Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 423-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵ ...

 

 

041.1061.090818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2018 թվականի N 1061-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 423-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 12-ի N 80-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 423-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.

2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժնի վարիչ Մհեր Մկրտումյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:».

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. օգոստոսի 9-ի

N 1061-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թ. մայիսի 17-ի

N 423-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական

պաշարների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության կրթության ե գիտության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների

նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

 

«Բիզնես Արմենիա» հիմնադրամ (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.08.2018
N 1061-Ա
Որոշում