Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1092.160818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2018 թվականի N 1092-Ա

 

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանին 2018 թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեղեկատվական գերմայրուղու ղեկավար կոմիտեի երկրորդ նիստին և ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության կոմիտեի երկրորդ նիստին մասնակցելու համար:

2. Հակոբ Արշակյանի` 2018 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 1-ը Թաիլանդի Թագավորություն գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման ճանապարհածախսը, ինչպես նաև 2018 թվականի օգոստոսի 26-29-ը գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հակոբ Արշակյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.08.2018
N 1092-Ա
Որոշում