետո ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել արդեն իսկ վերջնական ճշտված ելակետային տվյալներ:

4. Ձեռնարկել միջոցներ.

- Այսուհետ Գյումրու քաղաքապետարանի կողմից ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրվող գույքահարկի և հողի հարկի ելակետային տվյալները ճշգրիտ ներկայացնելու ուղղությամբ:

- Ստուգման արդյունքներով հայտնաբերված իրավաբանական և ֆիզիկական անձանց գծով հողի հարկի և գույքահարկի բազաներից դուրս մնացած ելակետային տվյալների մուտքագրման, ինչպես նաև պակաս հաշվառված և չգանձված 16450.2 հազ. դրամ հողի հարկի (որից տույժ և տուգանք` 1947.3 հազ. դրամ) և 10948.4 հազ. դրամ գույքահարկի (որից տույժ և տուգանք` 3150.3 հազ. դրամ) գումարները` ընդհանուր գումարով 27398.6 հազ. դրամ (որից տույժ` 5097.6 հազ. դրամ) համայնքի բյուջե գանձելու ուղղությամբ:

- ՀՀ Կառավարության 31.07.2014թ. N 792-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2014թ. հատկացված գումարից չծախսված 2445.8 հազ.դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

- ՀՀ Կառավարության 10.03.2015թ. N 234-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2015թ. հատկացված գումարից չծախսված 15417.1 հազ.դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

- ՀՀ Կառավարության 31.03.2016թ. N 344-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նվազագույն աշխատավարձի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, ինչպես նաև 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2016թ. հատկացված գումարից չծախսված 10282.4 հազ.դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

- Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարության 17.04.2016թ. N 534-Ն որոշման հիման վրա ՀՀ պետական բյուջեից Գյումրու քաղաքապետարանին փաստացի ֆինանսավորված 6085.7 հազ. դրամից պակաս ծախսված 362.8 հազ.դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

- Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով Գյումրու քաղաքապետարանին հատկացված 5100.0 հազ. դրամից պակաս ծախսված 280.5 հազ.դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

- Այսուհետև ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

 

32. ՀՀ Արմավիրի մարզպետարան

 

1. Խախտվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումը` «ավագ նախադպրոցական տարիք` 5-ից մինչև 6 տարեկան» երեխաների ավել թվի ներկայացման արդյունքում 2013-2016թթ. ընթացքում հանրակրթական դպրոցներին ավել գումար է հատկացվել 2955.8 հազ. դրամի չափով:

2. Թվով 23 դպրոցներում առկա են աշակերտների թվաքանակի տարբերություններ կամ խախտվել է «Հայաստանի Հանրապետության 2013-2016թթ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշումների

(20.12.2012 թ. N 1616-Ն,19.12.2013 թ.N 1414-Ն, 18.12.2014 թ. N 1515-Ն, 24.12.2015 թ. N 1555-Ն) 7-րդ կերտի 2-րդ և 3-րդ ենթակետի պահանջները, որի

արդյունքում թվով 23 դպրոցների գծով ՀՀ պետական բյուջեից ավել գումար է հատկացվել 3256.7 հազ. դրամ:

3. Խախտվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 06.08.2010թ. «Ներառական կրթություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1281-ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետի պահանջները` 2013-2016 թթ-ի ընթացքում առանց բժշկահոգեբանամանկավարժական գնահատման եզրակացությունների կամ նշված եզրակացությունների ուշացման պայմաններում երեխաները ընդգրկվել են ներառական կրթության ծրագրում, որի արդյունքում հանրակրթական դպրոցներին ներառական կրթություն ծրագրով ավել գումար է հատկացվել 14213.1 հազ. դրամի չափով:

4. ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության թվով 3 տարածքային գործակալությունների կողմից ստուգվող ժամանակաշրջանում թվով 9 նպաստառուների ավել է վճարվել 939.0 հազ. դրամի նպաստ:

5. ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 27-ի N 661-Ն որոշմամբ` հանրակրթական, երեկոյան, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություններում և համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2013 թ. հուլիսի 1-ից 45.0 հազ. դրամ սահմանելու հետ կապված` գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով 2013 թ-ի հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսները ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձի գծով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ավել փոխհատուցում է հատկացվել 7275.9 հազ.դրամ, իսկ համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 2013թ հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսները ընկած ժամանակահատվածի համար` ավել փոխհատուցում է հատկացվել 1851.2 հազ.դրամ:

6. ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի N 781-Ն որոշմամբ հանրակրթական, երեկոյան, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություններին, համայնքային բյուջետային հիմնարկներին և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից վաճառվող բնական գազի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վաճառվող էլեկտրական էներգիայի համար նոր սակագների (2013 թ. հուլիսի 7-ից ուժի մեջ մտնելու հետ կապված) գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով հանրակրթական, երեկոյան, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություններին 2013 թ-ի հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսները ընկած ժամանակահատվածի համար փաստացի ծախսված բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ավել փոխհատուցում է հատկացվել 3005.9 հազ.դրամ, իսկ համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 2013 թ-ի հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսները ընկած ժամանակահատվածի համար 2013թ. բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց տարեկան փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի համաձայն փաստացի ծախսված բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց ավել փոխհատուցում է հատկացվել 6008.5 հազ.դրամ:

7. ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլ 10-ի N 1532-Ն որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանին Արմավիրի մարզի ցրտահարությունից տուժած համայնքների ոռոգման ջրի վարձի 50 տոկոսի և հողի հարկի փոխհատուցման նպատակով ՀՀ Արմավիրի մարզի բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով թվով 5 համայնքների 23 քաղաքացիների մասով ՋՕԸ-երին ավել ջրի վարձի փոխհատուցում է տրվել 381.9 հազ. դրամի չափով:

8. ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 2-ի N 766-Ն որոշմամբ ՀՀ Արմավիր մարզի Լուկաշին համայնքի մանկապարտեզի վերանորոգման նպատակով Լուկաշին համայնքին տրամադրված 4000.0 հազ.դրամ աջակցության գումարից 150.0 հազ.դրամը չի օգտագործվել, որը սուբվենցիայի պայմանագրի 2.2 կետի համաձայն ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել:

9. Թվով 6 կապալառու կազմակերպությունների կողմից իրականացված թվով 15 շինարարական օբյեկտներում կատարված տեղազննման և հսկիչ չափագրման արդյունքում պարզվել է, որ թվով 12-ում առկա է նախագծանախահաշվային փաստաթղթերով և ծավալաթերթով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններում ընդգրկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների ծավալներ 11926.5 հազ. դրամ ընդհանուր գումարով:

10. Թվով 6 օբյեկտներում արձանագրվել է պայմանագրով նախատեսված, կատարողական ակտերով ընդունված և փաստացի կատարված նույն աշխատանքների գնային տարբերություններ` 7613.2 հազ. դրամի չափով:

11. Թվով 3 օբյեկտներում արձանագրվել է լրացուցիչ կատարված աշխատանքների համար ավել հաշվարկված գումարներ` 2441.6 հազ. դրամի չափով:

Ընդամենը կապիտալ ծախսերի ստուգումներով արձանագրվել է 21981.3 հազ.դրամի խախտումներ:

Առաջարկվել է.

1. ՀՀ Արմավիրի մարզպետարանում քննարկման առարկա դարձնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների և թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

2. Քննարկել ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջների կատարման հարցում իրենց պարտականությունները չկատարած կամ պատշաճ չկատարած պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

3. Ապահովել.

- Մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներին ավել ֆինանսավորված 20425.6 հազ. դրամի, ՍԾՏԳ-ների կողմից նպաստառուներին ավել վճարված 939.0 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

4. ՀՀ Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների միջև կնքված դրամաշնորհի հատկացման պայմանագրերի համաձայն հանրակրթական, երեկոյան, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություններին և ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ենթակայության բյուջետային հիմնարկների և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին աշխատավարձի և բնական գազի և էլեկտրական էներգիայի գծով 2013թ. առաջացող լրացուցիչ ծախսերը ֆինանսավորելու նպատակով ավել ֆինանսավորված 18141.5 հազ.դրամի, ջրի վարձերի փոխհատուցման մասով ավել հաշվարկված և վճարված 381.9 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

5. ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի մանկապարտեզի վերանորոգման նպատակով հատկացված գումարներից չօգտագործված 150.0 հազ. դրամի, Մարզպետարանի կողմից կապիտալ ծախսերի գծով ավել վճարված 21981.3 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

6. Նախորդ ստուգման ակտով արձանագրված և դեռևս չվերականգնված 920.3 հազ դրամի գումարի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

7. ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով բնակարանային խնդիրների լուծման նպատակով հատկացվող գումարների հաշվին կնքվող պայմանագրերը կնքելիս հատուկ ուշադրություն դարձնել որոշումներով սահմանված պահանջներին և խստագույնս պահպանել այդ պահանջների կատարումը:

 

33. ՀՀ Սյունիքի մարզպետարան

 

1. ՀՀ 2014-2016 թթ. և 2017թ. պետական բյուջեներով և ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 19-ի N 1414-Ն, 2014 թ. դեկտեմբերի 18-ի N 1515-Ն, 2015 թ. դեկտեմբերի 24-ի N 1555-Ն և 2016 թ. դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշումներով նախադպրոցական կրթության ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանին ավել է հատկացվել 4,035.9 հազ. դրամ:

2. Հանրակրթական ուսուցում ծրագրով ստուգված թվով 26 դպրոցների գծով արձանագրվել է 4,850.5 հազ. դրամ ավել ֆինանսավորված գումար:

3. 2014-2016թթ. ընթացքում ներառական կրթություն ծրագրով ստուգված թվով 12 հանրակրթական դպրոցների գծով ավել գումար է հատկացվել 21,026.0 հազ. դրամ:

