Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 1993 թ. թիվ 626

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՉԱՓԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության պետական առևտրային բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հայտարարված կանոնադրական կապիտալի չափը հասել է 1 մլրդ ռուբլու, ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և Հայպետառբանկի կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության կառավարության մասնաբաժնի չափը մինչև 35 տոկոս բարձրացնելու նպատակով ֆինանսների նախարարությանը հատկացնել 329 մլն ռուբլի` 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական առևտրային բանկը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետության պետական առևտրային բանկի վերակազմավորելու մասին» թիվ 509 որոշման 2-րդ կետում «21 մլն ռուբլի» բառերը փոխարինել «350 մլն ռուբլի» բառերով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.1993
N 626
Որոշում