030.0537.270300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հ. Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Հայ և վրացի ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Սարգսի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
27 մարտի 2000 թ.
ՆՀ-537