ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ԳԼՈՒԽ 15
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
(15-րդ գլուխը խմբագրվել է 28.02.2020 ՍԴԱՈ-47 որոշում)
181. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի` աշխատակազմը ձևավորում է Սահմանադրական դատարանը` ինքնուրույն օրենքով և սույն աշխատակարգով սահմանված կարգով:
182. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասությունների` Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է: Աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ դատավորի օգնականը` պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող:
183. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի` աշխատակազմում առանձին պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված կարգով:
184. Աշխատակազմի ղեկավարին, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականներին, օգնականներին, Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Սահմանադրական դատարանի նախագահը:
185. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Սահմանադրական դատարանի նախագահը, իսկ Սահմանադրական դատարանի մյուս քաղաքացիական ծառայողներին Սահմանադրական դատարանի նախագահի համաձայնությամբ պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը:
186. Սահմանադրական դատարանի դատավորների օգնականներին Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի ներկայացմամբ պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը:
187. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասության` Սահմանադրական դատարանի դատավորի օգնականի անմիջական ղեկավարը Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորն է:
188. Աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը:
Հավելված 1
Սահմանադրական դատարանի
2018 թվականի հուլիսի 9-ի
ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունված
Սահմանադրական դատարանի
աշխատակարգի
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ
._____________________________________________________________________.
| ՔՎԵԱԹԵՐԹԻԿ |
| ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ |
| ԸՆՏՐՈՒԹՅԱՆ |
|_____________________________________________________________________|
|Սահմանադրական դատարանի դատավորը նշում է կատարում այն թեկնածուի անվան |
|դիմացի դատարկ քառանկյունում, որին կողմ է քվեարկում, եթե Սահմանադրական|
|դատարանի դատավորների կողմից առաջադրվել են կամ ինքնաառաջադրվել են |
|երկու և ավելի թեկնածուներ: |
| |
|Նշումը կատարվում է V-աձև նշանով: |
| |
| ._______________________________. .____. |
| | 1|Պողոս Պողոսի Պողոսյան | | | |
| ._______________________________. .____. |
| ._______________________________. .____. |
| | 2|Սիրանուշ Վարդանի Սիրանուշյան| | | |
| ._______________________________. .____. |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| ՔՎԵԱԹԵՐԹԻԿ |
| ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ |

| ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ |
| ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ |
| ԸՆՏՐԵԼՈՒ |
|_____________________________________________________________________|
|Սահմանադրական դատարանի դատավորը, եթե կողմ է քվեարկելու թեկնածուին, |
|նշում է կատարում «ԿՈՂՄ ԵՄ» բառերի, իսկ եթե դեմ` «ԴԵՄ ԵՄ» բառերի |
|դիմացի դատարկ քառանկյունում: |
| |
|Նշումը կատարվում է V-աձև նշանով: |
| |
| ._______________________________. .____. |
| | | ԿՈՂՄ ԵՄ | | | |
| ._______________________________. .____. |
| ._______________________________. .____. |
| | | ԴԵՄ ԵՄ | | | |
| ._______________________________. .____. |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| ՔՎԵԱԹԵՐԹԻԿ |
| ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ |
| ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ |
|_____________________________________________________________________|
|Սահմանադրական դատարանի դատավորը, եթե կողմ է քվեարկելու թեկնածուին, |
|նշում է կատարում «ԿՈՂՄ ԵՄ» բառերի, իսկ եթե դեմ` «ԴԵՄ ԵՄ» բառերի |
|դիմացի դատարկ քառանկյունում: |
| |
|Նշումը կատարվում է V-աձև նշանով: |
| |
| ._______________________________. .____. |
| | | ԿՈՂՄ ԵՄ | | | |
| ._______________________________. .____. |
| ._______________________________. .____. |
| | | ԴԵՄ ԵՄ | | | |
| ._______________________________. .____. |
._____________________________________________________________________.
Հավելված 2
Սահմանադրական դատարանի
2018 թվականի հուլիսի 9-ի
ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունված
Սահմանադրական դատարանի
աշխատակարգի
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանադրական դատարանի դատավորները դատական նիստի ժամանակ կրում են հետևյալ համազգեստը.
