Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0132.230300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 2000 թվականի N 132

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 1999 թվականի ապրիլի 30-ին փոխանակված նոտային համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին ներկրված 10000 (տասը հազար) տոննա ազոտական պարարտանյութի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև 1999 թվականի մարտի 31-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված 1000 (մեկ հազար) տոննա ազոտական պարարտանյութի իրացման և իրացումից գոյացած միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը տրամադրված 11000 տոննա ազոտական պարարտանյութը հատկացնել «Ագրոքիմիա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը այն աճուրդային կարգով իրացնելու համար: Ըստ որում

ա) պարարտանյութի մեկ տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային նվազագույն գինը սահմանել 30000 դրամ.

բ) պարարտանյութի ամբողջ խմբաքանակի աճուրդային վաճառքն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով.

գ) աճուրդային վաճառքի իրականացման գործում «Ագրոքիմիա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը մատուցած ծառայությունների դիմաց նրան հատկացնել աճուրդով վաճառված պարարտանյութի արժեքի 0,3 տոկոսը (որում ներառված է նաև պարարտանյութի դիմաց վճարված գումարներն ընդունելու և ինկասացիան կազմակերպելու նպատակով «Ագրոքիմիա» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից ընտրված գործակալ բանկի գործակալության վճարը).

դ) պարարտանյութի վաճառքն իրականացնել` ապահովելով իրացված պարարտանյութի դիմաց 100 տոկոսի չափով վճարումները.

ե) պարարտանյութի իրացումից գոյացած միջոցները, բացառությամբ սույն կետի «գ» ենթակետում նշվածի, ինչպես նաև պարարտանյութի բարձման, բեռնաթափման և պահեստավորման համար հատկացված միջոցների, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի արտաբյուջետային հաշիվներին` Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում «Ագրոքիմիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետություն ներկայացված պարարտանյութի բարձման, բեռնաթափման, պահպանման մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.03.2000
N 132
Որոշում