4. «Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում» ծրագրի գծով 2015-2016թթ. ավել գումար է հատկացվել 19,314.2 հազ. դրամ:

5. ՀՀ Կառավարության 31.07.2014թ. N 792-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2014թ. ՀՀ Սյունիքի մարզի թվով 6 համայնքներին հատկացված գումարի ճշտված հաշվարկի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել փոխհատուցված գումարը կազմում է 3,527.3 հազ. դրամ:

6. ՀՀ Կառավարության 10.03.2015թ. N 234-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2015թ. ՀՀ Սյունիքի մարզի թվով 8 համայնքների հատկացված գումարի ճշտված հաշվարկի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել փոխհատուցված գումարը կազմում է 71,831.6 հազ. դրամ:

7. ՀՀ Կառավարության 15.04.2016թ. N 344-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2016թ. ՀՀ Սյունիքի մարզի թվով 7 համայնքների հատկացված գումարի ճշտված հաշվարկի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել փոխհատուցված գումարը կազմում է 26,238.4 հազ. դրամ:

8. Կապիտալ շինարարության գծով ավել է ծախսվել 29,765.6 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. ՀՀ Սյունիքի մարզպետարանում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները, ինչպես նաև ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

2. Ապահովել.

- Մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներին 47,619.8 հազ. դրամ ավել ֆինանսավորված գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե, իսկ 2017թ. առաջին եռամսյակի համար ավել նախատեսված 11,296.9 հազ.դրամի չափով վերահաշվարկումը և նվազեցումը ՀՀ Սյունիքի մարզպետարանին 2017թ. նախատեսված գումարներից:

- ՀՀ Կառավարության 31.07.2014թ. N 792-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2014թ. ՀՀ Սյունիքի մարզի թվով 6 համայնքներին ավել փոխհատուցված 3,527.3 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

- ՀՀ Կառավարության 10.03.2015թ. N 234-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2015թ. ՀՀ Սյունիքի մարզի թվով 8 համայնքներին ավել փոխհատուցված 71,831.6 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

- ՀՀ Կառավարության 15.04.2016թ. N 344-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2016թ. ՀՀ Սյունիքի մարզի թվով 7 համայնքներին ավել փոխհատուցված 26,238.4 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

- Մարզպետարանի կապիտալ ծախսերի գծով ավել վճարված և ոչ նպատակային ծախսված 29,765.6 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

 

34. Գորիսի քաղաքապետարան

 

1. 2014-2017թթ. ՀՀ պետական բյուջեներից ՀՀ համայնքներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող Գորիսի քաղաքապետարանի գույքահարկի և հողի հարկի գծով 2012-2015թթ. ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացված ելակետային տվյալները պակաս են ցույց տրվել 8880.7 հազ. դրամի չափով:

2. 31.03.2017թ. դրությամբ հողի հարկի և գույքահարկի բազաներում չհաշվառված, ինչպես նաև պակաս կադաստրային արժեքով հաշվառված իրավաբանական և ֆիզիկական անձանց գծով չգանձված հարկերի և տույժերի գումարները կազմում են 10899.4 հազ. դրամ (որից տույժ` 3260.1 հազ. դրամ), այդ թվում` գույքահարկի գծով 9252.8 հազ. դրամ, որից տույժ` 2766.1 հազ. դրամ, իսկ հողի հարկի գծով` 1646.6 հազ. դրամ, որից տույժ` 494.0 հազ. դրամ, որը ենթակա է համապատասխան բազաներում հաշվառման (մուտքագրման) և գանձման համայնքի բյուջե:

3. ՀՀ Կառավարության 31.07.2014թ. N 792-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2014թ. Գորիսի քաղաքապետարանին հատկացված գումարի ճշտված հաշվարկի համաձայն ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 630.3 հազ. դրամ:

4. ՀՀ Կառավարության 10.03.2015թ. N 234-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2015թ. Գորիսի քաղաքապետարանին հատկացված գումարի ճշտված հաշվարկի համաձայն ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 452.7 հազ. դրամ:

5. ՀՀ Կառավարության 02.07.2015թ. N 766-Ն որոշման շրջանակներում.

- 2014թ. Գորիսի քաղաքապետարանին կապիտալ շինարարության գծով հատկացված սուբվենցիայի գումարի գծով կնքված պայմանագրում չի նշվել սուբվենցիայի չօգտագործված գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման պահանջի մասին, խախտելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 16.11.2006թ N 1708-Ն որոշման 6-րդ կետի գ) ենթակետի պահանջը:

- Կապիտալ շինարարության գծով ավել է ծախսվել 195.9 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. Քաղաքապետարանում քննարկման նյութ դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները:

2. Համայնքի ավագանու մասնակցությամբ քննարկել ՀՀ օրենքների պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

3. 2017թ. ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված 2015թ. գույքահարկի և հողի հարկի գծով պակաս ներկայացված ելակետային տվյալները գումարով 2508.9 հազ. դրամ (գույքահարկի գծով` 2121.6 հազ. դրամ, հողի հարկի գծով` 387.3 հազ. դրամ), ճշտել և համապատասխան բազաներում կատարել վերջնական փոփոխություն (ճշգրտում), որից հետո ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել արդեն իսկ վերջնական ճշտված ելակետային տվյալներ:

4. Ձեռնարկել միջոցներ.

