Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՍԻՍ-Ի «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՍԻՍ-Ի «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ ...

 

 

040.0128.200300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2000 թվականի N 128

 

ՏԱՍԻՍ-Ի «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԱՀԿ) ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՀԿ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրին համապատասխան, ինչպես նաև ՏԱՍԻՍ-ի «Տեխնիկական օժանդակություն Հայաստանին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցության և ԱՀԿ անդամակցությամբ ու «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության» համաձայնագրով պայմանավորված պարտականությունների իրականացման համար» ծրագրի (AEPLAC) հետագա իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն համագործակցության խորհրդում հայկական մասի կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման շրջանակներում նախատեսվող Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների գործունեության համակարգման պարտականությունը դնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի վրա:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն համագործակցության կոմիտեում հայկական մասի կազմը` համաձայն N հավելվածի:

4. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման շրջանակներում նախատեսվող Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն համագործակցության կոմիտեում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների գործունեության համակարգման պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի վրա:

5. Ծրագրի ընդունող կողմ և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքների համակարգման պարտականությունը դնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության վրա:

6. Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի և համագործակցության կոմիտեի աշխատանքների ընդհանուր համակարգման պարտականությունը դնել Եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 20-ից:

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության 2000 թ.

մարտի 20-ի N 128 որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ

 

    Վ. Օսկանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարար (խորհրդի հայկական մասի

                        ղեկավար)

    Կ. Գալուստյան     - ՀՀ էներգետիկայի նախարար

    Զ. Գևորգյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարար

    Ե. Զախարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

    Վ. Խաչատրյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

Դ. Հարությունյան  - ՀՀ արդարադատության նախարար

    Է. Ղազարյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարար

    Կ. Ճշմարիտյան     - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

    Ռ. Մարտիրոսյան    - ՀՀ սոցիալական ապահովության նախարար

    Ա. Մկրտչյան       - ՀՀ առողջապահության նախարար

    Մ. Մուրադյան      - ՀՀ բնապահպանության նախարար

 

(1 հավելվածը խմբ. 03.05.01 թիվ 382 որոշում)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2000 թ.

մարտի 20-ի N 128 որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ

 

    Կ. Ճշմարիտյան     - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար (կոմիտեի

                        հայկական մասի ղեկավար)

    Հ. Բեգլարյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

    Ա. Մարկոսյան      - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին

                        տեղակալ

    Ա. Ալավերդյան     - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

    Գ. Արզումանյան    - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Տ. Դավթյան        - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի տեղակալ

    Ռ. Զարգարյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

    Ա. Մարտիրոսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ա. Ներսիսյան      - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

    Ա. Պետրոսյան      - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Հ. Քլոյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Գ. Գևորգյան       - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ

                        (համաձայնությամբ)

    Վ. Վարդանյան      - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի

                        նախարարության մշակութային ժառանգության և արվեստի

                        գլխավոր վարչության պետ

    Հ. Գևորգյան       - ՀՀ ազգային անվտանգության նախարարության գլխավոր

                        վարչության պետի տեղակալ

    Վ. Հակոբյան       - ՀՀ էներգետիկայի նախարարության արտաքին կապերի

                        վարչության պետ

    Հ. Գրիգորյան      - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային կապերի

                        վարչության պետ

    Մ. Գրիգորյան      - ՀՀ ներքին գործերի նախարարի խորհրդական, իրավական

                        ապահովման վարչության պետ

    Ա. Կոստանյան      - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության

                        սոցիալական ապահովագրության վարչության պետ

 

(2 հավելվածը խմբ. 03.05.01 թիվ 382 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2000
N 128
Որոշում