Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1125.240818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2018 թվականի N 1125-Ա

 

ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի կիրառման վերանայման մեխանիզմին մասնակցող ազգային փորձագետների և ազգային պատասխանատուների համար լրացուցիչ դասընթացին մասնակցելու և Իրականացման դիտարկման խմբի 9-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 2-8-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի կիրառման վերանայման մեխանիզմին մասնակցող ազգային փորձագետ, ազգային պատասխանատու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանին և ազգային փորձագետ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ Նանե Հարությունյանին:

2. Մարիամ Գալստյանի և Նանե Հարությունյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մարիամ Գալստյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.08.2018
N 1125-Ա
Որոշում