- Գորիսի քաղաքապետարանի կողմից ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրվող գույքահարկի և հողի հարկի ելակետային տվյալները ճշգրիտ ներկայացնելու ուղղությամբ:

- Ստուգման արդյունքներով հայտնաբերված իրավաբանական և ֆիզիկական անձանց գծով հողի հարկի և գույքահարկի բազաներից դուրս մնացած ելակետային տվյալների մուտքագրման, ինչպես նաև պակաս հաշվառված և չգանձված 1646.6 հազ. դրամ հողի հարկի (որից տույժ` 494.0 հազ. դրամ) և 9252.8 հազ. դրամ գույքահարկի (որից տույժ` 2766.1 հազ. դրամ) գումարները` ընդհանուր գումարով 10899.4 հազ. դրամ (որից տույժ` 3260.1 հազ. դրամ) համայնքի բյուջե գանձելու ուղղությամբ:

- ՀՀ Կառավարության 31.07.2014թ. N 792-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2014թ. Գորիսի քաղաքապետարանին ավել փոխհատուցված 630.3 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

- ՀՀ Կառավարության 10.03.2015թ. N 234-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2015թ. Գորիսի քաղաքապետարանին ավել փոխհատուցված 452.7 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

- ՀՀ Կառավարության 02.07.2015թ. N 766-Ն որոշման շրջանակներում 2014թ. Գորիսի քաղաքապետարանին կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված սուբվենցիայի գումարից ավել ծախսված 195.9 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

 

35. ՀՀ Կոտայքի մարզպետարան

 

1. Հիմք ընդունելով «Կապի ծառայություններ» և «Տրանսպորտային նյութեր» հոդվածներով 2016թ. փաստացի ծախսերը, 2017թ. նախատեսված գումարները, ինչպես նաև գնումների գործընթացով արդեն իսկ կնքված պայմանագրային գումարները` «Կապի ծառայություններ» և «Տրանսպորտային նյութեր» հոդվածների գծով 2017թ. առաջանում է ֆինանսավորումից պակասեցման ենթակա գումար 2247.7 հազ. դրամի չափով:

2. ՀՀ 2014-2016 թթ. և 2017թ. պետական բյուջեներով և ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 19-ի N 1414-Ն, 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1515-Ն, 2015թ. դեկտեմբերի 24-ի N 1555-Ն և 2016թ. դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշումներով նախադպրոցական կրթության ծրագրով ՀՀ Կոտայքի մարզպետարանին ավել է հատկացվել 8609.6 հազ.դրամ:

3. Հանրակրթական ուսուցում ծրագրով ստուգված թվով 39 դպրոցների գծով առաջացել է 6820.8 հազ. դրամի ավել ֆինանսավորված գումար:

4. Ներառական կրթություն ծրագրով ստուգված հանրակրթական դպրոցների գծով ավել գումար է հատկացվել 14058.9 հազ. դրամ:

5. Հատուկ կրթություն ծրագրով 2014-2015թթ. ընթացքում «Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 օժանդակ դպրոց» ՊՈԱԿ-ին ավել է ֆինանսավորվել 640.3 հազ. դրամ:

6. Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում ծրագրով ավել է ֆինանսավորվել 388.5 հազ. դրամ:

7. 2014-2016թթ. ընթացքում մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում արձանագրվել է նախահաշիվներով նախատեսված, սակայն չծախսված կամ պակաս ծախսված գումար 228.0 հազ. դրամի չափով:

8. «ՀՀ համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թ. հետո ծնված նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարների փոխհատուցման համար ՀՀ մարզպետարաններին և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության 31.07.2014թ. N 792-Ն, «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու մասին» ՀՀ կառավարության 10.03.2015թ. N 234-Ն, «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու և ՀՀ կառավարության 24.12.2015թ. N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 31.03.2016թ. N 344-Ն որոշումներով ՀՀ Կոտայքի մարզպետարանին (տեղական ինքնակառավարման մարմիններին) ավել է փոխհատուցվել 102209.0 հազ. դրամ:

9. «ՀՀ կառավարության 19.12.2013թ. N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և ՀՀ Կոտայքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության 30.10.2014թ. N 1198-Ն որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզպետարանին (Չարենցավանի քաղաքային համայնքին) ավել է փոխհատուցվել 662.9 հազ. դրամ:

10. «ՀՀ 2014թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 19.12.2013թ. N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և ՀՀ պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության 23.10.2014թ. N 1170-Ն որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզպետարանին («Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին մարզական և բժշկական գույքով ապահովելու համար) տրամադրված գումարների մասով արձանագրվել է 818.5 հազ. դրամ ավել ֆինանսավորում:

11. «ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզպետարաններին գումար հատկացնելու և ՀՀ կառավարության 24.12.2015թ. N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 22.12.2016թ. N 1337-Ն որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզպետարանին (2016թ. ջրօգտագործողների կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով ՋՕԸ-երին հատկացված գումար) ավել է փոխհատուցվել 6988.2 հազ. դրամ:

12. Կապիտալ շինարարության գծով ավել ծախս է ցույց տրվել 16415.2 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. ՀՀ Կոտայքի մարզպետարանում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները, ինչպես նաև ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

2. Ապահովել.

