030.0535.270300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Շ. ՍԱՐԹԱՆԻԱՅԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Վրաստանում հայերենի ուսուցումը կազմակերպելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուլխան-Սաբա Օրբելիանիի անվան Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վախթանգ Շալվայի ՍԱՐԹԱՆԻԱՅԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
27 մարտի 2000 թ.
ՆՀ-535