1) Մուգ կապույտ կտորից պատմուճան, օձիքը և թևքերը` մուգ կարմրագույն (բորդո) կտորից,
2) Սահմանադրական դատարանի կին դատավորների պարագայում` համազգեստի օձիքին և թևքերին` ոսկեգույն երիզ,
3) Սահմանադրական դատարանի նախագահի պարագայում` համազգեստի աջ ուսից ներքև ձգվող մուգ կապույտ գույնի տարբերակիչ ժապավեն, որի ստորին հատվածում` մուգ կարմրագույն (բորդո) կտորից 10 սմ շերտով հավելում:
Հավելված 3
Սահմանադրական դատարանի
2018 թվականի հուլիսի 9-ի
ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունված
Սահմանադրական դատարանի
աշխատակարգի
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ
1. Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու իրավունք ունեն`
1) Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը,
2) առանց մեկանգամյա անցաթղթի, ծառայողական վկայականների ներկայացմամբ` Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, Վճռաբեկ դատարանի նախագահը, Գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը:
2. Աշխատանքային ժամերին Սահմանադրական դատարանի շենք այլ անձանց մուտքը, բացի սույն հավելվածի 1-ին կետում նշվածներից, թույլատրվում է`
1) ժամկետային անցաթղթով,
2) մեկանգամյա մուտքի անցաթղթով (անձնագրի կամ դրան փոխարինող փաստաթղթի, կամ անձը հաստատող այլ փաստաթղթի առկայությամբ),
3) պաշտոնական հյուրերի յուրաքանչյուր կոնկրետ այցելության համար նախատեսված ընթացակարգին համապատասխան:
3. Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու ժամկետային (մինչև մեկ տարի ժամկետով) անցաթուղթ տալիս է աշխատակազմի ղեկավարը:
4. Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու թույլտվություն կարող են տալ Սահմանադրական դատարանի նախագահը, Սահմանադրական դատարանի դատավորները, աշխատակազմի ղեկավարը, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Սահմանադրական դատարանի գրադարանի աշխատողը:
5. Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու թույլտվություն տալու կարգը սահմանում է աշխատակազմի ղեկավարը:
6. Սահմանադրական դատարանի դատական նիստերի ընթացքում` անձը հաստատող փաստաթղթի առկայության և համապատասխան նստատեղերի առկայության դեպքում, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ներկա գտնվել Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում, իսկ նիստը փակված հայտարարելու կամ գործի քննությունը հետաձգելու դեպքում պարտավոր է անհապաղ դուրս գալ Սահմանադրական դատարանի շենքից:
7. Անձանց մուտքն ու ելքը գրանցվում է անցագրային կետի գրանցամատյանում:
8. Մեկանգամյա մուտքի անցաթղթով անձի այցն ավարտում է շենք մուտք գործելու թույլտվություն տվողը կամ նրան ենթակա աշխատողը: Ընդունելությունն ավարտած պաշտոնատար անձը պարտավոր է կազմակերպել անձի ելքը Սահմանադրական դատարանի շենքից` անցաթղթի վրա ստորագրությամբ և իր ազգանվան նշումով հավաստելով ընդունելության ավարտի ժամը և ամսաթիվը: Եթե ընդունելությունն ավարտած պաշտոնատար անձն անցաթուղթ պատվիրելու իրավունք ունեցող անձ չէ, ապա նա նշում է նաև իր պաշտոնը:
9. Հրավիրված անձի կողմից Սահմանադրական դատարանի շենքում ներքին կարգուկանոնը պահպանելու պատասխանատուն շենք մուտք գործելու թույլտվություն տված կամ ընդունելությունն ավարտած պաշտոնատար անձն է: Վերջինս` անհրաժեշտության դեպքում, իսկ աշխատակազմի դիմումների ընդունման համար իրավասու աշխատակիցները` բոլոր դեպքերում, պարտավոր են կազմակերպել անձի ուղեկցումը մուտքի և ելքի ժամանակ:
10. Շենքից դուրս եկող անձը պարտավոր է մեկանգամյա անցաթուղթը հանձնել հերթապահող ոստիկանին: Վերջինիս է հանձնվում նաև ժամկետն ավարտված կամ անհրաժեշտությունը կորցրած ժամկետային անցաթուղթը:
11. Ոչ աշխատանքային ժամերին և օրերին Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու թույլտվություն կարող են տալ Սահմանադրական դատարանի նախագահը, Սահմանադրական դատարանի դատավորները, աշխատակազմի ղեկավարը, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Թույլտվությունը տրվում է բանավոր:
12. Ոչ աշխատանքային ժամերին և օրերին անձանց մուտքը և ելքը գրանցվում է հերթապահող ոստիկանի մոտ պահվող հատուկ գրանցամատյանում` հրավիրված անձի անձնագրի կամ դրան փոխարինող փաստաթղթի, կամ անձը հաստատող այլ փաստաթղթի առկայությամբ: Ոչ աշխատանքային ժամերին և օրերին անձին հրավիրած պաշտոնատար անձը պարտավոր է կազմակերպել անձի դիմավորումը շենքի մուտքում և ճանապարհումը շենքից դուրս:
Հավելված 4
Սահմանադրական դատարանի
2018 թվականի հուլիսի 9-ի
ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունված
Սահմանադրական դատարանի
աշխատակարգի
Սահմանադրական դատարանի մեդալի և դրա վկայականի նկարագրությունը
1. Սահմանադրական դատարանի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և սկավառակից: Սկավառակը կապօղակների միջոցով կապվում է կախիչին:
2. Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև` պաստառապատված Հայաստանի Հանրապետության դրոշը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն հավասար հորիզոնական շերտեր ունեցող ժապավենով:
3. Մեդալի սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդա Թեմիսը` ժապավենով փակված աչքերով (որպես անաչառության խորհրդանիշ), մի ձեռքին` կշեռք, մյուսին` Սահմանադրություն: Սկավառակի վերևի մասում առկա է «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ» մակագրությունը, իսկ հակառակ երեսին նշվում է «THE CONSTITUTIONAL COURT OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, մակագրության տակ` մեդալի համարը:
4. Սկավառակը պատրաստված է արույրի համաձուլվածքից, ոսկեպատ է, արտադրվում է դրոշմման եղանակով:
5. Հոբելյանական մեդալի սկավառակի տրամագիծը 32 մմ է, ունի սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված նկարագիրը` Ֆեմիդա Թեմիսի պատկերի կողքին պարունակելով նաև հոբելյանը խորհրդանշող թիվ, իսկ թվի ներքևի հատվածում` ձիթենու ճյուղ:
6. Մեդալների վկայականները բացված վիճակում ունեն 140 մմ լայնություն և 200 մմ երկարություն: Վկայականի ներդիրները երկլեզու են` հայերեն և անգլերեն, և լրացվում են` հիմք ընդունելով համապատասխան մեդալի տվյալները:
ՁԵՎ N 1
Սահմանադրական դատարանի մեդալի
_______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
ՁԵՎ N 2
Սահմանադրական դատարանի հոբելյանական մեդալի
_______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
ՁԵՎ N 3
Սահմանադրական դատարանի մեդալի վկայականի
.____________________________________________________________________.
| | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| | ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ |
| | |
| | |
| | |
| | |
| | |
| | ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆ |
|________________________|___________________________________________|
| ._________. | Սահմանադրական դատարան |
| | Մեդալի | | նախագահի |
| |բնօրինակի| | |
| | պատկերը | | ________________ կարգադրությամբ |
| ._________. | _______________________________ |
| | _______________________________ |
| | _______________________________ |
| | պարգևատրվել է |
| | _________________________մեդալով |
| | |
|ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ | Մեդալ` __________ |
| ՄԵԴԱԼ | |
| | Սահմանադրական դատարանի |
| | աշխատակազմի ղեկավար |
.____________________________________________________________________.
(4-րդ հավելվածը լրաց. 20.12.2019 ՍԴԱՈ-168 որոշում)