- «Կապի ծառայություններ» և «Տրանսպորտային նյութեր» հոդվածների գծով 2017թ. ֆինանսավորումից 2247.7 հազ. դրամի նվազեցումը:

- Մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներին 22306.4 հազ. դրամ ավել ֆինանսավորված գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե, իսկ ավել նախատեսված 7823.2 հազ.դրամի չափով վերահաշվարկումը և նվազեցումը ՀՀ Կոտայքի մարզպետարանին 2017թ. նախատեսված գումարներից:

- ՀՀ Կոտայքի մարզպետարանին երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում ծրագրով արձանագրված ավել ֆինանսավորված 388.5 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

- 2014-2016թթ. ընթացքում մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում նախահաշիվներով նախատեսված, սակայն չծախսված կամ պակաս ծախսված 228.0 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

- 31.07.2014թ. «ՀՀ համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թ. հետո ծնված նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարների փոխհատուցման համար ՀՀ մարզպետարաններին և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության N 792-Ն, 10.03.2015թ. «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու մասին» ՀՀ կառավարության N 234-Ն, 31.03.2016թ. «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու և ՀՀ կառավարության 24.12.2015թ. N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության N 344-Ն որոշումներով ՀՀ Կոտայքի մարզպետարանին (տեղական ինքնակառավարման մարմիններին) ավել փոխհատուցված 102209.0 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

- 30.10.2014թ. «ՀՀ կառավարության 19.12.2013թ. N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և ՀՀ Կոտայքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության N 1198-Ն որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզպետարանին (Չարենցավանի քաղաքային համայնքին) ավել փոխհատուցված 662.9 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

- 23.10.2014թ. «ՀՀ 2014թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 19.12.2013թ. N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և ՀՀ պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության N 1170-Ն որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզպետարանին («Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին մարզական և բժշկական գույքով ապահովելու համար) տրամադրված գումարների մասով արձանագրված 818.5 հազ. դրամի ոչ նպատակային ծախսված գումարի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

- 22.12.2016թ. «ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզպետարաններին գումար հատկացնելու և ՀՀ կառավարության 24.12.2015թ. N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության N 1337-Ն որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզպետարանին (2016թ. ջրօգտագործողների կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով ՋՕԸ-երին հատկացված գումար) ավել փոխհատուցված 6988.2 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

- Մարզպետարանի կապիտալ ծախսերի գծով ավել վճարված 16415.2 հազ. դրամ գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

 

36. ՀՀ Լոռու մարզպետարան

 

1. Խախտվել են ՀՀ կառավարության 04.11.2010թ. N 1427-Ն որոշման 2-րդ կետի, 19.12.2013թ. N 1414-Ն որոշումների 7-րդ կետի 3-րդ ենթակետի, 18.12.2014թ. N 1515-Ն որոշման 7-րդ կետի 2բ ենթակետի, 24.12.2015թ. N 1555-Ն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետի և 29.12.2016թ. N 1313-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները` ստուգվող ժամանակաշրջանում հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթություն ծրագրերի գծով առանձին դպրոցների կողմից աշակերտների թվաքանակը մարզպետարանին ավել ներկայացնելու, ինչպես նաև մարզպետարանի կողմից կատարված հաշվարկների արդյունքում, թվով 20 դպրոցների համար ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 5362.5 հազ. դրամ:

2. «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով գումարների պլանավորման ընթացքում գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները և նախատեսվել են ավել գումարներ: Միաժամանակ` փաստացի ծախսերի համեմատ ավել վճարումներ կատարելու արդյունքում գոյացել են փաստացի ծախսերի համեմատ էական գումարների պահեստավորված միջոցների մնացորդներ:

3. Խախտելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թ. հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները ու դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանով հաստատված «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման ցուցումների» պահանջները` «Այլ նպաստեր բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ստուգվող ժամանակաշրջանում կատարվել են 7462.4 հազ. դրամի ոչ նպատակային ծախսեր:

4. ՀՀ Կառավարության 31.07.2014թ. N 792-Ն որոշման, 10.03.2015թ. N 234-Ն որոշման և 15.04.2016թ. N 344-Ն որոշման շրջանակներում` Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարների գծով ավել է փոխհատուցվել 55664.6 հազ. դրամ:

5. «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագիր.

