Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1115.220818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2018 թվականի N 1115-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 16-րդ նիստին և հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից աշխատանքային խմբի և գործնական խորհրդի նիստերին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 6-8-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Դավիթ Փախչանյանինը, Ավետիք Քերոբյանինը, Սերգեյ Աբրահամյանինը և Լևոն Ավագյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Տիգրան Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արմեն Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. օգոստոսի 22-ի

N 1115-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Դ. Փախչանյան       - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Հավաքական

                         անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության

                         ռազմատնտեսական համագործակցության միջպետական

                         հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար

                         (պատվիրակության ղեկավար)

 

    Ա. Քերոբյան        - Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

 

    Դ. Վիրաբյան        - ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և  

                         լիազոր ներկայացուցիչ

 

    Ա. Աբրահամյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի

                         գրասենյակի ռազմական անվտանգության վարչության

                         ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ

 

    Տ. Գրիգորյան       - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                         միջազգային իրավական համագործակցության

                         վարչության պետի տեղակալ

 

    Լ. Ավագյան         - Ռազմարդյունաբերության կոմիտեի ընկերությունների

                         կառավարման և զորահավաքային նախապատրաստության

                         բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 4-8-ը)

 

    Ս. Աբրահամյան      - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական

                         քաղաքականության վարչության պետի

                         տեղակալ-միջազգային պայմանագրաիրավական ապահովման

                         բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար, սեպտեմբերի

                         4-8-ը)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.08.2018
N 1115-Ա
Որոշում