041.1079.160818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 2018 թվականի N 1079-Ա
ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանին 2018 թվականի օգոստոսի 20-ից 23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Աշխատանքի ոլորտում իրավական կարգավորումը և նորմերի պահպանման ապահովումը` որպես աշխատանքի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոց» թեմայով ԱՄԿ ենթատարածաշրջանային եռօրյա, բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Այվազյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ԱՄԿ գրասենյակի միջոցների հաշվին:
3. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանին` վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