Ստուգվող ժամանակաշրջանում 3250.0 հազ. դրամի ծախսերը կատարվել են առանց «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանման, մասնավորապես` հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվել են առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի առկայության:

Նախահաշիվներով նախատեսված ընդհանուր գումարի շրջանակներում ստուգվող ժամանակաշրջանում կատարվել են 1557.0 հազ. դրամի նախահաշիվներով չնախատեսված ծախսեր` խախտվելով մարզպետարանի և «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի 7-րդ կետի 7.2 ենթակետի պահանջը:

ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացված գումարներից չօգտագործված 3140.0 հազ. դրամը չի վերադարձվել ՀՀ պետական բյուջե` խախտելով ՀՀ Լոռու մարզպետարանի և համայնքների միջև կնքված սուբվենցիաների հատկացման պայմանագրերի 2.4.2 կետի պահանջը:

Շինարարության ընթացքում կատարված փոփոխությունները հաստատված նախագծային փաստաթղթերում կատարվել են ՀՀ կառավարության 08.08.2003թ. N 996-Ն որոշմամբ հաստատված «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման» կարգի 17-րդ կետի պահանջների խախտմամբ: Ստուգման արդյունքում հայտաբերվել են կատարողական ակտերով հաստատված և վճարված, սակայն փաստացի պակաս կատարած աշխատանքներ` ընդհանուր գումարով 13893.2 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. Մարզպետարանում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները, ինչպես նաև ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

2. Ապարատի պահպանման ծախսերի համար գումարների պլանավորման ընթացքում հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները, իսկ նյութերի ձեռքբերումներն իրականացնելիս` պահեստավորված նյութերի մնացորդի մակարդակը և թույլ չտալ ոչ անհրաժեշտ մնացորդների ձևավորումը:

3. Ձեռնարկել միջոցներ.

- Մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներին 5362.5 հազ. դրամ ավել ֆինանսավորված գումարները ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

- «Այլ նպաստեր բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ստուգվող ժամանակաշրջանում կատարված ոչ նպատակային ծախսերի գծով արձանագրված 7462.4 հազ. դրամ ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

- ՀՀ Կառավարության 31.07.2014թ. N 792-Ն որոշման, 10.03.2015թ. N 234-Ն որոշման և 15.04.2016թ. N 344-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ավել փոխհատուցված 55664.6 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

- «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի գծով արձանագրված գումարից 3250.0 հազ դրամի ծախսերի գծով տնտեսական գործառնությունները բնութագրող սկզբնական հաշվառման փաստաթղթերը ապահովելու կամ նշված գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաև միջոցառումները հաստատված նախահաշիվների համաձայն իրականացնելու կամ նախահաշիվներում սահմանված կարգով փոփոխություններ կատարելուց հետո միայն ծախսեր իրականացնելու ուղղությամբ:

- ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով մարզպետարանին հատկացված գումարներից չօգտագործված 3140.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

- Մարզպետարանի կապիտալ ծախսերի գծով կատարողական ակտերով հաստատված և վճարված, սակայն փաստացի պակաս կատարած աշխատանքների դիմաց ավել վճարված 13893.2 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

 

37. «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ

 

1. Հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների գծով 2013-2015թթ. և 2016թ. 9 ամիսների ընթացքում ընկերության առանձին բաժանմունքներում հիվանդների բուժման ժամանակ խախտվել են «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և ընկերության միջև 2013-2016թթ. համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների պահանջները և հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներն ու բժշկական պարագաները ընկերության կողմից ապահովվել են մասնակի կամ ոչ ամբողջությամբ: Նշված պահանջների խախտման համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմել է 7153.0 հազ. դրամ:

2. Ընկերության կողմից խախտվել են ՀՀ առողջապահության նախարարի 2011թ. մայիսի 23-ի 987-Ա հրամանով հաստատված` «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության ֆինանսավորման» չափորոշիչի 10-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված նորմի պահանջները և 2013-2015թթ. և 2016թ. 9 ամիսների ընթացքում Ընկերությունից այլ հիվանդանոցային կազմակերպություններ տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը հիվանդների բուժման համար սահմանված գնի 60%-ի չափով չկատարելու արդյունքում (փոխհատուցվել է սահմանված գնի չափով) ավել փոխհատուցում է հատկացվել 1533.8 հազ. դրամի չափով:

Ընկերության կողմից խախտվել են նաև ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 25-ի N 806-Ն որոշման N 1 հավելվածի պահանջները և առանձին դեպքերում 2013-2015թթ. և 2016թ. 9 ամիսների ընթացքում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքի անդամների բուժումը իրականացվել է ուղեգրման լիազորություն չունեցող բժշկական հաստատությունների ուղեգրերի հիման վրա (ուղեգրումը պետք է կատարվեր Վանաձորի կայազորային հոսպիտալի կողմից), ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են ստացել ծրագրի շրջանակներում շահառու չհանդիսացող անձինք, որի արդյունքում ՀՀ ԱՆ ՊԱԳ ներկայացվող հաշվետվություններում ավել կատարողական է ներկայացվել 14574.0 հազ. դրամի չափով:

3. Արտահիվանդանոցային բուժօգնության ծառայությունների գծով 2013-2015թթ. և 2016թ. 9 ամիսների ժամանակահատվածում առանձին դեպքերում ընկերության կողմից խախտվել են ՀՀ առողջապահության նախարարության և ընկերության միջև կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների պահանջները (շտապ օգնության կանչերի գծով դեղամիջոցները ամբողջությամբ չեն հատկացվել), որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է հատկացվել 31.5 հազ. դրամ:

4. Գնումների գործընթացի ճշտության և օրինականության ստուգմամբ պարզվեց, որ Ընկերությունը խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի և 6-րդ մասի պահանջները (գնման գինը գնումների բազային միավորին գերազանցելու դեպքերում առանց մրցույթ հայտարարելու գնումների կատարում) 2013-2015թթ. և 2016թ. 9 ամիսների ընթացքում 45663.5 հազ.դրամի գնումները կատարել է մեկ անձից` առանց մրցույթ հայտարարելու:

5. 2013-2015թթ. գործունեության արդյունքներով շահութաբաժնի հաշվարկման ժամանակ ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն և 2011թ. մարտի 3-ի N 202-Ն որոշումներով սահմանված ավելացումները չկատարելու արդյունքում պակաս շահութաբաժին հաշվարկելու և սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար տույժեր հաշվարկելու արդյունքում ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարը կազմել է 28661.3 հազ. դրամ (ներառյալ 4311.3 հազ. դրամի տույժերի գումարները):

Առաջարկվել է.

1. ՀՀ Լոռու մարզպետարանում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Քննարկել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման հարցում իրենց պարտականությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հանձնարարել ընկերությանը.

3. Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 21483.1 հազ. դրամը և արձանագրված 28661.3 հազ. դրամի լրացուցիչ շահութաբաժնի գումարը փոխանցել ՀՀ պետական բյուջե:

4. Ուժեղացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչների պահանջների պահպանման ուղղությամբ:

5. Ապահովել ՀՀ ԱՆ և ընկերության միջև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրին կից հատուկ պայմանների կատարումը:

6. Ուժեղացնել հսկողությունը ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին» N 806-Ն որոշման պահանջների պահպանման ուղղությամբ:

7. ՀՀ պետական բյուջեին հասանելիք շահութաբաժինները հաշվարկելիս խստագույնս առաջնորդվել ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի N 202-Ն և 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն որոշումների պահանջներով:

8. Ընկերության կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան և քննարկել պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

38. ՀՀ Արարատի մարզի «Մասիսի ԲԿ» ՓԲԸ

 

1. Հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների գծով 2014-2016թթ. ընթացքում ընկերության առանձին բաժանմունքներում հիվանդների բուժման ժամանակ խախտվել են «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և ընկերության միջև 2014-2017թթ. համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների պահանջները և հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներն ու բժշկական պարագաները ընկերության կողմից ապահովվել են մասնակի կամ ոչ ամբողջությամբ: Նշված պահանջների խախտման համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (կատարողականից նվազեցվում է տվյալ դեպքի արժեքի 25%-ը, իսկ հիվանդների բուժման համար ծախսված դեղերի տեսականու առնվազն 75% -ը չապահովելու դեպքում տվյալ դեպքը փոխհատուցման չի ընդունվում) 2014-2017թթ. թվով 182 հիվանդների բուժման գծով ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմել է 5753.7 հազ. դրամ:

2. Ընկերության կողմից խախտվել են ՀՀ առողջապահության նախարարի 2011թ. մայիսի 23-ի 987-Ա հրամանով հաստատված` «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության ֆինանսավորման» չափորոշիչի 10-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված նորմի պահանջները և 2014-2016թթ. ընթացքում Ընկերությունից այլ հիվանդանոցային կազմակերպություններ տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը հիվանդների բուժման համար սահմանված գնի 60%-ի չափով չկատարելու արդյունքում (փոխհատուցվել է սահմանված գնի չափով) ավել փոխհատուցում է հատկացվել 1360.2 հազ. դրամի չափով:

Մեկ օր տևողությամբ հիվանդանոցային բուժում ստացած հիվանդների բուժման դեպքերի արժեքը կարճաժամկետ հոսպիտալացման 1 օրվա համար սահմանված գնով փոխհատուցման ներկայացնելու փոխարեն, տվյալ հիվանդության բուժման ամբողջ արժեքով ներկայացնելու արդյունքում 2014-2016թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից ավել փոխհատուցում է հատկացվել 467.8 հազ. դրամի չափով

Ընկերության կողմից խախտվել են նաև ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 25-ի N 806-Ն որոշման N 1 հավելվածի պահանջները և առանձին դեպքերում 2014-2016թթ. ընթացքում «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության ծառայություն» ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են ստացել շահառու չհանդիսացող անձինք, որի արդյունքում ՀՀ ԱՆ ՊԱԳ ներկայացվող հաշվետվություններում ավել կատարողական է ներկայացվել 1731.5 հազ. դրամի չափով:

3. Արտահիվանդանոցային բուժօգնության ծառայությունների գծով 2013-2015թթ. և 2016թ. 9 ամիսների ժամանակահատվածում առանձին դեպքերում ընկերության կողմից խախտվել են ՀՀ առողջապահության նախարարության և ընկերության միջև կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների պահանջները (շտապ օգնության կանչերի գծով դեղամիջոցները ամբողջությամբ չհատկացման դեպքում տվյալ դեպքերը չեն փոխհատուցվում), որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է հատկացվել 292,3 հազ. դրամ:

4. Լաբորատոր գործիքային հետազոտությունների գծով 2014-2016թթ. ընթացքում ավել կատարողական ներկայացնելու արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված ֆինանսավորումը կազմել է 1005.8 հազ. դրամ:

5. Գնումների գործընթացի ճշտության և օրինականության ստուգմամբ պարզվեց, որ Ընկերությունը խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի և 6-րդ մասի պահանջները (գնման գինը գնումների բազային միավորին գերազանցելու դեպքերում առանց մրցույթ հայտարարելու գնումների կատարում) 2014-2016թթ. ընթացքում 16822.8 հազ.դրամի գնումները կատարել է մեկ անձից` առանց մրցույթ հայտարարելու:

6. 2014-2015թթ. գործունեության արդյունքներով զուտ շահույթը (շահութաբաժնի հաշվարկման բազան) հաշվետվությամբ պակաս ցույց տալու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն և 2011թ. մարտի 3-ի N 202-Ն որոշումներով սահմանված կարգով շահութաբաժնի հաշվարկում ավելացումները չկատարելու արդյունքում պակաս հաշվարկված և ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարը կազմել է 6831.7 հազ. դրամ, որը սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար հաշվարկվել է 1046.7 հազ. դրամի տույժի գումար:

Առաջարկվել է.

1. ՀՀ Արարատի մարզպետարանում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Քննարկել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման հարցում իրենց պարտականությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

3. Հանձնարարել ընկերությանը.

- Ընկերությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

- Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով արձանագրված 10611.3 հազ. դրամը և հաշվարկված 7878.4 հազ. դրամի լրացուցիչ շահութաբաժնի գումարը փոխանցել ՀՀ պետական բյուջե:

- Ընկերության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան և քննարկել պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

2017թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2017թ. ծրագրի շրջանակներում կատարված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են կից հավելված 1.1-ում:

 

IV. ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների կողմից 2017թ. ներկայացված պահանջով իրականացված թվով 2 ստուգումներով արձանագրված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է ստորև.

 

(հազ. դրամ)

.______________________________________________________________.

|ՍՏՈՒԳՄԱՆ ՀԻՄՔԸ       | Արձանագրվել է    |Ենթակա է վերականգնման|

|                     |                  |կամ վերաձևակերպման   |

|_____________________|__________________|_____________________|

|         1           |         2        |         3           |

|_____________________|__________________|_____________________|

|2017 թ. պահանջ       |     4,037.0      |      4,013.2        |

.______________________________________________________________.

 

V. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

2017թ. ընթացքում Տեսչության կողմից համապատասխան աշխատանքներ են տարվել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ:

Այսպես.

1. ՀՀ վարչապետի 20.04.2017թ. N 02/23.19/9694-17 հանձնարարականի հիման վրա «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվել է ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության ստուգում:

2. ՀՀ վարչապետի 06.07.2017թ. N 02/18/15474-17 հանձնարարականի հիման վրա «Եղվարդի N 1 միջնակարգ հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվել է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին աշխատակիցներին հասանելիք աշխատավարձի հաշվարկման և վճարման ճշտության ստուգում:

3. ՀՀ վարչապետի 08.08.2017թ. N 890-Ա որոշման հիման վրա ԱՊՀ տնտեսական դատարանում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:

4. ՀՀ վարչապետի 26.09.2017թ. N 1081-Ա որոշման հիման վրա ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:

5. ՀՀ վարչապետի 18.10.2017թ. N 1184-Ա որոշման հիման վրա ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժանմունքում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:

6. ՀՀ վարչապետի 03.11.2017թ. N 1263-Ա որոշման հիման վրա ՀԱՊԿ-ի քարտուղարությունում և միացյալ շտաբում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:

7. ՀՀ վարչապետի 25.10.2017թ. N 1220-Ա որոշման հիման վրա ԱՊՀ գործադիր կոմիտեում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:

8. Թվով 9 տարածքային կառավարման մարմիններում և Երևանի քաղաքապետարանում իրականացվել է նախորդ տարիներին ՀՀ պետական բյուջեից առանձին ծրագրերի գծով հատկացված գումարների ծախսման ճշտության ուսումնասիրություն:

ՀՀ իրավապահ մարմինների պահանջով և ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են կից հավելված 1.2-ում և հավելված 1.3-ում:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2018
N 840-Լ
Որոշում